
59 views
Ինչպես են անրադառնում բարձրակրունկ կոշիկները կանանց առողջության վրա ՝ պարզաբանում է Էրեբունի ԲԿ վնասվածքաբան-օրթոպեդ Զավեն Բեգլարյանը ։ Մեր ոտնաթաթը յուրօրինակ և շատ բարդ կառուցվածք ունի․ դրա շար ժունակությունը ապահովվում է և օգնում է հեշտությամբ հարմարվել անհավասար մակերեսով քայլելիս։ Բայց անհարմար կոշիկ հագնելու հետեւանքով աստիճանաբար մեր ոտնաթաթերը ձևախեղվում են։ Բարձրակրունկի սիրահարների մոտ խախտվում է ոտնաթաթի բնական կամարաձև կորությունը։ Իսկ դա նշանակում է, որ ոտնաթաթերը դադարում են կատարել իրենց հիմնական գործառույթը՝ առաձգականության և ծանրաբեռնվածությունը մեղմելու ֆունկցիան։ Արդյունքում զարգանում է հարթաթաթությունը և այլ ձևախախտումները, ոտքերը սկսում են ցավել ու այտուցվել, թեքվում են և դեֆորմացվում են մատները։ Հիմնական ծանրաբեռնվածությունը բաժին է ընկնում ստորին վերջույթների հոդերին և մկանային համակարգին, որի արդյունքում արթրոզն ու արթրիտը, ինչպես նաև երակների վարիկոզ լայնացումը երկար չեն սպասեցնի։ Այնուհետև խնդիրներ են առաջանում ողնաշարի հետ, որից հետո անհանգստացնում են հաճախակի գլխացավեր, զարգանում է հիպերտոնիկ հիվանդությունը։ ÕƒÕ«Õ·Õ¿ Õ¯Õ¸Õ·Õ«Õ¯Õ¶Õ¥Ö€ Կրունկի ամենահարմար և օպտիմալ բարձրությունը 2-3 սմ․ է։ Սա վերաբերվում է նաև տնային հողաթափերին, որոնք պետք է լինեն միջին բարձրության հարթակով կամ ցածր կրունկով։ Կոշիկները կամ ճտկակոշիկները չպետք է սեղմեն ոտքը կամ չափազանց ազատ լինեն։ Կոշիկի սխալ չափսն ընտրած մարդկանց մոտ կարող են կոշտուկներ առաջանալ։ Ստուգեք, որպեսզի կոշիկի մեջ չլինեն ներքին կարեր, որոնք կարող են վնասել մաշկը։ Կրունկը պետք է փակ լինի։ Իհարկե, երբեմն կարելի է և բարձրակրունկ ու տափակ կոշիկ հագնել։ Սակայն այդ տեսակ կոշիկները հարկավոր է թողնել հատուկ դեպքերի համար։ Իսկ որպեսզի դրանք վնաս չպատճառեն՝ մարզեք ձեր ոտնաթաթերի մկանները։ ÕŠÕ¡Ö€Õ¦ Õ¾Õ¡Ö€ÕªÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ 1 ․Առավոտյան, երբ դեռ պառկած եք անկողնում, կատարեք այս մարզանքը՝ պտտեք ոտնաթաթերը տարբեր կողմեր՝ ծալելով դեպի ձեզ և հակառակը։ Շարունակեք մարզանքը մինչ սրունք-թաթային հոդերում տաքություն զգաք։ Նման մարզանքը լավացնում է արյան շրջանառությունը և ծանրաբեռնվածության է պատրաստում ոտնաթաթերը։ Լավ կլինի, եթե ձեռք բերեք նաև մերսող գորգ և քայլեք գորգի վրա ամեն առավոտ՝ օրինակ լվացվելիս։ 2․ Ամեն օր մկանները և ջիլերը մարզող վարժություններ արեք։ Ամենապարզը՝ բարձրանալ ոտնամատներին և իջնել կրունկներին (ոչ պակաս, քան 20անգամ)։ Ձեռքերով անշարժ հենարանից բռնվեք, մի ծալեք ծնկները։ 3․ Վերջում խնամքով մերսեք ոտնաթաթերը։ Մերսումն ավարտելուց հետո ոտքերը դրեք սառը ջրի մեջ 5-10 վայրկյանով, այնուհետև շփեք սրբիչով։ Հարցերի համար դիմել՝ Ô·Ö€Õ¥Õ¢Õ¸Ö'Õ¶Õ« Ô²Ô¿ Ô¶Õ¡Õ¾Õ¥Õ¶ Ô²Õ¥Õ£Õ¬Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶ Õ€Õ¥Õ¼.091350350