
497 просмотры
Միզաքարային հիվանդությունը ըստ ուրոլոգիական հիվանդությունների տարածվածության` գրավում է 3-րդ տեղը: Միզաքարային հիվանդություների առաջացման պատճառների ախտորոշման, կանխարգելման և բուժման մոտեցումների մասին aroxjblog.am -ի հետ զրուցում ներկայացրել է <<Շենգավիթ>> բժշկական կենտրոնի ուրոլոգ-վիրաբույժ, անդրոլոգ Դավիթ Աշոտի Սարգսյանը : Միզաքարային հիվանդության առաջացման պատճառները մինչ այժմ պարզված չեն: Հարցեր են առաջանում ինչու մանր քարերը ինքնուրույն դուրս չեն գալիս, ինչու մի դեպքում առաջանում է մեկ մեծ քար, իսկ մյուս դեպքում` բազմաթիվ մանր քարեր: Քարերը կլինիկորեն հիմնականում արտահայտվում են՝ ցավերով, որոնց բնույթը պայմանավորված է քարի տեղակայմամբ: Ցավը լինում է նոպայաձև (երիկամային խիթ) կամ մշտական: Ցավի ուժգնությունը և տեղակայումը պայմանավորված է քարի չափսերով, դրա տեղակայմամբ, խցանման աստիճանով, Արյունամիզությունով, Սրտխառնոցով, Փսխումով, Ջերմության բարձրացումով (ոչ բոլոր դեպքերում) Վերջին տասնամյակում կատարելագործվել է միզաքարային հիվանդության ախտորոշման և բուժման մոտեցումները: Որովայնի ռենտգեն հետազոտությունը և ՈՒՁՀ (սոնոգրաֆիա)-ն, կարող են տալ բավականին մեծ ինֆորմացիա՝ քարերի չափսերի, դրանց տեղակայման, խցանման աստիճանի մասին: Այս երկու հետազոտություններից հետո կարելի է որոշել հետագա բուժման տակտիկան: Սրանք հանդիսանում են բավականին մատչելի ախտորոշման մեթոդներ: Երբեմն անհարաժեշտ է լինում կատարել համակարգչային շերտագրում (CT), որը միզաքարային հիվանդության ախտորոշման լավագույն մեթոդն է: Կախված քարի չափսից, ձևից և տեղակայումից միզաքարերի մեծ մասը կարող է դուրս գալ ինքնուրույն․ 4-5 Õ´Õ´ Õ¿Ö€Õ¡Õ´Õ¡Õ£Õ®Õ¸Õ¾ Õ´Õ«Õ¦Õ¡Ö"Õ¡Ö€Õ¥Ö€Õ¨ Õ«Õ¶Ö"Õ¶Õ¸Ö'Ö€Õ¸Ö'ÕµÕ¶ Õ©Õ¡ÖƒÕ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ 40-50% Õ¤Õ¥ÕºÖ"Õ¥Ö€Õ¸Ö'Õ´, 6մմ-ից մեծ քարերը` մինչև 5% դեպքերում, Եթե քարը ինքնուրույն դուրս չի գալիս և պահպանողական բուժումը արդյունք չի տալիս, ցուցված են հեռահար քարափշրում կամ վիրահատական միջամտություններ: Բուժման մեթոդներն են ․ - Հեռահար քարափշրում ( ոչ վիրահատական մեթոդ ) Միզածորանների, և երիկամների քարերի դեպքում անց է կացվում հեռահար քարափշրում: Հեռահար քարափշրումը արդյունավետ է մինչև 2.0-2.5սմ քարերի դեպքում: Ֆրագմենտների ինքնուրույն դուրս գալը տեղի է ունենում հեռահար քարափշրումից հետո` 1-10 օրվա ընթացքում: Քարափշրումը տևում է մոտ 20 րոպե, հիվանդը քարափշրումից հետո գնում է տուն: Վիրաբուժական ( էնդոսկոպիկ ) -ՈՒՌՍ – կոնտակտային քարափշրում (լազերային) հատկապես արդյունավետ է միզածորանի բարդացած քարի դեպքում: ՈՒՌՍ-ի արդյունավետությունը 66-100% է և պայմանավորված է քարերի քանակով, չափսերով և տեղակայմամբ: Այն կատարվում է բնական անցքով՝ միզուկով, միզապարկի միջով մտնելով միզածորան, առանց կտրվածքների: -Պերկուտան (միջմաշկային) քարափշրում լավագույն մեթոդն է` երիկամների և միզածորանների վերին երրորդականի 2.5 սմ-ից մեծ քարերի դեպքերում: Միջմաշկային քարափշրումը կատարվում է գոտկային շրջանում երիկամ ներթափանցելով: Մաշկից մինչև երիկամ ձևավորվում է խողովակ, որի միջով անցնում է վիրաբուժական գործիքը: Առավելությունն այն է, որ նույնիսկ շատ մեծ երիկամային քարերը կարող են կոտրվել և միաժամանակ հեռացվել վիրահատական մեկ գործողության ընթացքում՝ հիվանդին ազատելով բավականին մեծ քարերից: Ô¿Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ¸Ö'Õ´Õ¨ Առանց կանխարգելման 5 տարվա ընթացքում միզաքարեր կրկին հայտնաբերվում են մոտ 50 տոկոս հիվանդների շրջանում: Հիվանդներին խորհրդատվությունը և հիվանդության կանխարգելումը անհրաժեշտ է սկսել քարի ինքնուրույն, քարափշրումից կամ վիրաբուժական եղանակով հեռացումից անմիջապես հետո: Հնարավորինս վաղ պետք է հայտնաբերել և կանխել միզաքարերի առաջացման վտանգի գործոնները: Անկախ մեզի, արյան կենսաքիմիական և քարերի քիմիական հետազոտման արդյունքներից, խորհուրդ է տրվում ավելացնել օգտագործվող հեղուկների քանակը օրական մինչև 2 լիտր և հետևել հատուկ մշակված սննդակարգին: Խորհրդատվության համար դիմեք՝ <<Õ‡Õ¥Õ¶Õ£Õ¡Õ¾Õ«Õ©>> Õ¢ÕªÕ·Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¥Õ¶Õ¿Ö€Õ¸Õ¶ Ուրոլոգ-վիրաբույժ- անդրոլոգ Դավիթ Աշոտի Սարգսյան Հեռ՝ +374 95 900 985