300 դիտում
Մարդկանց մարմնի հոտերը օրգանիզմում տեղի ունեցող խմորման ու փտման գործընթացների արդյունքն են: «Ամենահոտավետը» սովորաբար կենդանական ծագման մթերքն է, ինչպես նաև նրբաճաշակ, լուրջ մշակում անցած ուտեստները: Այս մասին գրում է med.tert.am -ը: Õ‰Õ¶Õ¡ÕµÕ¡Õ® Õ¿Õ¡Ö€Õ¡Õ®Õ¾Õ¡Õ® Õ¯Õ¡Ö€Õ®Õ«Ö"Õ«Õ¶, Õ¿Õ°Õ¡Õ³ Õ°Õ¸Õ¿Õ« Õ¡Õ²Õ¢ÕµÕ¸Ö'Ö€Õ¨ Ö"Ö€Õ¿Õ«Õ¶Ö"Õ¨ Õ¹Õ§, Ö"Õ¡Õ¶Õ« Õ¸Ö€ Õ¡ÕµÕ¶ Õ°Õ¸Õ¿ Õ¹Õ¸Ö'Õ¶Õ«: Խնդիրը գարշահոտ բակտերիաներն են, որոնք սիրում են «բնակվել» թևատակերում, աճուկային հատվածում և գլխի մազածածկույթում: Երբ այդ բակտերիաները «խմում» են մարդու քրտինքը, արտազատվում են տհաճ հոտով «թռչող» նյութեր: Õ"Õ¡Ö€Õ¤Õ¸Ö' Õ´Õ¡Ö€Õ´Õ«Õ¶Õ¨ Õ¹Õ¸Ö'Õ¶Õ« Õ¿Õ°Õ¡Õ³ Õ°Õ¸Õ¿, Õ½Õ¡Õ¯Õ¡ÕµÕ¶ Õ¶Ö€Õ¡ Õ¾Ö€Õ¡ Õ¡ÕºÖ€Õ¸Õ² Õ¢Õ¡Õ¯Õ¿Õ¥Ö€Õ«Õ¡Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶: Ô¹Ö‡Õ¡Õ¿Õ¡Õ¯Õ¥Ö€Õ« Õ°Õ¸Õ¿Õ¨ Õ¸Õ¹ Õ´Õ¥Õ¯Õ«Õ¶ Õ¿Õ°Õ¡Õ³Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¹Õ« ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ«, Õ¥Õ©Õ¥ Õ¡ÕµÕ¶Õ¿Õ¥Õ² Õ¹Õ¬Õ«Õ¶Õ¥Õ¶ Õ£Õ¡Ö€Õ·Õ¡Õ°Õ¸Õ¿ Õ¢Õ¡Õ¯Õ¿Õ¥Ö€Õ«Õ¡Õ¶Õ¥Ö€: Յուրաքաչյուր մարդ իր հոտն ունի, բայց հոտերի որոշ տեսակներ վկայում են, որ կան կոնկրետ առողջական խնդիրներ: Օրինակ, եթե քրտինքն ունի քլորի հոտ, ապա մարդը տառապում է երիկամների հիվանդությամբ կամ երիկամային անբավարարությամբ: Դիաբետիկների մարմինը սովորաբար ունենում է «մրգային» հոտ, իսկ տրիմետիլամինուրիա կոչվող հազվադեպ գենտիկ հիվանդությամբ տառապողների մարմինը՝ ձկան հոտ: Õ"Õ¡Ö€Õ¤Õ¸Ö' Õ½Õ¥Õ¼Õ¨ Õ¶Õ¸Ö'ÕµÕ¶ÕºÕ¥Õ½ Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¸Ö'Õ¶Õ« Ժնևում անցկացված ուսումնասիրությունների արդյունում գիտնականները պարզել են, որ կանանց մարմնի հոտը հաճախ կարող է նման լինել սոխի հոտին, քանի որ օրգանիզմը քրտինքի հետ արտազատում է նաև ծծումբ, որը ռեակցիայի մեջ է մտնում դրանով սնվող բակտերիաների հետ: Մյուս կողմից, տղամարդկանց քրտինքի մեջ շատ են լինում ճարպաթթուներ, որոնց պատճառով էլ այն ստանում է պանրի տհաճ հոտ: Ամեն դեպքում, տհաճ հոտը կարող է առաջացնել բազում սոցիալական ու հոգեբանական խնդիրներ, քանի որ ոչ մեկն էլ չի ցանկանում, որ հանդիպումների ժամանակ մարդիկ տհաճ հոտ զգան: Ինչպե՞ս ազատվել այս խնդրից Ամենապարզ լուծումը հակաքրտինքային միջոցներն են, սակայն դրանք ունեն մի թերություն. այս միջոցները բարձրացնում են Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը: Հակաքրտինքային միջոցները պարունակում են մեծ քանակությամբ այումին, որն ուղեղին