
65 views
Համեմատանբար վերջերս առաջին անգամ Հայաստանում Շենգավիթ բժշկական կենտրոնում ներդրվեց էսթետիկ գինեկոլոգիայի ծառայությունը: Այն իրականացվում է լազերային ճառագայթների օգնությամբ: Էսթետիկ գինեկոլոգիայի հնարավորությունների ու ցուցումների մասին զրուցեցինք «Շենգավիթ» ԲԿ բուժական գծով գլխավոր տնօրենի տեղակալ, մանկաբարձական բաժնի վարիչ Աշոտ Սիրունյանի հետ: - Բժիշկ Սիրունյան, ի՞նչ է իրենից ներկայացնում էսթետիկ գինեկոլոգիան: -Աչտերկրում դա չափազանց ընդունված է, երբ կանայք հետևողական են ոչ միայն իրենց երևացող, այլև՝ չերևացող գեղեցկությանն ու գրավչությանը, այդ պատճառով էլ այնտեղ զարգացած և ընդունված է պլաստիկ վիրաբուժությունը հենց գինեկոլոգիական կիրառմամբ, ինչն արվում է լազերային վիրաբուժության միջոցով: -ÕˆÖ€Ö"Õ¡Õ¶Õ¸ÕžÕ¾ Õ§ ÕµÕ¶ Õ¯Õ«Ö€Õ¡Õ¼Õ¥Õ¬Õ« Õ´Õ¥Ö€ Õ¥Ö€Õ¯Ö€Õ¸Ö'Õ´, Õ«Õ¶Õ¹ÕºÕ«Õ½Õ«Õž Õ´Õ«Õ¿Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€ Õ¥Ö" Õ¿Õ¥Õ½Õ¶Õ¸Ö'Õ´: -Այսօր Հայաստանում ևս նկատվում է միտումը, երբ կանայք մտածում են իրենց սեռական կյանքի, նսև սեքսուալության մասին: Ինչպես գիտենք, ծննդաբերություններից հետո կնոջ հեշտոցը փոփոխությունների է ենթարկվում, լայնանում, այդ պատճառով, ինչպես նաև տարիքիի հետ առաջանում են անմիզապահության խնդիրներ: Դրանք լինում են ինչպես բավական լուրջ բնույթի, այնպես էլ խնդիրներ, որոնք կարող են լազերային եղանակով լուծվել: -Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ§ Õ¬Õ¡Õ¦Õ¥Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ³Õ¡Õ¼Õ¡Õ£Õ¡ÕµÕ©Õ¶ Õ¡Õ¦Õ¤Õ¸Ö'Õ´ Ö‡ Õ«ÕžÕ¶Õ¹ Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Ö" Õ¥Õ¶Ö" Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´: -Լազերային ճառագայթը բարելավում է լորձաթաղանթի սնուցումը, ինչի հետևանքով ապահովվում է անհրաժեշտ խոնավությունը, զգայունություն է ապահովում: Եթե սթրեսային անմիզապահություն է, համապատասխան անկյուն է ստեղծվում, ինչի շնորհիվ կինն այլևս ստիպված չի լինում ծանրաբեռնելիս կամ կտրուկ շարժումների ժամանակ՝ փռշտոց, հազ, ծանր իրեր վերցնել, միզարձակել՝ անկախ իր կամքից: -Ի՞նչ էսթետիկ խնդիրներ է հնարավոր լուծել այս սարքի միջոցով: -Էսթետիկ գրավչության հարցերը ևս լազերային գինեկոլոգիան թույլ է տալիս հեշտությամբ լուծել: Ընդհանրապես առանձնացվում է 3 հիմնական ուղղություն, երբ արդյունավետ կերպով կարող ենք կիրառել այս սարքավորումը՝ սեքսուալ ոլորտ, առողջական խնդիրներ, էսթետիկ ոլորտ: Դրանք երբեմն շաղկապված են իհարկե: Այն կանանց պարագայում, ովքեր տարիքի ընթացքում ունեցել են սեռական շուրթերի ձևափոխման խնդիր, լազերի օգնությամբ հնարավորություն ունենք շտկել և թարմացնել այդ հատվածի հյուսվածքները: Այն կանայք, որոնց սեռական շուրթերը բնականից, կամ ժամանակի ընթացքում տարբերվում են, կամ տեսքից գեղեցիկ չեն, ևս հնարավոր է կորեկցիայի ենթարկել: Հատկանշական է բնականից մուգ գույնի սեռական շուրթերի սպիտակեցումը, որը շատ կանանց համար անհրաժեշտ է ու նախընտրելի: -Ô»Õ¶Õ¹ÕºÕ«Õ½Õ«Õž Õ´Õ¥ÕÕ¡Õ¶Õ«Õ¦Õ´Õ¸Õ¾ Õ§ Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¸Ö'Õ´ Õ½Õ¡Ö€Ö"Õ¨: -Որոշակի հաշվարկված խորության վրա ճառագայթ է արձակվում, ինչի արդյունքում զարգանում է կոլագեն, արդյունքում ձգվում է հյուսվածքը, բարելավում է արյան շրջանառությունը, սնուցումը, նկատելիորեն մեծանում է զգայունությունը: -Ու՞մ է ցուցված այս միջամտությունը: -Այն կանանց, ովքեր ծննդաբերել են 1,2 անգամ, վատ չէր լինի ցանկության դեպքում անցնեին այս պրոցեդուրան: Կանայք, ովքեր կլիմաքտերիկ շրջանում են, բայց ուզում են շարունակել իրենց սեռական կյանքն՝ առանց անհարմարությունների, այսպիսով կարող են վերականգնել հնարավորությունը: Եվ իհարկե, այն կանայք, ովքեր առավելագույնս խստապահանջ են իրենց արտաքինի նկատմամբ և ձգտում են կատարելության ու ներդաշնակության: -Որո՞նք են հակացուցումներն ու այն վիճակները, երբ ձեռնպահ եք մնում միջամտությունն իրականացնել: -Կան հակացուցումներ, դրանք բորբոքային պրոցեսներն են, վիրուսային հիվանդությունները: Ամեն դեպքում լազերային միջամտությունն իրականացնելուց առաջ անհրաժեշտ է հետազոտվել, եթե կա խնդիր բուժվել լիարժեք, ապա նոր միայն իրականացնել շտկումները: նյութի աղվյուրը՝ http://healthmag.am