
59 դիտում
Այն, որ սպորտը բարելավում է առողջությունը՝ բոլորը գիտեն: Ֆիզիկական վարժությունները ամրացնում են մեր մկաններն ու ոսկորները, բարելավում են արյան շրջանառությունը և հոդերն ավելի շարժունակ են դարձնում: Միևնույն ժամանակ, կարգավորում է սրտի աշխատանքը՝ դարձնելով այն ավելի դիմացկուն, կեցվածքը դարձնում ճիշտ և գեղեցիկ՝ հեռացնելով ավելորդ ճարպերը։ Արդյունքում, սպորտով զբաղվող մարդիկ ավելի առողջ և գեղեցիկ տեսք ունեն (իհարկե, գեղեցկության մասին կենսաբանական տեսանկյունից խոսելն ամբողջովին ճիշտ չէ): Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ վազքը, հեծանվավազքը կամ նույնիսկ պարզապես քայլելը դրական ազդեցություն է ունենում հիշողության վրա, բարձրացնում է զգոնությունն ու նվազեցնում Պարկինսոնի և Ալցհայմերի հիվանդությունների զարգացման հավանականությունը: Ավելին, սպորտը դրական ազդեցություն է ունենում ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների ուղեղի աշխատանքի վրա: Բայց ինչպե՞ս են ֆիզիկական վարժություններն ազդում ուղեղի վրա: Երկար ժամանակ ուղեղի աշխատանքի վրա սպորտի դրական ազդեցությունը վերագրվում էր արյան շրջանառության բարելավմանը: Ուղեղը սկսում է ավելի լավ ստանալ սննդարար նյութեր և թթվածին։ Բացի այդ, կան նաև մոլեկուլային ազդակներ, որոնք արձակվում են մկանների աշխատանքի ընթացքում: Դրանք խթանում են ուղեղի նեյրոններին սինթեզել BDNF սպիտակուցը (գլխուղեղի նեյրոտրոպ գործոն), որն էլ իր հերթին խթանում է հենց այդ նեյրոնների աճը՝ նպաստելով ճանաչողական ունակությունների բարելավմանը։ Բացի այդ, ֆիզիկական վարժությունների ընթացքում բարձրանում է նեյրոպեպտիդ գալանինի մակարդակը (սպիտակուց, որն օգնում է հաղթահարել սթրեսը): Դրա բարձր պարունակությունը թույլ է տալիս նեյրոններին ազդանշաններն ավելի լավ փոխանցել միմյանց միջև և ամրացնել նեյրոնային կապերը: Արդյունքում, ուղեղի աշխատանքն, ընդհանուր առմամբ ավելի է բարելավվում: Իսկ բոլորովին վերջերս Nature Metabolism ամսագրում հրապարակվել է ևս մեկ հոդվածը այս թեմայով։ Ինչպես պարզել են Մասաչուսեթսի կենտրոնական հիվանդանոցի հետազոտողները, ֆիզիկական վարժությունների կատարման ժամանակ ակտիվանում է ուղեղի աշխատանքի բարելավման ևս մեկ մեխանիզմ, որը կապված է իրիզին հորմոնի հետ: Այս հորմոնը առաջանում է բարդ սպիտակուցից, որը սովորաբար գտնվում է բջջթաղանթներում։ Ֆիզիկական ակտիվության ժամանակ մկանների բջիջներում ավելանում է այս սպիտակուցի սինթեզը: Այնուհետեւ, սինթեզից հետո, այն տրոհվում է առանձին մասերի, որոնցից մեկը իրիզին հորմոնն է: