
85 views
Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ երեխաները, տան դեղարկղիկից գտնելով դեղի տուփը կամ սրվակը, ամբողջությամբ խմում են պարունակությունը, ինչը կարող է ալերգիկ շոկի կամ սուր դեղորայքային թունավորման պատճառ հանդիսանալ: Նույնիսկ դեղորայքի մեկ հաբը կարող է մեծ վնաս հասցնել երեխայի փխրուն օրգանիզմին: Երեխաների և ողջ ընտանիքի առողջությունը պահպանելու, ինչպես նաև դեղորայքից թունավորվելու վտանգից պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է հետևել դեղորայքի պահման մի քանի պարզ կանոնի։ Կանոն 1 Դեղորայքն անհրաժեշտ է պահել երեխաների համար ոչ հասանելի տեղում՝ երեխայի տեսադաշտից դուրս: Դեղորայքը պահելու համար ամենահուսալի տեղը կողպված պահարանն է: Պետք չէ հույս դնել պաշտպանիչ կափարիչների վրա, անհրաժեշտ է «կողպել» դեղերը : Ô½Õ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ Õ¹Õ« Õ¿Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¨Õ¶Õ¤Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¬ Õ¤Õ¥Õ²Õ¸Ö€Õ¡ÕµÖ" Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ¶Õ¥Ö€Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢. Õ¶Ö€Õ¡Õ¶Ö" Õ½Õ«Ö€Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¶Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¥Õ¬ Õ®Õ¶Õ¸Õ²Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶: Անհրաժեշտ է ուշադիր լինել հյուր գնալիս. ոչ բոլորն են զգուշավոր դեղորայքը պահելու հարցում: Օրինակ. տատիկները և պապիկները հաճախ են դեղորայք ընդունում, որոնք վտանգավոր են երեխաների համար և կարող են գտնվել երեխաների համար հասանելի տեղում։ Յուրաքանչյուր օգտագործումից հետո անհրաժեշտ է հավաքել և պահել դեղորայքը: Ô¿Õ¡Õ¶Õ¸Õ¶ 2 Մանկական դեղորայքն անհրաժեշտ է պահել բնօրինակ փաթեթավորմամբ՝ կիրառման հրահանգի հետ մեկտեղ, ինչը հնարավորություն կտա խուսափել ինչպես սխալ դեղորայքի օգտագործումից, այնպես էլ գերդոզավորումից: Ցանկալի է փոքրերի և մեծահասակների համար նախատեսված դեղորայքը պահել առանձին: Կտրականապես արգելվում է երեխային տալ մեծերի համար նախատեսված դեղը , քանի որ հնարավոր է դեղաչափի սխալ հաշվարկ՝ նույնիսկ դեղահատը կիսելու կամ քառորդների բաժանելու պարագայում: Կանոն 3 Դեղը չնույնացնել կոնֆետի հետ, և առանց երեխային վախեցնելու, նրան բացատրել «դեղ» բառի իմաստը։ Անհրաժեշտ է երեխային օգնել հասկանալ, որ առանց ծնողների թուլտվության չի կարելի խմել ցանկացած անծանոթ բան: Ô¿Õ¡Õ¶Õ¸Õ¶ 4 Անհրաժեշտ է պարբերաբար վերանայել տնային դեղարկղիկը՝ ազատվելով ժամկետանց դեղամիջոցներից։ Ô¿Õ¡Õ¶Õ¸Õ¶ 5 Նախընտրելի է էլեկտրոնային ջերմաչափերը գերադասել սնդիկային ջերմաչափերից, որոնք առավել հարմար և անվտանգ են երեխաների օգտագործման համար: