
39 դիտում
Գարնան առաջին ամիսն արդեն կիսվել է: Գիժ մարտն արդեն սկսել է իր չարաճճիությունները՝ անձրևների և քամու տեսքով: Սակայն սա երեխային զբոսանքի չտանելու պատճառ չէ: Մասնագետները պնդում են՝ գոնե մի քանի րոպեով երեխան պետք է զբոսնի դրսում. մաքուր օդը կօգնի զերծ մնալ սեզոնային վիրուսներից: Այնուամենայնիվ, ի՞նչ հագուստ ընտրել երեխայի համար գարնանը, որպեսզի նա չմրսի և չթրջվեն ոտքերը: Õ€Õ¡Õ£Õ¸Ö'Õ½Õ¿ Ö‡ Õ¯Õ¸Õ·Õ«Õ¯ Ջերմաչափը ցույց է տալիս 0-ից բարձր ջերմաստիճան. դա նշանակում է, որ անհրաժեշտ է հրաժարվել երկարաճիտք մորթյա կոշիկներից: Ռետինե կոշիկներ և հագուստ Ռետինե կոշիկներն ու հագուստը երեխային կպաշտպանի անձրևից: Կարելի է տանից դուրս գալ սովորական հագուստով, իսկ խաղահրապարակում հագնել պաշտպանիչ հագուստը: Հիշեք՝ նման հագուստ գնելիս պետք է վերցնել մեկ կամ երկու չափսով մեծ: Այսինքն՝ եթե երեխան հագնում է 80 չափսի հագուստ, պետք է գնել 92 չափսը: Ռետինե կոշիկներ և հագուստ կարելի է գտնել գրեթե բոլոր խանութներում: Ռետինե կոշիկների և հագուստի դրական կողմերը՝ Մատչելի գին Ջրակայուն մակերես. կարելի է անգամ պառկել ջրափոսի մեջ ու չթրջվել: Հեշտ խնամք. կարելի է մաքրել անգամ թաց շորով կամ խոնավ անձեռոցիկով: Կարելի է հագնել սովորական հագուստի վրայից: Ռետինե կոշիկների և հագուստի բացասական կողմերը՝ Ռետինը չի «շնչում»: Երեխան կարող է քրտնել: Օրթոպեդներն արգելում են երկար ժամանակ չկրել ռետինե կոշիկներ: Ձմռանը ռետինե կոշիկները սահում են: Ամռանը ռետինե կոշիկներով շոգ է: Õ‹Ö€Õ¡Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ¶ (Soft shell) Õ°Õ¡Õ£Õ¸Ö'Õ½Õ¿ Ջրակայուն հագուստը պաշտպանում է մարմինը քամուց, ջրտից, անձրևից: Այս կտորից կարված հագուստը կարելի է կրել +5 աստիճանից սկսած: Ջրակայուն հագուստը կպաշտպանի միայն անձրևից, սակայն ոչ՝ ջրափոսերի ջրից: Ջրակայուն հագուստի դրական կողմերը՝ Մատչելի գին: Պաշտպանում է քամուց և անձրևից: Գույների բազմազանություն: Հարմարավետություն: Պաշտպանում է խոնավությունից: Ջրակայուն հագուստի բացասական կողմերը՝ Կտորը հեշտ է պատռվում: Ô´Ö€Õ½Õ¸Ö'Õ´ Õ¦Õ¢Õ¸Õ½Õ¶Õ¥Õ¬Õ¨ Õ°Õ¡Õ³Õ¥Õ¬Õ« Õ§ Ö‡ Ö…Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€: Ô¸Õ¶Õ¤Õ¡Õ´Õ¥Õ¶Õ¨ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¨Õ¶Õ¿Ö€Õ¥Õ¬ Õ³Õ«Õ·Õ¿ Õ°Õ¡Õ£Õ¸Ö'Õ½Õ¿ Õ¸Ö' Õ¾Õ¡ÕµÕ¥Õ¬Õ¥Õ¬ Õ¦Õ¢Õ¸Õ½Õ¡Õ¶Ö"Õ¨ ÖƒÕ¸Ö"Ö€Õ«Õ¯Õ« Õ°Õ¥Õ¿: Նյութի աղբյուրը՝ impoqrik.am