
111 просмотры
Աշունն աստիճանաբար իրեն զգացնել է տալիս՝ իր հետ բերելով ոչ միայն սառը օդ, քամի եւ անձրեւներ, այլեւ՝ ինֆեկցիոն հիվանդություններ: Գրիպն ու մրսածությունը սեզոնի ամենաարդիական հիվանդություններն են համարվում: Դրանք հատկապես մտահոգիչ են երեխաների պարագայում: Webmd.com-ը փորձել է պատասխանել մայրիկներին հուզող մի շարք հարցերի: Ô»ÕžÕ¶Õ¹ Õ¡Õ¶Õ¥Õ¬, Õ¥Õ©Õ¥ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶ Õ»Õ¥Ö€Õ´Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¸Ö'Õ¶Õ« Եթե երեխան մինչեւ 6 ամսական է եւ բարձր ջերմություն ունի, ջերմությունը տեւում է երկու օրից ավելի, եւ եթե երեխան պատվաստված չէ, ապա պետք է դիմել բժիշկի: Մնացած բոլոր դեպքերում, որպես կանոն, ճիշտ է օգտագործել մանկական իբուպրոֆեն կամ ացետամինոֆեն: Երբեք պետք չէ երեխային ասպիրին տալ: Այն կարող է առաջացնել Ռեյի սինդրոմ. հազվագյուտ, բայց վտանգավոր հիվանդություն է, որը ախտահարում է լյարդը եւ ուղեղը: Բարձր ջերմության դեպքում կարող է օգնել տաք ջրով լոգանքը: Երբեք մի ՛ օգտագործեք սառը ջուր, սառույց կամ էլ սպիրտով մերսում: Երեխային թեթեւ հագցրեք եւ վերմակներով մի ծանրաբեռնեք: Պետք է անմիջապես բժիշկ կանչել, եթե երեխայի բերանը եւ լեզուն չոր են, ինչպես նաեւ՝ երեխան չի կարողանում ուտել: Տարիքով ավելի մեծ երեխայի՝ բարձր ջերմություն ունենալու դեպքում պետք է բժիշկի դիմել այն ժամանակ, երբ երեխան լավ չի միզում, չի կարողանում խմել: Ô¸Õ¶Õ¤Õ°Õ¡Õ¶Ö€Õ¡ÕºÕ¥Õ½, Õ¥Ö€Õ¢ Õ§ ÕºÕ¥Õ¿Ö" Õ¤Õ«Õ´Õ¥Õ¬ Õ¢ÕªÕ«Õ·Õ¯Õ« Առհասարակ, պետք է միշտ իմանալ, թե երբ է պետք դիմել բժիշկի: Բժիշկ կանչեք, եթե Ձեր երեխան մինչեւ 12 ամսական է եւ Դուք կարծում եք, որ նա գրիպ ունի կամ բավականաչափ չի խմում կամ միզում, կամ եթե երեխայի քթից կանաչ կամ դեղնավուն հեղուկ է հոսում, եթե երեխան դժվարանում է շնչել, հրաժարվում է ուտել եւ խմել, մաշկին ցան է առաջացել: Ô±Ö€Õ¤ÕµÕ¸Ö" Õ°Õ¡Õ¾Õ¸Õ¾ Õ¡Ö€Õ£Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¶ Ö…Õ£Õ¶Õ¸ÕžÖ'Õ´ Õ§ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ´Ö€Õ½Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ Այո ՛, որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ հավով ապուրը կարող է օգնել մեղմել բորբոքումները: Բացի այդ, այն սննդարար է եւ կարող է օգնել խուսափել օրգանիզմի ջրազրկումից: Երեխային պետք է շատ հեղուկ տալ՝ ջուր, կաթ: Ինչպե՞ս մեղմել կոկորդի ցավն ու հազը Կոկորդի ցավը հիմնականում առաջանում է մրսածության ժամանակ եւ տեւում է 4-5 օր: Երկու տարեկանից բարձր երեխաներին կարելի է առանց կոֆեինի տաք թեյ տալ կամ ջուր՝ 1/2 թեյի