հասնելու դեպքում հանգեցնում է խելագարության: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է օգտագործել միայն այդ մետաղը չպարունակող հակաքրտինքային միջոցներ: Հակաբակտերիալ օճառների օգտագործումը նույնպես լավ միտք չէ, քանի որ այդ օճառները ոչնչացնում են ոչ միայն գարշահոտ բակտերիաները, այլ նաև օգտակարները: Բացի այդ, հակաբակտերիալ օճառների մեծամասնության մեջ պարունակվող տրիկլոզանը ոչնչացնում է նաև մարդու բջիջները: Ձեզ են ներկայացնում 5 այլընտրանքային միջոց, որոնք կօգնեն ազատվել տհաճ հոտից: 1. Վերանայել սննդակարգը Անհրաժեշտ է խուսափել կարմիր մսի օգտագործումից, որը մարմնի տհաճ հոտի հիմնական պատճառն է: Բացի այդ, անհրաժեշտ է սահմանափակել նաև մանրաթելեր չպարունակող սննդամթերքի և հիդրոգենիզացված յուղերի օգտագործումը: Կարճ ասած՝ անհրաժեշտ է խուսափել սպիտակ ալյուրից պատրաստված և շաքար պարունակող սննդի օգտագործումից: Անհրաժեշտ է սննդակարգը հարստացնել բուսական ծագում ունեցող սննդամթերքով (տերևավոր բանջարեղեն, կանաչեղեն, կաղամբի տեսակներ, թարմ մրգեր և այլն): Շատ օգտակար են մաղադանոսը, սուսամբարը (душица), հազրեվարդը (розмарин), համեմը և նեխուրը (сельдерей): 2. Օգտագործել կերակրի սոդա Լոգանք ընդունելուց առաջ կարելի է յուրաքանչյուր թևատակին լցնել կես թեյի գդալ սոդա և միայն դրանից հետո լոգանք ընդունել: 3. Ավելի շատ պրոբիոտիկներ խմել Անհրաժեշտ է հնարավորինս շատ կեֆիր, յոգուրտ և բիֆիդո-բակտերիաներ պարունաող այլ կաթնամթերք օգտագործել: Դրանք թարմացնում են շնչառությունը և նպաստում աղիների առողջությանը: Բժիշկները գիտեն, որ բերանի տհաճ հոտը ոչ միշտ է ատամների խնդիրներով պայմանավորված: Շատ ավելի հաճախ դրա պատճառ են հանդիսանում մարսողության խանգարումները: 4. Օգտագործել կոկոսյան ընկույզի յուղ Շաբաթական երկու անգամ կարելի է մաշկին քսել կոկոսյան ընկույզի յուղ: Այն պարունակում է լաուրինաթթու, որը բնական հակաբակտերիալ միջոց է: 5. Փոխարինել հոտազերծիչ միջոցը կիտրոնի հյութով Կարելի է կիտրոնի հյութի հարմար չափաբաժինը որոշել ինքնուրույն՝ մի քանի անգամ փորձարկելով: Կիտրոնաթթուն բարձրացնում է թթվայնությունը և դադարեցնում միկրոօրգանիզմների աճը: Կիտրոնի հյութը շատ օգտագործելու դեպքում մաշկը կարող է կարմրել, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ավելի քիչ հյութ քսել մաշկին: Սա վտանգավոր չէ, բայց պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել միայն այն ժամանակ, երբ կարմրությունն ու այտուցվածությունը կանցնեն: Նյութի աղբյուրը՝ med.tert.am