
117 views
1. Ե՞րբ և ի՞նչ պատճառների դեպքում է անհրաժեշտ հոդի էնդոպրոթեզավորումը: Հոդերի էնդոպրոթեզավորումն այն հիվանդությունների ելքն է, որոնք բերում են հոդերի անվերադարձ մաշեցման: Դրանք կարող են լինել տարբեր հիվանդությունների և տարբեր պատճառների արդյունքում: 2. Ի՞նչ այլընտրանք կա ազդրի և ծնկային հոդի էնդոպրոթեզավորմանը: Եթե պացիենտի մոտ հիվանդության ընթացքը բերել է նրան, որ էնդոպրոթեզավորումը ցուցում է, ուրեմն այլընտրանք չկա: 3. Նախքան վիրահատությունը ինչպե՞ս հանգստացնել ցավը: Եթե պացիենտին առաջարկվել է վիրահատական միջամտություն և ինչ-ինչ պատճառներով հետաձգվում է, բժիշկը նշանակում է համապատասխան հակաբորբոքային, ցավազրկող բուժում և, միաժամանակ, կատարվում է հոդի բեռնաթափում՝ հավելյալ հենարանների օգնությամբ, այսինքն, պացիենտն օգտվում է ձեռնափայտից կամ հենակից, որ բեռնաթափի տվյալ վերջույթը` նախքան վիրահատությունը: 4. Վիրահատության նախօրեին ինչպե՞ս պատրաստվել տանը: Էնդոպրոթեզավորումն օրթոպեդիկ մեծ ծավալի վիրահատությունների շարքին է դասվում և նման միջամտության պատրաստվող պացիենտները նախօրեին տանը չեն լինում: Նրանք նախապես գտնվում են կլինիկայում և նախավիրահատական պատրաստությունն ապահովում է բժշկական անձնակազմը: 5. Որքա՞ն է տևում էնդոպրոթեզավորման վիրահատությունը: Ընդհանրապես, վիրահատությունների տևողության մասին խոսելը ճիշտ չէ, քանի որ դա կախված է պացիենտի ընդհանուր վիճակից, գեր լինելուց, հոդի վիճակից, վիրահատող բժշկից, նրա մոտեցումից, աշխատանքային ոճից: Միջինը կարելի է համարել կոնքազդրային հոդի համար` 1-1.5 ժամ, ծնկան հոդի համար` 2.5 ժամ: 6. Կա՞ տարիքային սահմանափակում Շատ երիտասարդ տարիքում ցանկալի չէ, եթե անգամ կա ցուցում: Հարկ է հնարավորինս պահպանել հոդը, որպեսզի պացիենտի մոտ կանգ առնի աճման գործընթացը, իսկ եթե հնարավոր է` երկարաձգել մինչև 30 տարեկանը: Իհարկե, դա չպետք է լինի պացիենտի տառապանքի հաշվին: Ընդհանուր առմամբ հիվանդությունների արդյունքում ոսկրային համակարգը կարող է տուժել և՛ երիտասարդ տարիքում, և՛տարեցների մոտ: Այստեղ էականն առողջ կենսակերպն է, ինչը կարևոր է ոսկրային համակարգն առողջ պահպանելու համար: 7. Ի՞նչ արժեն վիրահատությունները և պրոթեզները: Էնդոպրոթեզների արժեքները տատանվում են: Ստանդարտ, ոչ ցեմենտային էնդոպրոթեզների արժեքն այսօր Հայաստանում 500 - 800 հազար ՀՀ դրամ է: Վիրահատության արժեքը կախված է վիրահատության բարդությունից, վիրահատությունն իրականացնող կլինիկայից, մասնագետից: Գույություն ունեն սոցշահառուների, հաշմանդամների համար պետական պատվերներ: Մեր կլինիկայում դա հնարավոր է և այս դեպքում պացիենտը միայն էնդոպրոթեզի ձեռք բերման