
25 դիտում
Տարբեր երկրների վիճակագրական տվյալներից ելնելով տարեկան 1 մլն բնակչության հաշվարկով 600-1000 հիվանդներ ստանում են հեմոդիալիզ, որոնցից մոտավորապես կեսը պատրաստ են և ունեն ցուցում երիկամի փոխպատվաստման: Ներկա պահին մեր երկրում շուրջ 850 հիվանդ ստանում է հեմոդիալիզ և պոտենցիալ ենթակա են փոխպատվաստման նրանցից մոտավորապես 400-ը: Առավել հաճախ ո՞ր օրգաններն են ենթարկվում տրանսպլանտացիայի, ի՞նչ դիրք է գրավում երիկամների տրանսպլանտացիան: Հրապարակված տվյալներից ելնելով, այսօր աշխարհում տարեկան կատարվում է ավելի քան 115000 ամբողջական օրգանների փոխպատվաստման վիրահատություններ կյանքը և առողջությունը փրկելու տերմինալ հիվանդություններով հիվանդների մոտ: Փոխպատվաստումը համարվում է բարձր տեխնոլոգիական բժշկական օգնություն, իսկ երիկամի պատվաստումը այդ շարքում համարվում է տեխնիկապես ավելի պարզ: Ինչո՞ւմն է երիկամների տրանսպլատացիայի գործընթացում կենդանի դոնորի առավելությունը դիակային դոնորից: Երիկամի պատվաստումը կենդանի դոնորից ունի մի շարք առավելություններ: Նախապես ծրագրված վիրահատությունը ապահովում է օպտիմալ պայմաններ, կրճատվում է ժամանակը կենդանի դոնորից երիկամի փոխադրումը պացիենտին, հակառակ դեպքում, ժամանակի ընթացքում երիկամը ենթարկվում է փոփոխությունների: Կան իրավիճակներ երբ հիվանդը կարիք է ունենում նախավիրահատական բուժման՝ օրինակ հակամարմինների նվազեցման, որոշակի դեղորայքային միջամտության: Երկամի պատվաստումը կենդանի դենորից ավելացնում է նրա վերապրելիության հավանականությունը: Եվ, վերջապես, հաշվի առնելով փոխպատվաստման պահանջարկը, կենդանի դոնորից փոխպատվաստումը զգալի կրճատում է համապատասխան երիկամ սպասելու ժամկետները: Ô»ÕžÕ¶Õ¹ Õ¿Õ¡Ö€Õ«Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ½Õ¡Õ°Õ´Õ¡Õ¶Õ¡ÖƒÕ¡Õ¯Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€ Õ¯Õ¡Õ¶ Õ¥Ö€Õ«Õ¯Õ¡Õ´Õ« Õ¤Õ¸Õ¶Õ¸Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Օրինական դոնորության նվազագույն տարիքը 18-ն է: Մեր պրակտիկայում դոնոր են 30-ն անց և մինչև 65 տարեկան անձինք: Հաշվի է առնվում երիտասարդների պտղաբերության գործոնը, որի պարագայում առողջական ռիսկերը պետք է նվազեցնել, ոչ թե ավելացնել: Ե՞րբ և ինչպե՞ս է տեղի ունենում դոնոր օրգանի վերցնելը: Դոնորական երիկամի վիրահատությունը կոչվում է դոնորական նեֆրէկտոմիա, որն իրականացվում է վիրաբուժական թիմի կողմից: Այսօր Հայաստանում կատարվում է և՛ բաց վիրաբուժական, և՛ լապարոսկոպիկ դոնոր նեֆրէկտոմիա, մեթոդն ընտրվում է ըստ ցուցումների: Ô»ÕžÕ¶Õ¹ Õ¯Ö€Õ«Õ¿Õ¥Ö€Õ«Õ¡Õ¶Õ¥Ö€ Õ¯Õ¡Õ¶` Õ¤Õ¸Õ¶Õ¸Ö€ Õ¤Õ¡Õ¼Õ¶Õ¡Õ¬Õ¸Ö' Õ°Õ¡Õ´Õ¡Ö€: Դոնոր դառնալու կրիտերիաներն են՝ առողջությունը, համապատասխան տարիքը, համատեղելիությունը, ցանկությունը անշահախնդրությունը և գթություն : Կարո՞ղ է յուրաքանչյուրն իր ցանկությամբ դառնալ դոնոր և նվիրաբերել երիկամ: Այո, Հայաստանում օրենքը թույլ է տալիս փոխպատվաստման համար օգտագործել նաև ոչ ազգակցականի, ոչ արյունակցի երիկամը: Ապագայում պլնավորված է նաև օգտագործել այն մահացողների