Պետք է նաև նշել, որ այս հորմոնը ազդում է ոչ միայն ուղեղի աշխատանքի վրա, այլև նպաստում է մկանային զանգվածի աճին, ինչպես նաև նվազեցնում է շաքարախտի և ճարպակալման առաջացման հավանականությունը։ Ուղեղի վրա իրիզին հորմոնի ազդեցությունը հասկանալու համար գիտնականներն ուսումնասիրություններ են անցկացրել գենետիկորեն և ֆիզիոլոգիապես տարբեր մկների հետ: Պարզվեց, որ առանց իրիզինի, ուղեղն ավելի արագ էր ծերանում, և կրծողների մոտ առաջանում էր Ալցհեյմերի հիվանդությունը: Իսկ հիպոկամպում ձևավորվող նոր նեյրոնները թե՛ արտաքնապես, թե՛ մոլեկուլյար մակարդակում բոլորովին այլ տեսք ունեին, քան պետք էր: Ֆունկցիոնալ առումով նույնպես շեղումներ էին արձանագրվել։ Հիշեցնենք, որ հիպոկամպը հիշողության հիմնական կենտրոններից մեկն է, և մարդու ողջ կյանքի ընթացքում հիպոկամպում նոր նեյրոնները են սինթեզվում։ ÔµÕ©Õ¥ Õ°Õ«ÕºÕ¸Õ¯Õ¡Õ´ÕºÕ« Õ¶Õ¥ÕµÖ€Õ¸Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¸Ö€Ö‡Õ§ Õ·Õ¥Õ²Õ¸Ö'Õ´ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶, Õ¡ÕºÕ¡ Õ¤Õ¡ Õ¡Õ¶Õ´Õ«Õ»Õ¡ÕºÕ¥Õ½ Õ¡Õ¦Õ¤Õ¸Ö'Õ´ Õ§ Õ°Õ«Õ·Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¾Ö€Õ¡: ÔµÖ€Õ¢ Õ´Õ¯Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶ Õ¯Õ¡Õ´ Õ¸Ö'Õ²Õ²Õ¡Õ¯Õ«Õ¸Ö€Õ¥Õ¶ Õ°Õ«ÕºÕ¸Õ¯Õ¡Õ´ÕºÕ« Õ´Õ¥Õ» Õ¶Õ¥Ö€Õ¡Ö€Õ¯Õ¸Ö'Õ´ Õ§Õ«Õ¶ Õ«Ö€Õ«Õ¦Õ«Õ¶ Õ°Õ¸Ö€Õ´Õ¸Õ¶Õ¨, Õ¡Õ¶Õ´Õ«Õ»Õ¡ÕºÕ¥Õ½ Õ¶Õ¯Õ¡Õ¿Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§Ö€ Õ¸Ö'Õ²Õ¥Õ²Õ« Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ« Õ¢Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¡Õ¾Õ¸Ö'Õ´Ö‰ Բայց ինչո՞ւ և ինչպե՞ս է իրիզինը ազդում ուղեղի վրա: Իրականում, այն անուղղակիորեն է ազդում՝ խթանելով BDNF սպիտակուցի սինթեզը։ Բացի այդ, հորմոնն ունի հակաբորբոքային հատկություններ։ Գիտնականները պարզել են, որ իրիզինը հանգստացնող ազդեցություն ունի գլիալ բջիջների վրա, որոնք պատասխանատու են ուղեղի իմունային գործառույթի համար: Գլիան կարող է բորբոքում առաջացնել, դրանով իսկ խթանելով տարբեր բացասական հետևանքներ, ներառյալ Ալցհայմերի հիվանդությունը: Ահա թե ինչու իրիզինը կարող է անուղղակիորեն խոչընդոտել նեյրոդեգեներատիվ գործընթացներին, այն պարզապես կանխում է ուղեղի բորբոքային պրոցեսների զարգացումը: Եթե մարդկանց մասնակցությամբ կատարված ուսումնասիրությունները ցույց տան նմանատիպ արդյունքներ, ինչ և մկների պարագայում, ապա հնարավոր է, որ շուտով իրիզինի հիման վրա նոր դեղահաբեր ստեղծվեն, որանք թույլ կտան տարեց մարդկանց պահպանել ուղեղի նորմալ աշխատանքը։