խնդիր ունի: 8. Ի՞նչ է ներառում ազդրային կամ ծնկան հոդի էնդոպրոէեզավորումը: Էնդոպրոթեզավորումը մեծ հոդերի երկու շարժական մակերեսների փոխարինումն է արհեստական շարժական մակերեսներով, որոնք գրեթե լիարժեք փոխարինում են հոդին, վերականգնում հիվանդության պատճառով կորցրած շարժական ֆունկցիան: 9. Ֆիքսացիայի ո՞ր տեսակն է առավել հարմար: Էնդոպրոթեզավորման մեջ կա երկու հիմնական ֆիքսման միջոց՝ ցեմենտային և ոչ ցեմենտային: Ցեմենտային ֆիքսացիայի դեպքում ոսկր-էնդոպրոթեզն ամրացվում է, այսպես կոչված, ոսկրային ցեմենտով: Այն ոսկրի մեջ տեղադրվում է դեռևս փափուկ վիճակում, որը հետո կարծրանում է և ապահովում կարծր ֆիքսացիա: Ոչ ցեմենտային ֆիքսացիան ապահովում է ոսկրի ներաճը էնդոպրոթեզի մակերեսի մեջ: Ներկայում առավել ցուցված է ոչ ցեմենտային ֆիքսացիան, թեև կան դեպքեր, երբ գերադասելի է ցեմենտային ֆիքսացիան: 10. Ի՞նչ սպասել անմիջապես վիրահատությունից հետո: Հիվանդների հետվիրահատական վերականգնումը, սովորաբար, տևում է մոտավորապես 6 շաբաթ, որից առաջին շաբաթը հիվանդը գտնվում է հիվանդանոցում: 11. Ի՞նչ հնարավոր բարդություններ կարող են լինել էնդոպրոթեզավորումից հետո: Ô·Õ¶Õ¤Õ¸ÕºÖ€Õ¸Õ©Õ¥Õ¦Õ¡Õ¾Õ¸Ö€Õ´Õ¡Õ¶ Õ¢Õ¡Ö€Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¬Õ«Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¿Õ¥Õ²Õ¡ÕµÕ«Õ¶ Ö‡ Õ¨Õ¶Õ¤Õ°Õ¡Õ¶Õ¸Ö'Ö€: Օրգանիզմում օտար մարմնի հայտնվելը, որի հանդեպ օրգանիզմի կողմից ցուցաբերվում է ագրեսիա, և ծավալուն վիրահատությունը կարող են ընդհանուր բարդությունների պատճառ լինել: Էնդոպրոթեզավորման ժամանակ հիմնական բարդությունը ստորին վերջույթներում թրոմբների ձևավորման, նրանց անջատման և կենսական խոշոր անոթների խցանման հավանականությունն է, որի դեպքում` կապված խցանված անոթի տեղակայամումից, զարգանում է համապատասխան կլինիկական պատկեր: Տեղային բարդություններից է հարպրոթեզային հատվածի ինֆեկցումը, ինչը կարող է հանգեցնել, ընդհուպ, էնդոպրոթեզի ամբողջական հեռացման: Այդ պատճառով նախքան վիրահատությունը պացիենտի բուժող բժիշկը պետք է հետևողականորեն ախտորոշի և վերացնի բոլոր քրոնիկ ինֆեկցիոն օջախները (փչացած ատամներ, կոկորդի քրոնիկ բորբոքային գործընթացներ և այլն): Ô±ÕµÕ¬ Õ¢Õ¡Ö€Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ¾Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Ñ‹ Ö"Õ«Õ¹ Õ§, Ö…Ö€Õ«Õ¶Õ¡Õ¯, Õ¸Õ½Õ¯Ö€Õ¥Ö€Õ« Õ§Õ¶Õ¤Õ¸ÕºÖ€Õ¸Õ©Õ¥Õ¦Õ« Õ°Õ¥Õ¿ Õ¯Õ¡ÕºÕ« ÕÕ¡ÕÕ¿Õ¸Ö'Õ´Õ¨ Õ¯Õ¡Õ´ Õ¤Ö€Õ¡ Õ±Ö‡Õ¡Õ¾Õ¸Ö€Õ´Õ¡Õ¶ ÕÕ¡ÖƒÕ¡Õ¶Õ¸Ö'Õ´Õ¨: Եթե վիրահատությունից հետո առաջին շաբաթը հարթ է ընթացել, հետագա բարդությունների հավանականությունը գրեթե զրո է: 12. Ի՞նչ դեղեր օգտագործել էնդոպրոթեզի