
71 views
Ամբողջ աշխարհում սրտանոթային ու ուռուցքաբանական հիվանդությունները մարդկանց մահացության առաջնային տեղերն են զբաղեցնում: Այս ոլորտների հիվանդությունները որոշակիորեն կանխարգելելի են համարվում: Իսկ հանգամանքը, որ դրանց լիարժեք ու ավարտուն բուժումը չափազանց ծախսատար ու բարդ է, ապացուցման կարիք չունի: Ի՞նչ անել, երբ օնկոլոգիան հանդիպում է սրտանոթայինին: Պարզաբանում է Տիգրան Պողոսյանը : -Ô²ÕªÕ«Õ·Õ¯ ÕŠÕ¸Õ²Õ¸Õ½ÕµÕ¡Õ¶, Õ«Õ¶Õ¹ÕºÕ¥ÕžÕ½ Õ§ Õ¡Õ¦Õ¤Õ¸Ö'Õ´ Ö…Õ¶Õ¯Õ¸Õ¬Õ¸Õ£Õ«Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¢Õ¡Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢Õ¡Ö€Õ¤ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨ Õ½Ö€Õ¿Õ« Õ¾Ö€Õ¡: -Ընդհանուր առմամբ մեր գործողությունները պետք է ուղղված լինեն հիմնականում սիրտ-անոթային ռիսկերի նվազեցմանն ու կանխարգելմանը, ինչպես նաև՝ առաջացած սուր վիճակներում ճիշտ բուժական միջոցառումների կազմակերպմանը: Մանրակրկիտ մշակված մոտեցում է պետք սահմանել սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողների, այս համակարգի հիվանդությունների բարձր ռիսկի խմբում գտնվողների, ինչպես նաև՝ կարդիոտոքսիկ դեղորայք ստացող պացիենտների նկատմամբ: Պետք է հաշվի առնել,որ ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող պացիենտների մոտ բարձր է թրոմբոէմբոլիկ բարդությունների ռիսկը: Ուստի չափազանց կարևոր է ռիսկերը վերարժեվորելուց հետո պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացնել տվյալ ռիսկերը կանխելու ուղղությամբ: Պետք է հավաքել մանրակրկիտ անամնեզ,որը ևս նպաստում է ճիշտ պրոֆիլակտիկ միջոցառումների կազմակերպման գործում: Քիմիաթերապիայի ժամանակ պետք է նախքան ներարկումները կատարելը իրականացնել սրտաբանի խորհրդատվություն, ԷՍԳ, Էխո-սրտագրություն: -Կանխարգելիչ ինչպիսի միջոցառումներ է անհրաժեշտ իրականացնել՝ սիրտը պահպանելու ուղղությամբ: -Անհրաժեշտ է վերահսկել զարկերակային ճնշումը: Եթե բարձր է, պետք է համապատասխան բուժում իրականացվի: Շատ կարևոր է նաև արյան մակարդելիության տվյալների և խոլեստերինի մակարդակի նորմայի սահմաններում պահելը: Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող պացիենտների մեծ մասն ունի նաև շաքարային դիաբետ,այս դեպքու արյան մեջ գլյուկոզայի քանակի կարգավորումը ևս դառնում է առաջնային խնդիր: Պետք է սահմանափակել սրտային անբավարարություն ունեցող պացիենտների մոտ հեղուկների ներարկումը, կատարել դյուրեզի կոնտրոլ, որպեսզի չունենանք սրտային անբավարարության խորացման երևույթներ: https://www.youtube.com/watch?v=mwlf0JWmqgM Շատ հաճախ ուռուցքային հիվանդություններ ունեցող պացիենտները ուենենում են նաև արնահոսություններ իսկ եթե առկա է սիրտ անոթային հիվանդություններ կամ առավել ևս իրականացվել է միջամտություններ տվյալ պացիենտները օգտագործում են հակագրեգանտներ,այս դեպքում ևս պետք է գրագետ մոտեցում վիճակի խորացումից խուսափելու նպատակով: -Ի՞նչ անել, երբ սրտաբանական հիվանդություններ ունեցողների մոտ հայտնաբերվում է ուռուցքաբանական հիվանդություն ևս: Սրտային խնդիրներ ունեցող պացիենտների մոտ օնկոլոգիական հիվանդությունների հայտնաբերման ժամանակ պացիենտի վարումը իրականացվում է սրտաբանի և ուռուցքաբանի համատեղ հսկողության պայմաններում, որն էլ ապահովում է բարձր բուժական էֆեկտ՝ միևնույն ժամանակ փորձելով հնարավորինս պահպանել հիվանդի կյանքի որակը, այլ բարդությունների զարգացման կանխարգելումը: Աղբյուրը՝ healthmag.am