գդալ մեղրով եւ կիտրոնով: Մեկ տարեկանից բարձր երեխաների կոկորդի ցավը մեղմելու համար կարելի է նրանց մեկ թեյի գդալ հնդկաձավարի մեղր տալ: Մեկ տարեկանից ցածր երեխաներին չի կարելի մեղր տալ: Վեց տարեկանից բարձր երեխաներին կարելի է տալ կոնֆետ-հաբեր: Աղով տաք լոգանքը նույնպես կարող է օգնել: Դիմեք բժիշկի, եթե կասկածում եք, որ երեխան ստրեպտակոկ ունի: Կոկորդում ստրեպտակոկի առաջացումը սովորաբար չի ուղեկցվում մրսածության նշաններով: Ô¿Õ¡Ö€Õ¥Õ¬Õ«Õž Õ§ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ¦Õ« Õ¥Ö' Õ´Ö€Õ½Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤Õ¥Õ´ Õ¤Õ¥Õ²Õ¡Õ°Õ¡Õ¢Õ¥Ö€ Õ¿Õ¡Õ¬ Չի ՛ կարելի մինչեւ 4 տարեկան երեխային հազի եւ մրսածության դեմ դեղահաբ տալ առանց բժշկի նշանակման: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ նման դեղահաբերը կյանքի համար վտանգավոր ազդեցություն կարող են ունենալ: Անգամ եթե մինչեւ 4 տարեկան երեխային հազը չի թողնում քնել, միեւնույն է, որեւէ հաբ տալ չի կարելի: Ô±Ö€Õ¤ÕµÕ¸Ö" ÕºÕ¥ÕžÕ¿Ö" Õ§ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ«Õ¶ Õ·Õ¡Ö€Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¯Õ¥Õ¬ Õ¤Õ¥Õ² Õ¿Õ¡Õ¬, Õ¥Õ©Õ¥ Õ¶Õ¡ Õ¡ÕµÕ¶ ÖƒÕ½ÕÕ¸Ö'Õ´ Õ§ Եթե երեխան դեղը խմելու ընթացքում այն փսխում է, ապա պետք չէ անմիջապես նոր չափաբաժին տալ, քանի որ դուք չեք կարող իմանալ՝ երեխան որքանն է կուլ տվել: Ուստի նոր չափաբաժին տալով՝ ռիսկի կդիմեք: Միշտ պետք է հետեւել դեղի տուփի վրա գրված հրահանգներին, եւ եթե չափաբաժինը պետք է որոշել թեյի գդալով, ապա պետք է օգտագործել թեյի եւ ոչ թե ճաշի գդալ: Եթե երեխան իսկապես տանել չի կարողանում դեղի համար, հարցրեք Ձեր բժիշկին՝ արդյոք հնարավոր է այն խառնել երեխայի սիրելի ուտեստներից որեւէ մեկի հետ: Ի դեպ, չի կարելի երեխային քնահարամ անել՝ դեղի հերթական չափաբաժինը տալու համար: Հիվանդության ժամանակ քունը խիստ անհրաժեշտ է երեխային: Սպասեք, մինչեւ նա կարթնանա: Ô¿Õ¡Ö€Õ¥Õ¬Õ«Õž Õ§ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ Õ´Õ¥Õ®Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¶Õ¡ÕÕ¡Õ¿Õ¥Õ½Õ¾Õ¡Õ® Õ¤Õ¥Õ²Õ¥Ö€ Õ¿Õ¡Õ¬ Երբեք չի կարելի երեխաներին տալ հաբեր, որոնք նախատեսված են մեծահասակների համար, անգամ հաբի կեսը, որովհետեւ մանկական դեղերը բոլորովին այլ չափաբաժիններով եւ բաղադրիչներով են: Օգտագործեք միայն դեղեր, որոնց վրա հստակ մակնշված է, որ դրանք երեխաների համար են: Ի դեպ, երեխաների մոտ դեղը կոնֆետ չի կարելի անվանել: Պետք չէ նաեւ երեխաների ներկայությամբ հաբ խմել: Հիշեք, որ նրանք սովոր են կրկնել այն, ինչ անում են մեծերը: Աղբյուրը՝ Doctors.am