երիկամները, ում մոտ գրանցվել է ուղեղային մահ, որոնց այլևս ոչ մի կերպ հնարավոր չէ փրկել և ովքեր չեն հրաժարվել փոխպատվաստումից ու ազգականներն էլ դեմ չեն նրանց դոնոր դառնալուն: Այդ մարդկանց արդեն կարելի է համարել պոտենցիալ համաձայնություն տված դոնորներ: Ո՞ր պացիենտներին և ո՞ր դեպքերում է անհրաժեշտ երիկամների տրանսպլանտացիան: Երիկամի փոխպատվաստման ցուցում է քրոնիկական երիկամային անբավարարությունը, տերմինալ շրջանը, երբ կոնսերվատիվ բուժումը չի կարող արդյունավետ լինել և դիալիզը կյանքի միակ պահպանման միջոց է: Նման իրավիճակում երիկամի փոխպատվաստումը, եթե չկան բացարձակ հակացուցումներ, նպաստում է կյանքի որակի բարելավմանը: Երիկամի փոխպատվաստման ի՞նչ հակացուցումներ կան: Ընդունված են բացարձակ հակացուցումներ, ինչպիսիք են՝ չարորակ գոյացությունները, ակտիվ տուբերկուլոզը, ՁԻԱՀ-ը, թոքերի քրոնիկ հիվանդությունները, շնչառական անբավարարությունը, թմրամոլությունը, հոգեկան հիվանդությունները, հիվանդություններ, որոնք սահմանափակում են կյանքի տևողությունը: Ինչպե՞ս պատրաստվեն երիկամի փոխպատվաստման` դոնորը և պացիենտը: Դոնորի նախապատրաստումը փոխպատվաստման առաջին հերթին սկսվում է առողջ ապրելակերպի կանոններով: Բացի ընդհանուր առողջական վիճակի գնահատումից, դոնորն անցնում է կարևորագույն կլինիկական հետազոտություններ՝ սկսած պարզ լաբորատոր-գործիքային, արյան համապատասխանության որոշումը խմբով և լեյկոցիտար հակամարմիններով /HLA/, ինչպես նաև երիկամային անոթների անատամիական կառուցվածքի ուսումնասիրությունը: Նախավիրահատական հետազոտական փուլում հայտնաբերված խնդիրները կարող են բացարձակ կամ հարաբերական հակացուցում լինել նեֆրէկտոմիայի համար: Բացի պարտադիր հետազոտական ցանկից, հետազոտական ծավալը կախված է նաև կլինիկական վիճակից, առկա առողջական խնդիրներից: Ինչպե՞ս է տեղի ունենում երիկամների տրանսպլանտացիայի վիրահատությունը: Ներկայում երիկամի փոխպատվաստման վիրահատությունը կատարվում է բաց կամ` հիմնականում, լապարոսկոպիկ եղանակով: Սովորոբար, պացիենտի երիկամերը չեն հեռացվում, բացառություն են հատուկ իրավիճակները՝ հիվանդի երիկամի դիրքը և չափերը, չափերով մեծ կիստան: Դոնորական երիկամը որովայնում տեղադրելուց հետո միակցվում են բոլոր արյունատար անոթները, որից հետո բացվում է արյան հոսքը: ÕˆÖ€Ö"Õ¡ÕžÕ¶ Õ¥Ö€Õ¯Õ¡Ö€ Õ§ Õ¿Ö‡Õ¸Ö'Õ´ Õ¾Õ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨: ÕŽÕ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¿Ö‡Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¢Õ¶Õ¸Ö€Õ¸Õ·Õ¸Ö'Õ´Õ¨ Õ·Õ¡Õ¿ Õ°Õ¡Ö€Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ§, Õ¿Ö‡Õ¸Ö'Õ´ Õ§ Õ´Õ«Õ»Õ«Õ¶Õ¨ 6-8 ÕªÕ¡Õ´: Ինչքա՞ն երկար են գտնվում պացիենտը և դոնորը ստացիոնարում: Դոնորը ստացիոնարում մնում է միջինը 5-6 օր: Ռեցիպիենտը պատվաստումից հետո ստացիոնարում անցկացնում է միջինը 3-4 շաբաթ: Õ€Õ¥Õ¿Õ¡Õ£Õ¡ÕµÕ¸Ö'Õ´ Õ¤Õ¥Õ²Õ¸Ö€Õ¡ÕµÖ"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´ ÕºÕ¡Õ°Õ¡Õ¶Õ»Õ¾Õ¸ÕžÖ'Õ´ Õ§: Պացիենտի իմունային համակարգի արձագանքը պատվաստված երիկամի դեմ ընկճելու նպատակով մշտապես կիրառվում են դեղորայքային բուժման տարբեր սխեմաներ:: Ô¿ÕžÕ¡Õ¶ Õ¼Õ«Õ½Õ¯Õ¥Ö€ Õ¥Ö€Õ«Õ¯Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¸Õ¶Õ¸Ö€Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€: Ô»ÕžÕ¶Õ¹ ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€Õ« Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ¢Õ¡ÕÕ¾Õ¥Õ¬ Õ¤Õ¸Õ¶Õ¸Ö€Õ¨: Ցանկացած օրգանի դոնոր, ինչպես նաև երիկամի, ունի ռիսկի չափաբաժին: Սովորաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիրահատությունից հետո նրանց առաջնային վերականգնումը չի գերազանցում 2 շաբաթը: Հավանական ռիսկեր են անզգայացման, վիրահատական բարդությունները: Ի՞նչ բարդություններ կարող են լինել պացիենտի մոտ: Փոխպատվաստման վիրահատությունից առաջ պացիենտը նախապես ծանոթանում է բոլոր հավանական բարդությունների, ռիսկերի հետ, ընհուպ մինչև հնարավոր մահը /մեր պրակտիկայում չի գրանցվել/ և տալիս է իր համաձայնությունը: Բացի սպեցիֆիկ բարդություններից, որոնք առաջանում են իմունասուպրեսիվ դեղորայքից, արտավանման ռեակցիայից, գոյություն ունեն մի շարք վիրաբուժական և ինֆեկցիոն բարդություններ: Հետագայում լրացուցիչ ի՞նչ հետազոտություններ են իրականացվում պացիենտի և դոնորի մոտ: Դոնորը վիրահատությունից մեկ տարի անց անցնում է կլինինկական հետազոտություններ միակ երիկամի ֆունկցիան և առողջական ընդհանուր վիճակը գնահատելու նպատակով: Պացիենտը դիսպանսեր հսկողության շրջանակներում հսկվում է ըստ նախատեսված ժամանակացույցի: Ô¿Õ¡ÕžÕ¶ Õ°Õ¥Õ¼Õ¡Õ°Õ¡Ö€ Õ¼Õ«Õ½Õ¯Õ¥Ö€: Հեռահար ռիսկերից են ուռուցքային հիվանդությունները: Ô¿Õ¡Ö€Õ¸ÕžÕ² Õ§ Õ¤Õ¸Õ¶Õ¸Ö€ Õ¯Õ«Õ¶Õ¨ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Õ¡Õ¬: Այո, կարող է, մեր պրակտիկայում ունենք նման դեպքեր: Պացիենտը նույնպես կարող է երեխա ունենալ, պարզապես պետք է վերահսկել դեղերի ընդունումը, փոփոխել կամ հանել, որպեսզի չազդեն պտղի վրա: ÕˆÖ€Ö"Õ¡ÕžÕ¶ Õ§ Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ¸Ö'Õ´ ÖƒÕ¸ÕÕºÕ¡Õ¿Õ¾Õ¡Õ½Õ¿Õ¾Õ¡Õ® Õ¥Ö€Õ«Õ¯Õ¡Õ´Õ¨: Երիկամների տրանսպլանտացիան մեզ մոտ սկսվել է 2002 թվականից, և դա դեռ քիչ է վիճակագրություն ունենալու համար: Համաշխարհային տվյալների համաձայն այդ թիվը միջինը մոտ 20 տարի է: Ի՞նչ գործոններից է կախված փոխպատվաստված երիկամի «աշխատանքային ժամկետը»: Գործոններից մեկը դոնորի բարեկամական, արյունակցական կապն ու համատեղելիությունն է: Հաջորդը դոնորի տարիքն է, բնականաբար, երիտասարդի երիկամն առավել նախընտրելի է: Կարևոր է նաև, թե պացիենտը ինչ դեղորայք է ստացել և պահպանե՞լ է, արդյոք, դեղերի ճիշտ ընդունումը: Կան պացիենտներ, որ չեն հետևում դեղերի ընդունման ճիշտ սխեմային, կամ լրովին հրաժարվում են դեղորայք ընդունելուց: Կարող են ազդել նաև իմունոլոգիական տարբեր գործոններ և, ցավոք, նախապես հնարավոր չէ դրանք կանխատեսել ու կանխել: Գործոններից են նաև պացիենտի մոտ առկա հիմնական հիվանդությունը, ապրելակերպը, քաշը, վնասակար սովորությունները, ճնշման, խոլեսթերինի քանակի ոչ ճիշտ վերահսկումը և այլն http://arabkirjmc.am