
61 views
ÕˆÖ€Ö"Õ¡ÕžÕ¶ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ Õ§ Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§Õ¬Õ¥Õ¯Õ¿Ö€Õ¡Õ½Ö€Õ¿Õ¡Õ£Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Ö‡ Õ¶Õ¸Ö€ Õ´Õ¥Õ©Õ¸Õ¤Õ¶Õ¥Ö€Õ« Õ·Õ¡Ö€Ö"Õ¸Ö'Õ´ Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö" Õ¹Õ«Õž Õ¶Õ¾Õ¡Õ¦Õ¥Õ¬ Õ¶Ö€Õ¡ Õ¤Õ¥Ö€Õ¨: Շուրջ 100 տարի է, ինչ էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ) մուտք է գործել կլինիկա, սակայն այն չի կորցրել իր առաջատար դերը սրտի գործունեությունը ուսումնասիրող ժամանակակից մեթոդների շարքում` մնալով ամենակիրառելի և մատչելի մեթոդը: Ի՞նչ է բացահայտում Էլեկտրասրտագրությունը: Սրտի գործունեությունը պայմանավորված է իր հիմնական ֆունկցիաներով` ավտոմատիզմի, հաղորդականության, դրդման: ԷՍԳ-ն, լինելով սրտամկանի բիոէլեկտրական պոտենցիալներն ուսումնասիրող մեթոդ, հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու հիմնական ֆունկցիաների, մասամբ էլ՝ կծկողական ֆունկցիայի մասին, ինչպես նաև, այնպիսի կարևոր էլեկտրաֆիզիոլոգիական պրոցեսների մասին, ինչպիսինն են ռեֆրակտերությունը և աբերանտությունը: Որո՞նք են ԷՍԳ ցուցումները: Իհարկե, ցանկալի է, որ 30-անց տարիքի բոլոր անձիք անցնեն էլեկտրասրտագրություն: Մեթոդը ցուցված է սրտի շրջանի ցավերի ժամանակ. ավելի բնորոշ են սեղմող բնույթի, ճառագայթող, երբեմն կարճատև ցավերը: Ցուցված 1 հաճախասրտության, հազվասրտության, ռիթմի խանգարումների` առիթմիաների ժամանակ: Էլեկրասրտագրությունն ունի՞ արդյոք վնասակար ազդեցություն օրգանիզմի վրա: ԷՍԳ մեթոդի առավելություններից է նրա միանգամայն անվնաս և անցավ լինելը, ինչը հնարավորություն է տալիս հետազոտությունը կրկնել անհրաժեշտ թվով և հաճախականությամբ: Ô»Õ¶Õ¹Õ¸ÕžÖ' Õ§ Õ¥Ö€Õ¢Õ¥Õ´Õ¶ Õ§Õ¬Õ¥Õ¯Õ¿Ö€Õ¡Õ½Ö€Õ¿Õ¡Õ£Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¡ÕµÕ½ Õ¯Õ¡Õ´ Õ¡ÕµÕ¶ Õ¤Õ¥Õ²Õ¸Ö€Õ¡ÕµÖ"Õ« Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ´Õ¡Õ´Õ¢: Կատարվում է նաև ԷՍԳ դեղորայքով` նիտրոգլիցերինով, ատրոպինով, ճշտելու թաքնված արյան շրջանառության առկայությունը, դիֆֆերենցելու ավտոմատիզմի և հաղորդականության խանգարումները: Ո՞ր դեպքում է հարկ լինում ԷՍԳ-ից հետո դիմել սրտի հետազոտման այլ մեթոդների: Սրտաբանի, թերապևտի ցուցումով, իսկ վերը նշված փոփոխությունների ախտորոշման դեպքում, անհրաժեշտ է շարունակել հետազոտությունները: Կա՞ն նոր զարգացումներ ԷՍԳ մեթոդի մեջ: Այս տարիների ընթացքում առաջարկվել են հետազոտության ավելի խորացված մեթոդներ. արտածումներ` առաջարկված տարբեր հեղինակների կողմից, կերակրափողային արտածումներ, 35 կրծքային արտածումներով ԷՍԳ՝ այսպես կոչված հարկրծքային քարտեզավորում: Փոփոխության են ենթարկվել նաև սարքավորումները, կիրառության մեջ են մտել համակարգչային վերլուծությամբ սրտագրության սարքավորումներ: Ի՞նչ է իրենից ներկայացնում սրտագրության Հոլթեր մեթոդը: Բաժանմունքում կատարվում է նաև ԷՍԳ երկարատև դիտարկում: Մեթոդն առաջարկվել է Նորման Հոլթերի կողմից դեռևս 1961թ.-ին և կրում է հեղինակի անունը` Հոլթեր մոնիտորինգ: Մեթոդը հնարավորութուն է տալիս գրանցելու Էլեկտրասրտագրության ինչպես կայուն, այնպես էլ անցողիկ փոփոխությունները, ախտորոշելու սրտային տարբեր ախտահարումներ, նաև գնահատելու բուժման ընթացքում կիրառվող դեղորայքի անհատական էֆեկտիվությունը և, որ շատ էական է, գրանցումը կատարվում է հետազոտվողի ազատ ակտիվության պայմաններում: Ինչո՞վ են տարբերվում Հոլտերի և ԷՍԳ-ի տեխնիկաները միմյանցից: ԷՍԳ-ը կատարվում է ԷՍԳ-ն կաբինետում, որտեղ հետազոտվողի ձեռքերին և ոտքերին միացնում են էլեկտրոդները, կրծքավանդակի համապատասխան կետերում դրվում են կրծքային էլեկտրոդները և գրանցվում է էլեկտրասրտագիրը: «#Հոլտեր» մոնիտորինգ հետազոտության ժամանակ հատուկ սարքի էլեկտրոդները փակցվում են հետազոտվողի կրծքավանդակին, միացվում է ապարատը և հետազոտվողը գնում է տուն: Հաջորդ օրը հետազոտվողից հանվում է սարքը և վերծանվում: Õ†Õ¡Ö€Õ«Õ¶Õ¥ ÕŠÕ¥Õ¿Ö€Õ¸Õ½Õ« ÕŠÕ¥Õ¿Ö€Õ¸Õ½ÕµÕ¡Õ¶, Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի ԷՍԳ, Հոլթեր»մոնիթորինգ բաժնի վարիչ