
75 views
Մայրիկներին անհագստացնղ հարցերից մեկը երեխաների քչակերությունն է: Դրա համար էլ հաճախ նրանք ստիպված են լինում այլ միջոցների դիմել, օրինակ՝ ստիպել երեխային ինչ-որ բան ուտել: Սակայն եկեք հասկանանք՝ պե՞տք է երեխային ստիպել ուտել, ի՞նչ կարող է անել մայրիկն այս դեպքում: Թեմայի շուրջ «Իմ փոքրիկ»-ը զրուցել է մանկաբույժներ Էմմա Մելիքյանի և Գոհար Քյարունցի հետ: Մասնագետները համակարծիք են, որ երեխայի ախորժակի անկումը կարող է պայմանավորված լինել վատ ինքնազգացողությամբ, ինչպես նաև ատամները ծկթելու հանգամանքով, սթրեսով, անկանոն կերակրումով, նաև բերանի օրգանական խնդիրներով: Էմմա Մելիքյանի խոսքով՝ չուտելու պատճառ կարող է լինել նաև այն հանգամանքը, որ երեխային խնամում է մեկից ավելի մարդ: Գոհար Քյարունցը չուտելը կապում է անկանոն կերակրման հետ, այսինքն՝ երբ ոչ ժամանակին և ոչ ճիշտ հավելյալ սնունդ է ներմուծվում երեխայի սննդակարգ: Բացի այդ, քաղցրավենիքի չափից ավելի օգտագործումը ևս կարող է պատճառ դառնալ, որ երեխան այլ մթերքներով չսնվի: Չուտելու ցանկությունը, նրա խոսքով, մեկ այլ պատճառ ևս ունի. երբ մենք երեխային գդալով տալիս ենք որևէ դեղորայք, որը նրան դուր չի գալիս, նրա մոտ հետագայում գդալով կերակրումը ասոցացվում է տհաճ համի հետ: Ô±ÕµÕ¶Õ¸Ö'Õ¡Õ´Õ¥Õ¶Õ¡ÕµÕ¶Õ«Õ¾, Õ´Õ¡Õ¶Õ¯Õ¡Õ¢Õ¸Ö'ÕµÕªÕ¨ Õ¶Õ·Õ¸Ö'Õ´ Õ§, Õ¸Ö€ Õ¯Õ¡Õ¶ Õ¶Õ¡Ö‡ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€, Õ¸Õ¾Ö"Õ¥Ö€ ÕºÕ¡Ö€Õ¦Õ¡ÕºÕ¥Õ½ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ» Ö‡ Õ¡Õ¯Õ¿Õ«Õ¾ Ö"Õ¹Õ¡Õ¯Õ¥Ö€Õ«Õ¯Õ¶Õ¥Ö€ Õ¥Õ¶ Ö‡ ÕºÕ¥Õ¿Ö" Õ¹Õ§ Õ·Õ¡Õ¿ Õ¡Õ¶Õ°Õ¡Õ¶Õ£Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¡Õ¬: Ի՞նչ անել Խնդրի լուծման հարցում մանկաբույժները տարբեր լուծումներ են առաջարկում: Սակայն բժշկի դիմելու հարցում երկուսն էլ համամիտ են: Այդպիսով՝ կհամոզվեք, որ չկան հիվանդություններ: Բժիշկ Մելիքյանի խոսքով՝ պետք է համոզել երեխային ուտել, առաջարկել սնունդը քիչ չափաբաժնով, ուտելու ժամանակ մեղմ խոսել՝ գովել երեխային, երբ նա կուտի ինչ-որ բան, թեկուզ՝ քիչ: Մանկաբույժը նշում է, որ չի կարելի տալ տարիքին ոչ հապատասխան սնունդ, քանի որ յուրաքանչյուր տարիք ունի իր ռեժիմն ու չափաքանակը: Գոհար Քյարունցն էլ իր հերթին առաջարկում է երկու տարեկանից մեծ երեխային ներգրավել սնունդ պատրաստելու գործընթացին, նրան կերակրել հաճախակի և քիչ բաժիններով: Իսկ եթե փոքրիկը հրաժարվում է գդալով հավելյալ սնունդ ընդունելուց, նրան կերակրել BLW մեթոդով, այսինքն՝ երբ երեխան ուտում է առանց գդալի կամ պատառաքաղի՝ ձեռքով վերցնելով իր սեղանիկին դրված մթերքները: Մասնագետների խոսքով՝ տաք եղանակին պետք է խուսափել կաթից, դժվարամարս և թթվող սննդից, կերակրել քիչ ու հաճախ: Եվ պետք է հիշել՝ հատկապես շոգ եղանակին շատ կարևոր է մեծ քանակությամբ հեղուկների ընդունումը, սնունդը պետք է լինի դյուրամարս, քիչ յուղայնությամբ: Հարկավոր է սահմանափակել ճարպի և սպիտակուցի ընդունումը՝ սննդակարգում ավելացնելով միրգն ու բանջարեղենը: Նյութը` impoqrik.am