
63 views
Կորոնավիրուսային հիվանդության և դրա «Դելտա» շտամի տարածման մեծ, իսկ պատվաստման ցածր տեմպերը ստիպում են տարբեր երկրների կառավարություններին COVID-19-ի դեմ պատվաստումները պարտադիր դարձնել բուժաշխատողների և ռիսկի խմբերում գտնվող անձանց համար: Ô±Õ¶Õ£Õ¬Õ«Õ¡Õ¯Õ¡Õ¶ Reuters-ÕºÕ¡Ö€Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ« Õ¡Õ¶Õ¤Ö€Õ¡Õ¤Õ¡Ö€Õ±Õ¨. Ավստրալիա Ավստրալիան հունիսի վերջին COVID-19-ի դեմ պատվաստումները պարտադիր դարձրել է տարեցների խնամքով զբաղվող աշխատողների և կարանտինային հյուրանոցների աշխատակիցների համար: Պատվաստումը պարտադիր է դարձել նաև Պարաօլիմպիկ մարզական մրցաշարին մասնակցող` Տոկիո մեկնած մարզիկների համար: Մեծ Բրիտանիա Անգլիայում խնամքի տան աշխատողների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր կդառնա հոկտեմբերից: Ֆրանսիա Հուլիսի 12-ին Մակրոնը հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի 15-ը Ֆրանսիայում բոլոր բուժաշխատողները պարտադիր կպատվաստվեն: Բացի այդ, նրանք, ովքեր ցանկանում են կինոթատրոն գնալ կամ գնացք նստել, պետք է պատվաստման ապացույց կամ թեստի բացասական պատասխան ներկայացնեն: Հունաստան Հունաստանը հուլիսի 12-ին պատվաստումները պարտադիր է դարձրել ծերանոցների աշխատողների համար, սեպտեմբերից` նաև բուժաշխատողների համար: Միայն պատվաստվածները կկարողանան այցելել բարեր, կինոթատրոններ և այլ փակ տարածքներ: Ինդոնեզիա Ինդոնեզիան COVID-19-ի դեմ պատվաստումները պարտադիր է դարձրել փետրվարին, ավելին` մայրաքաղաք Ջակարտայում պատվաստումից հրաժարվողները տուգանվում են 357 դոլարի չափով: Իտալիա Իտալիայի կառավարության կողմից մարտին հաստատված հրամանագրով առողջապահության ոլորտի աշխատողները` ներառյալ դեղագործները, պարտադիր պատվաստվում են: Ղազախստան Ղազախստանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ պարտադիր պատվաստման կամ ամենշաբաթյա թեստավորման կարգ կհաստատվի` 20-ից ավելի մարդկանց խմբում աշխատող անձանց համար: Լեհաստան Լեհաստանը պատրաստվում է ռիսկային խմբի անձանց համար օգոստոսից COVID-19-ի դեմ պատվաստումները դարձնել պարտադիր: Ռուսաստան Հունիսի վերջին Մոսկվան նոր կարգ է մտցրել, որի համաձայն` սրճարանները, ռեստորանները կսպասարկեն միայն պատվաստման վկայական կամ թեստավորված քաղաքացիներին: Բացի այդ, Ռուսաստանը ծրագրում է սպասարկման ոլորտի աշխատողների 60%-ի համար պատվաստման պարտադիր պահանջ մտցնել մինչև օգոստոսի 15-ը: Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիան մայիսին հանձնարարեց պետական և մասնավոր հատվածի բոլոր աշխատողներին աշխատավայր ներկայանալ պատվաստված` առանց հստակեցնելու ժամկետներ: Օգոստոսի 1-ից պետական, մասնավոր կամ կրթական հաստատություններ մուտք գործելու և հասարակական տրանսպորտից օգտվելու համար նույնպես պատվաստված լինելու պահանջ կգործի: Թուրքմենստան Թուրքմենստանի առողջապահության նախարարը հուլիսի 7-ին հայտարարել է, որ պատրաստվում է պատվաստումը պարտադիր դարձնել 18-տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար: Աղբյուրը` reuters.com