ֆիքսացիան ամրացնելու համար: Եթե պրոթեզը տեղադրվում է ոսկրի մեջ և նրա հենարանը՝ մատրիքսը, ոսկրն է, ապա ոսկրի ամրությունն ու որակն անմիջական ազդեցություն ունեն էնդոպրոթեզի կենսական ցիկլի, տևողության, և նրա ամրացման որակի վրա: Նման դեպքերում, երբ հիվանդի մոտ կա արտահայտված օստեոպորոզ, նախավիրահատական փուլում մի քանի ամիս պացիենտը պետք է ստանա հակաօստեոպորոզային բուժում: 13. Էնդոպրոթեզավորումից հետո ե՞րբ կարելի է քայլել: Սովորական էնդոպրոթեզավորումից հետո հիվանդը հաջորդ օրը կարող է նստել կամ կանգնել: Սա ՀՀ-ում ընդունված ձևաչափն է: Աշխարհում կան կլինիկաներ, որտեղ նման ակտիվություն սկսում են մի քանի ժամից` այն հիմնավորմամբ, որ շարժման արդյունքում վերջույթում արյան շրջանառության խանգարումներ առավել քիչ են հանդիպում: 1-2-րդ օր անց հիվանդը սկսում է քայլել քայլակով` մինչև առաջին 4-6 շաբաթը: 6 շաբաթ անց, եթե հիվանդն ունի նորմալ զարգացած մկանային համակարգ, կարող է քայլել առանց հենակների: Մկանային համակարգի թուլության պատճառով ի հայտ եկող կաղության դեպքում հիվանդը ստիպված է ավելի երկար օգտվել հենակներից: Նման դեպքերում լրացուցիչ նշանակվում է բուժական ֆիզկուլտուրա: 14. Ի՞նչ խորհուրդներ են անհրաժեշտ տանը: Էնդոպրոթեզավորումից հետո հիվանդները ստանում են գրավոր ուղեցույց, որով պետք է առաջնորդվեն, որը ներառում է որոշ սահմանափակումներ: Հիվանդը պետք գիտակցի, որ իր վերջույթում տեղադրված է մաշվածության ժամկետ ունեցող արհեստական հոդ և որքան հետևողական լինի, այնքան երկար կծառայի այն: Չի կարելի ֆիզիկական ծանրաբեռնվածություն, գիրանալ, հատկապես, եթե պացիենտը տարեց է: 15. Ե՞րբ է վերադառնալ աշխատանքի: Վեց շաբաթից արդեն կարող են անցնել աշխատանքի: Կարևոր է աշխատանքի բնույթը. եթե գրասենյակային աշխատանք է, կարելի է նաև` ավելի վաղ, իսկ ակտիվ, ֆիզիկական լարվածության հետ կապված աշխատանքը ցանկալի է ուշ սկսել: 16. Վիրահատությունից հետո երբվանի՞ց է հնարավոր սեռական կյանք վարել: Հիվանդին տրվող ուղեցույցում այդ մասին նշված է, որտեղ կան խորհուրդներ, ընդհուպ` մինչև դիրքերի ընտրությունը: Միջին ժամկետն ընդունված է վեց շաբաթ: 17. Ի՞նչ ֆիզիկական վարժություններ են հարմար էնդոպրոթեզավորման վիրահատություն տարած անձանց: Ֆիզիկական, սպորտային ծանրաբեռնվածությունը չի բացառվում, բայց հիվանդը պետք իմանա, որ դա կլինի պրոթեզի կենսական ցիկլի հաշվին: Ընդհանուր առմամբ, կարող են ֆիզիկական ակտիվ կյանք վարել, հատկապես, եթե պրոթեզները կերամիկական հիմք ունեն: 18. Ե ՞րբ կարելի է մեքենա վարել: Մեքենա կարելի է վարել վիրահատությունից չորս շաբաթ անց: Կարևոր է, թե որ ոտքն է վիրահատված: Ձախ ոտքի պրոթեզավորման դեպքում