
123 դիտում
Հայաստանում ձմռանը շատ ցուրտ է լինում, ամռանը՝ շատ շոգ ու արեւոտ: Ջերմաստիճանի տարբերությունը կարող է Ցելսիուսի սանդղակով 65 աստիճանի հասնել: Չնայած դրան՝ հայերի մեծ մասը ե՛ւ ձմռանը, ե՛ւ ամռանը միանման է սնվում, ինչը շատ սխալ է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Սննդային թունավորումներից եւ մարսողության հետ կապված խնդիրներից խուսափելու համար, ըստ մասնագետի, հարկավոր է ամռանը փոխել սննդակարգը: Յուղոտ խորովածը լավագույն ընտրությունը չէ ամառային սեղանի համար: Ամռանը խորհուրդ չի տրվում նաեւ սունկ ուտել եւ կաթ խմել: Կաթը սովորաբար շատ արագ է փչանում, հատկապես՝ բարձր ջերմաստիճանի պարագայում, դրանում նաեւ շատ արագ բազմանում են վտանգավոր բակտերիաները: Եթե անգամ կաթի պիտանելիության ժամկետը չի անցել, այն կարող է թարմ չլինել եւ լուրջ վտանգ ներկայացնել առողջության համար: Այդ պատճառով հարկավոր է ամռանը հրաժարվել կաթից, հատկապես որ բազմաթիվ մարդիկ ամռանն այն դժվարությամբ են մարսում: Նույն պատճառով պետք չէ ամռանը նաեւ սունկ ուտել: Վարակաբանի խոսքով՝ սունկը «ծանր» մթերք է համարվում: Այն դժվարությամբ է մարսվում, երկար ժամանակ «ծանրաբեռնում» է մարսողական համակարգը: Ô»Õ½Õ¯ Õ«ÕžÕ¶Õ¹ Õ´Õ©Õ¥Ö€Ö"Õ¶Õ¥Ö€ Õ¯Õ¡Ö€Õ¥Õ¬Õ« Õ§ Õ¥Ö' ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¸Ö'Õ¿Õ¥Õ¬ Õ¡Õ´Õ¼Õ¡Õ¶Õ¨: Արա Ասոյանի խոսքով՝ ամռան սեղանի համար լավագույնը թարմ մրգերն ու բանջարեղենն են: Դրանք հարուստ են վիտամիններով, հանքանյութերով ու մանրաթելերով, դյուրամարս են, օրգանիզմը հագեցնում են անհրաժեշտ նյութերով: Իհարկե՝ ուտելուց առաջ ցանկացած միրգ ու բանջարեղեն հարկավոր է լավ լվանալ հոսող ջրի տակ՝ մանրէներից ու վիրուսներից խուսափելու համար: Աղիքային ինֆեկցիաներն ու թունավորումը կանխելու համար հարկավոր է նաեւ օրական մի քանի անգամ լվանալ ձեռքերը: NEWS.am Medicine