
337 դիտում
![]()
Երեխաների առողջությունը, բարեկեցությունն ու լիարժեք զարգացումը պետական քաղաքականության առաջնահերթություններից են։ Երեխայի յուրաքանչյուր իրավունքի լիարժեք իրացմանը զուգահեռ պետք է ապահովվի և իրացվի նաև նրա առողջապահական իրավունքը՝ որպես լիարժեք կյանքի ու զարգացման հիմք։
Այս ուղղությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր և նախաձեռնություններ:
Նորածնային շրջանից սկսած՝ ժամանակին իրականացվող կանխարգելիչ ծառայությունները՝ սքրինինգային հետազոտությունները, պատվաստումները, պարբերական զննումները, զարգացման գնահատումը և լիարժեք սնուցումը օգնում են վաղ փուլում հայտնաբերել հնարավոր խնդիրներն ու ապահովել ֆիզիկական և հոգեկան բարեկեցությունը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև երեխաների և դեռահասների հոգեկան առողջության պահպանմանը, անվտանգ ու աջակցող միջավայրի ձևավորմանը և նրանց ձայնի լսելիության ապահովմանը:
Երեխաների առողջ ապագայի կերտման հարցում մեծ և առանցքային դեր ունեն մեր մանկաբույժները, մանկական նեղ մասնագիտացումներ ունեցող բժիշկները, բուժքույրերն ու առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետները, ովքեր փրկում են կյանքեր, երեխայի կյանքի բոլոր փուլերում հսկում և պահպանում են երեխաների առողջությունը և հոգատարությամբ կանգնած են երեխաների և ընտանիքների կողքին:
Նոյեմբերի 20-ը Երեխաների համաշխարհային օրն է. այսօր կայացվող որոշումները ձևավորելու են յուրաքանչյուր երեխայի վաղվա օրը։
Եկե՛ք ընտրենք ապագա՝ հանուն երեխաների։