կարելի է նաև` ավելի վաղ: Աջ ոտքի դեպքում մեծ նշանակություն ունի, թե հիվանդը որքանով է ադեքվատ պրոթեզավորված ոտքով արագության մեջ կառավարելու մեքենայի սեղմակը: 19. Կարո՞ղ են խնդիրներ լինել մաքսատներում Մաքսատներում խնդիրը մետաղ որսացող սարքերի ազդանշանն է: Թեև ոչ բոլոր էնդոպրոթեզների դեպքում է սարքը զգայուն, ցանկալի է վիրահատության մասին երկու լեզվով փաստաթուղթ ունենալ: 20. Կարելի՞ է MRT հետազոտություն անցնել պրոթեզի առկայությամբ: Նախկինում MRT հետազոտությունը արգելված էր: Ներկայումս երբեմն այն թույլատրվում է. յուրաքանչյուր դեպք քննարկվում է առանձին: Որոշում կայացնելիս կարևորվում է նախ, օրգանիզմի հետազոտվող հատվածը. որքան հեռու է պրոթեզավորված հոդից, այնքան հնարավորությունը մեծ է: Երկրորդ` պրոթեզի նյութը, օրինակ, տիտանից պատրաստված էնդոպրոթեզները և ինպլանտներն անտարբեր են MRT-ի նկատմամբ, ինչի համար ընտրության դեպքում դրանք նախընտրելի են: Պողպատե ինպլանտների դեպքում տուփի վրա ցուցման կամ հակացուցման վերաբերյալ նշումներ են լինում: Պրոթեզի բաղադրության ընտրության որոշումը կայացնում է միայն բժիշկը` առանց պացիենտի միջամտության, կախված խնդրի վիճակից: Էնդոպրոթեզները տարբեր արտադրողների մոտ տարբեր տեսք, գեոմետրիա և ծածկույթ ունեն: Դրանք նրբություններ են, որոնք միայն բժիշկը կարող է տիրապետել և ճիշտ վճիռ կայացնել: 21. Հնարավո՞ ր է ոտքի կարճացում էնդոպրոթեզից հետո: Ճիշտ տեղադրված Էնդոպրոթեզից հետո նման բան չի կարող լինել: 22. Կա՞ սանատոր-կուրորտային բուժման անհրաժեշտություն: Õ€Õ¡Õ¿Õ¸Ö'Õ¯ Õ½Õ¡Õ¶Õ¡Õ¿Õ¸Ö€-Õ¯Õ¸Ö'Ö€Õ¸Ö€Õ¿Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¢Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ¶ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¹Õ¯Õ¡: 23. Ինպիսի՞ն են պրոթեզի ժամկետները: Ամբողջ աշխարհում կոնքազդրային Էնդոպրոթեզների օգտագործման միջին ժամկետը 15 տարի է: Եթե պրոթեզը 15 տարի լիարժեք գործել է, դա համարվում է գերազանց արդյունք: Հազվադեպ են դեպքերը, երբ դա ձգվում է մինչև 20-22 տարի: Ծնկան հոդի դեպքում օգտագործման միջին ժամկետը 10 տարի է: ÔµÕ©Õ¥ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¨ Õ°Õ¡Õ¾Õ¥Õ¬ÕµÕ¡Õ¬ ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€ Õ¹Õ¸Ö'Õ¶Õ«, Õ¯Õ¸Õ¶Ö"Õ¡Õ¦Õ¤Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Ô·Õ¶Õ¤Õ¸ÕºÖ€Õ¸Õ©Õ¥Õ¦Õ¨ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¶Õ¾Õ¡Õ¦Õ¡Õ£Õ¸Ö'ÕµÕ¶Õ¨ Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ« 12-13 Õ¿Õ¡Ö€Õ«: Ô±Õ¾Õ¥Õ¬Õ« ÕºÕ¡Õ¯Õ¡Õ½ Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ¥Õ¬Õ¸Ö' ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Õ¶ Õ¬Õ«Õ¶Õ¥Õ¬ Ô·Õ¶Õ¤Õ¸ÕºÖ€Õ¸Õ©Õ¥Õ¦Õ« Õ·Õ¡Õ°Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ´Õ¡Õ¶, Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ« Õ¸Õ½Õ¯Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ«, ÕºÖ€Õ¸Õ©Õ¥Õ¦Õ« Õ¸Õ¹ Õ³Õ«Õ·Õ¿ Õ¨Õ¶Õ¿Ö€Õ¥Õ¬Õ¸Ö' Õ¯Õ¡Õ´ Õ¿Õ¥Õ²Õ¡Õ¤Ö€Õ¥Õ¬Õ¸Ö' ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€Õ¨: 24. Ինչի՞ց է կախված պրոթեզի ֆունկցիոնալության երկարատևությունը: Առաջին հերթին կարևոր է ոսկրային համակարգի վիճակը: Երկրորդը` պրոթեզի շփման զույգի ճիշտ ընտրությունն է: Շփման զույգերը լինում են մետաղա-պոլիէթիլենային, կերամիկա-պոլիէթիլենային, կերամիկա-կերամիկա: Առաջին երկուսը Հայաստանում առկա են, իսկ երրորդը Հայաստան չի ներկրվում և չի կիրառվում թանկ լինելու պատճառով: Մեզ մոտ կիրառվող կերամիկա-պոլիէթիլենային շփման զույգով էնդոպրոթեզները ներդիրների որակի կտրուկ բարձրացման հաշվին՝ մաշվածության ժամկետով, գրեթե չեն զիջում չմաշվող կերամիկա-կերամիկային: Ի դեպ, վերջինիս միակ թերությունը դրա կոտրվելու հավանականությունն է, իսկ քանի որ կերամիկան փշրվում է ապակու պես և ամբողջովին լցվում հոդի մեջ, հետագա էնդոպրոթեզավորման համար բավականին տեխնիկական խնդիրներ է առաջացնում: 25. Ինչպե՞ս է հնարավոր երկարացնել ժամկետը: Միայն ճիշտ կենսակերպ վարելն է նպաստում ոչ թե ժամկետի երկարացմանը, այլ նորմալ ժամկետի ապահովմանը: Արհեստականորեն հնարավոր չէ ժամկետը երկարացնել: 26. Ե՞րբ է անհրաժեշտ կրկնակի վիրահատություն կատարել: Կրկնակի վիրահատությունը ցուցվում է հիվանդի մոտ առկա գանգատների և ռենտգենաբանական փոփոխությունների հիման վրա: Յուրաքանչյուր էնդոպրոթեզավորված հիվանդ, հատկապես երիտասարդները, պետք է իմանան, որ ռեպրոթեզավորումն անխուսափելի է: Հիվանդը պետք է մշտապես հսկողության տակ գտնվի և առնվազն 2 տարին մեկ անգամ ենթարկվի ռենտգեն հետազոտության: Այդ կերպ հնարավոր է ռեպրոթեզավորման ժամկետն ընտրել ամենաճիշտ պահին: Ուշացած դեպքերում պրոթեզի խիստ մաշվածության արդյունքում մետաղական մասերը` ծակելով պրոթեզը, կարող են անգամ վնասել ոսկրին: Նման տեխնիկական խնդիրները բերում են հետագա պրոթեզավորման արդյունավետության նվազման, մեծանում է բարդությունների հավանականությունը, իսկ պրոթեզի կենսական ցիկլի տևողությունն իջնում է: Պացիենտի մոտ համակարգային հիվանդությունների առկայությունը ռիսկային է մյուս` առողջ հոդի ախտահարման համար: Երկրորդ հոդի ախտահարման պատճառ կարող են լինել նաև նրա ծանրաբեռնվածությունը, անհետևողականությունը, վնասված ոտքի պատճառով առողջ ոտքի լրացուցիչ ծանրաբեռնումը: Նյութի աղբյուրը՝ izmirlianmedicalcenter.com