
91 просмотры
Օրվա ընթացքում թեթև քաղցը հագեցնելու համար մարդիկ սովորաբար տարատեսակ թեթև ուտեստներ, քաղցրավենիք ու սնեքեր են կիրառում, սակայն շաքարային դիաբետով հիվանդների համար նման մթերքի օգտագործումը կարող է շատ վտանգավոր լինել, քանի որ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումով բնորոշվող այս հիվանդությունը ենթադրում է սննդակարգի խիստ վերահսկողություն։ Այնուամենայնիվ կան սննդամթերքի որոշ տեսակներ, որոնք շատ օգտակար են շաքարային դիաբետով հիվանդների համար և կարող են հիանալի միջոց դառնալ օրվա ընթացքում թեթև քաղցը հագեցնելու համար։ Õ…Õ¸Õ£Õ¸Ö'Ö€Õ¿ Ածխաջրերի ու կալորիաների ցածր պարունակությամբ այս մթերքը միևնույն ժամանակ հարուստ է սպիտակուցներով ու այլ սննդարար նյութերով, այդ թվում նաև կալցիումով, B խմբի վիտամիններով, ֆոլաթթվով, կալիումով, ֆոսֆորով ու ցինկով։ Ընդամենը կես բաժակ հասարակ յոգուրտին մի փոքր ելակ, մոշ, հապալաս, չամիչ կամ ընկուզեղեն ավելացնելու դեպքում կարելի է ստանալ շատ համեղ ու օգտակար ուտեստ թեթև քաղցից ազատվելու համար։ Õ†Õ¥ÕÕ¸Ö'Ö€ Նեխուրը պարունակում է շատ քիչ կալորիա, ածխաջրեր, ճարպեր ու խոլեստերին, սակայն հարուստ է ջրով ու մանրաթելերով։ Բացի այդ, նեխուրը պարունակում է նաև այնպիսի կարևոր սննդարար նյութեր, ինչպիսին են վիտամինները, կալցիումը, մագնեզիումը, ֆոսֆորը, ֆոլաթթուն ու կալիումը։ Այս մթերքն ավելի հագեցնող դարձնելու համար այն կարելի է համադրել գետնանուշի յուղի կամ կաթնաշոռի հետ։ Ô½Õ¶Õ±Õ¸Ö€ Ցածր կալորիականություն ունեցող և լուծվող մանրաթելերով հարուստ այս միրգն օգնում է շատ արագ ազատվել թեթև քաղցից՝ բավական երկար պահպանելով հագեցածության զգացումը։ Բացի այդ, այն նաև հարուստ է վիտամին С-ով, բուսական սննդարար նյութերով, երկաթով, կալիումով, ֆոսֆորով ու կալցիումով, որոնք ևս շատ կարևոր են օրգանիզմի համար։ Այս միրգը ոչ միայն շատ համեղ է և հագեցնող, այլև հիանալի միջոց է քաղցր ուտելու պահանջը հագեցնելու համար, ուստի շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների համար։ ÕŠÕ¸ÕºÕ¯Õ¸Ö€Õ¶ Շաքարային դիաբետով հիվանդների համար քաղցը հագեցնելու և միաժամանակ ավելորդ կալորիաներ չօգտագործելու հիանալի տարբերակ կարող է լինել նաև եգիպտացորենից պատրաստված այս տարածված ուտեստը։ Այն ունի շատ ցածր գլիկեմիկ ինդեքս, ինչը նշանակում է, որ դրա գործածությունից հետո գլյուկոզան շատ դանդաղ է արտազատվում արյան մեջ։ Ավելին, պոպկորնը նաև հարուստ է մանրաթելերով ու պարունակում է որոշ վիտամիններ ու հանքանյութեր, ինչը նույնպես շատ կարևոր է։ Ô¿Õ¡Õ©Õ¶Õ¡Õ·Õ¸Õ¼ Կաթնաշոռը ոչ միայն համեղ է ու օգտակար, այլև հագեցնում է ու երկար ժամանակով ազատում է քաղցի զգացումից։ Այն սպիտակուցների հիանալի աղբյուր է, պարունակում է ածխաջրեր ու կալորիաներ, ինչպես նաև հարուստ է մեծ քանակությամբ կալցիումով, վիտամին А-ով, երկաթով, մագնեզիումով, ֆոսֆորով, կալիումով, սելենով ու ցինկով, որոնք շատ կարևոր են օրգանիզմի համար։ Նյութի աղբյուրը՝ med.tert.am