
109 դիտում
Առատ քրտանարտադրությունը ոչ միայն ֆիզիկական, այլեւ կոսմետոլոգիական խնդիր է: Տհաճ հոտ, խոնավ կոշիկներ եւ հետքեր՝ շապիկների վրա: Այս ամենը դառնում է դիսկոմֆորտի պատճառ ինչպես տվյալ անձի, այնպես էլ շրջապատի մարդկանց համար: Բայց եթե թեւատակերի քրտնարտադրության եւ առաջացած հոտի դեմ կարելի է միջոցներ ձեռնարկել, ապա նույնը չես ասի ոտնաթաթերի մասին: Հիպերհիդրոզը (առատ քրտնարտադրություն) բավականին տհաճ երեւույթ է, որի պատճառով մարդն անհարմարություններ է ապրում, օրինակ, ուրիշի տանը կոշիկները հանելիս եւ այլն: Քրտնարտադրության բարձրացման բացասական կողմը քրտինքի տհաճ հոտն է: Քրտինքը բաղկացած է ջրից, որի մեջ առկա են սպիտակուցներ, միզանյութ, ճարպաթթուներ, աղեր, թունավոր նյութեր եւ երբեմն նաեւ սննդի բաղադրիչներ (սխտոր, համեմունքներ): Եվ եթե մարդը չարաշահում է կծու սնունդը, դա կարող է անդրադառնալ նրա քրտինքի հոտի վրա: Քրտնարտադրության ժամանակ առաջանում է կարագթթու, որն էլ հենց ապահովում է տհաճ հոտը: ÕˆÖ€Õ¸ÕžÕ¶Ö" Õ¥Õ¶ Õ°Õ«ÕºÕ¥Ö€Õ°Õ«Õ¤Ö€Õ¸Õ¦Õ« ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€Õ¨ Մարդու ամբողջ մարմնի վրա տեղակայված են շուրջ 2 միլիոն քրտնային գեղձեր: Եվ ամենից շատ դրանք բաժին են ընկնում ոտնաթաթերի ներբաններին: Õ†Õ¸Ö€Õ´Õ¡Õ¬ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ» Õ´Õ¡Ö€Õ¤Õ¶ Ö…Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ 0,5-1 Õ¬Õ«Õ¿Ö€ Ö"Ö€Õ¿Õ«Õ¶Ö" Õ§ Õ¡Ö€Õ¿Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ´, Ö†Õ«Õ¦Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ®Õ¡Õ¶Ö€Õ¡Õ¢Õ¥Õ¼Õ¶Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¯Õ¡Õ´ Õ§Ö"Õ½Õ¿Ö€Õ¥Õ´Õ¡Õ¬ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Õ¡ÕµÕ¤ Õ©Õ«Õ¾Õ¨ Õ°Õ¡Õ½Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ 10-Õ«: Ô±ÕµÕ¤ ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¸Õ¾ Õ¢Õ¡Ö€Õ±Ö€ Ö"Ö€Õ¿Õ¶Õ¡Ö€Õ¿Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¨ Õ¯Õ¡Õ´ Ö†Õ«Õ¦Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ®Õ¡Õ¶Ö€Õ¡Õ¢Õ¥Õ¼Õ¶Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶ Õ§ Õ¯Õ¡Õ´ Õ½Õ©Ö€Õ¥Õ½Õ¨: Ոտքերի տհաճ հոտի պատճառը նաեւ կոշիկների ոչ ճիշտ խնամքն է: Սովորաբար մարդը կոշիկները կրում է ամբողջ օրը: Օրվա ընթացքում նա աշխատանք է կատարում, քրտնում է, սթրես է ապրում, նորից է քրտնում, ինչի արդյունքում կոշիկները խոնավանում են եւ այդպես մնում մինչեւ օրվա վերջ, իսկ հաջորդ օրը մարդը նորից հագնում է այդ նույն կոշիկը, որը դեռ չի հասցրել չորանալ, եւ ամեն ինչ կրկնվում է: Արդյունքում՝ բակտերիաները կուտակվում են եւ սկսում «բուրել»: Այդ իսկ պատճառով, առաջին հերթին խորհուրդ է տրվում միեւնույն կոշիկն ամեն օր չհագնել: Անհրաժեշտ է գոնե երկու զույգ կոշիկ ունենալ, եւ ցանկալի է՝ օրվաընթացքում փոխել կոշիկները, ամեն օր նոր գուլպա հագնել, ցանկալի է՝ բամբակյա, ոչ թե սինթետիկ, ոտքերը պարտադիր լվանալ յուրաքանչյուր երեկո: Սակայն հիպերհիդրոզը պետք է բուժել: Հարկավոր է ուշադրություն դարձնել նաեւ էնդոկրին համակարգին, եթե միայն հիգիենան ապահովելով՝ տհաճ հոտը չի անցնում, որովհետեւ այդ համակարգի խանգարումները (վահանաձեւ գեղձի խանգարումներ, հորմոնալ խանգարումներ) նույնպես հանգեցնում են տվյալ խնդրի առաջացմանը: Աղբյուրը՝ Aif Health