
93 դիտում
Զույգն անպտուղ է համարվում, եթե առանց հակաբեղմնավորիչների մեկ տարվա կանոնավոր սեռական կյանքից հետո կինը չի հղիանում։ Լրագրողների հետ զրույցում գինեկոլոգ Տաթեւիկ Ղորուխչյանը նշեց, որ անպտղությունը առաջնային է համարվում, եթե նախկինում երբեք կինը հղի չի եղել, եւ երկրորդային, եթե կինն առնվազն մեկ հղիություն է ունեցել։ Ô±Õ¶ÕºÕ¿Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶ Õ«Õ¶Ö"Õ¶Õ¸Ö'Ö€Õ¸Ö'ÕµÕ¶ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¹Õ§. Õ½Õ¸Õ¾Õ¸Ö€Õ¡Õ¢Õ¡Ö€ Õ¤Ö€Õ¡ Õ°Õ¥Õ¿Õ¥Ö'Õ¸Ö'Õ´ Õ¡ÕµÕ¬ ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€ Õ¸Ö' Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ¥Õ¶ Õ©Õ¡Ö"Õ¶Õ¾Õ¡Õ®, Õ¸Ö€Õ¸Õ¶Ö" Õ¥Ö' Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ¥Õ¿Õ¶Õ¥Ö€Õ¨ ÖƒÕ¸Ö€Õ±Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ£Õ¿Õ¶Õ¥Õ¬ Õ¸Ö' Õ¢Õ¸Ö'ÕªÕ¥Õ¬Ö‰ Տաթեւիկ Ղորուխչյանը նշեց, որ երբ կինը մասնագետի է դիմում՝ բողոքելով չհղիանալուց, առաջին հերթին ստուգում են, թե նրա մոտ ձվազատում լինում է, թե ոչ։ Դա արվում է ուլտրաձայնային հետազոտության միջոցով. այդ պրոցեդուրան կոչվում է ֆոլիկուլոմետրիա, եւ այն բացարձակ անցավ է։ Ուլտրաձայնային հետազոտությունը ինքն իրենով կարող է շատ կարեւոր ինֆորմացիա տալ կնոջ օրգանիզմի առողջության եւ վերարտադրողական օրգանների վիճակի մասին։ Հետո անհրաժեշտ է ստուգել սեռավարակների առկայությունը, որոնցից մի քանիսը կարող են անպտղության պատճառ դառնալ կամ հղիության ժամանակ խնդիրներ առաջացնել։ Պետք է նաեւ անալիզներ հանձնել որոշ հորմոնների քանակը ստուգելու համար, ինչպես նաեւ ստուգել արգանդափողերի անցանելիությունը։ Եթե այդ փուլերից մեկում խնդիր է հայտնաբերվում, այն անհրաժեշտ է բուժել։ Որոշ դեպքերում անհրաժեշտ է որոշ գենետիկ անալիզներ հանձնել, որոնք պետք է մասնագետը նշանակի։ Մասնագետը նշեց, որ անպտղության հանգեցնող խնդիրների մեծ մասն այսօր լուծվում է։ Անգամ եթե երկու արգանդափողն էլ անանցանելի են կամ բացակայում են, կինը կարող է արտարգանդային բեղմնավորման միջոցով հղիանալ։ Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա սեքսապաթոլոգ Մարատ Զախարյանի խոսքով՝ նրանք առաջին հերթին պետք է սպերմոգրամմա անցնեն, որով հնարավոր է պարզել, թե տղամարդը խնդիրներ ունի, թե ոչ։ Եթե սպերմոգրամման ոչ մի շեղում չի հայտնաբերում, տղամարդն, ամենայն հավանականությամբ, պտղաբերության խնդիր չունի։ Եթե անալիզը խնդիրներ է հայտնաբերում, դրանց պատճառները պետք է փնտրել հաջորդող հետազոտություններն անցնելիս։ Տղամարդը կարող է հորմոնալ համակարգի խնդիրներ ունենալ, սեռական օրգանների անոմալիա, վարիկոցելե եւ այլ խնդիրներ, որոնք բացասաբար են ազդում սերմնահեղուկում սպերմատոզոիդների քանակի եւ որակի վրա եւ անհնար դարձնում բեղմնավորումը։ Նյութի աղբյուրը՝ News.am