
189 views
Այս մասին հաղորդում է tert.am -ը: Մեզը 95%-ով բաղկացած է ջրից և 5%-ով միզաթթվից, կալիումից, կրեատինինից և այլ հանքանյութերից, որոնք օրգանիզմում են մնացել մարսողական ու միզասեռական համակարգերի հետ կապված քիմիական գործընթացների հետևանքով: Այն առհասարակ շատ կարևոր է, քանի որ կարող է շատ բան պատմել մարդու առողջական վիճակի մասին: Մեզի գույնը, հոտը և անգամ միզելու հաճախանակությունը շատ դեպքերում օգնում են հայտնաբերել տարբեր հիվանդություններ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, թե առողջական ինչ խնդիրների մասին կարող է վկայել մեզի գույնը: Ô³Ö€Õ¥Õ©Õ¥ Õ¡Õ¶Õ£Õ¸Ö'ÕµÕ¶ Õ´Õ¥Õ¦ Մաքուր, անգույն մեզը վկայում է օրգանիզմի չափից շատ հիդրատացման մասին: Դա կարող է լինել նաև էլերկրոլիտների լուծման ու օրգանիզմում քիմիական դիսբալանսի ախտանշան: Բաց դեղին գույն Եթե մեզը ստացել է բաց դեղին երանգ, ապա օրգանիզմը բավարար քանակությամբ հեղուկ է ստանում: Սա համարվում է մեզի նորմալ գույն և վկայում է առողջ օրգանիզմի մասին: ÕŽÕ¡Õ¼ Õ¤Õ¥Õ²Õ«Õ¶ Õ£Õ¸Ö'ÕµÕ¶ Սա ջրազրկման գլխավոր ախտանշանն է: Այս դեպքում խորհուրդ է տրվում ավելացնել օրվա ընթացքում օգտագործվող հեղուկի քանակությունը: Õ"Õ¸Ö'Õ£ Õ¤Õ¥Õ²Õ«Õ¶ Õ¥Ö€Õ¡Õ¶Õ£ Այս գույնը վկայում է լուրջ ջրազրկման մասին: Այն նաև կարող է լինել վիտամին B-ի չափազանց մեծ քանակության հետևանքով: Նման խնդրից ազատվելու համար հարկավոր է ավելի շատ հեղուկ օգտագործել (օրինակ՝ ջուր կամ թեյ): Õ†Õ¡Ö€Õ¶Õ»Õ¡Õ£Õ¸Ö'ÕµÕ¶ Õ´Õ¥Õ¦ Եթե մեզը ստանում է նարնջագույն երանգ, ապա օրգանիզմում չափազանց բարձր է բիլիռուբինի մակարդակը: Բացի այդ, այս ախտանշանը կարող է վկայել նաև լեղածորանների խցանման կամ միզուղիների հիվանդությունների մասին: ÕŽÕ¡Ö€Õ¤Õ¡Õ£Õ¸Ö'ÕµÕ¶ Õ´Õ¥Õ¦ Մեզի նման գույնը կարող է պայմանավորված է լինել մեծ քանակությամբ ճակնդեղի օգտագործմամբ: Սակայն այն կարող է վկայել նաև մեզում արյան առկայության մասին, ուստի այս ախտանշանի դեպքում հարկավոր է շտապ դիմել ուրոլոգին: Õ"Õ¸Ö'Õ£ Õ¾Õ¡Ö€Õ¤Õ¡Õ£Õ¸Ö'ÕµÕ¶ Õ¥Ö€Õ¡Õ¶Õ£ Մեծ մասամբ մեզի մուգ վարդագույն երանգը վկայում է լուրջ հիվանդության մասին: Նման երանգը պայմանավորված է մեզի մեջ առկա արյան զգալի քանակությամբ, ինչն էլ տարբեր հիվանդությունների ախտանշան է (օրինակ՝ միզապարկի վարակների և անգամ քաղցկեղի): Այս դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին: Ô¿Õ¡Ö€Õ´Õ«Ö€ Õ£Õ¸Ö'ÕµÕ¶ Այս գույնը վկայում է, որ մեզի մեջ չափազանց մեծ քանակությամբ արյուն է պարունակվում, ինչը սովորաբար լինում է քաղկեղի ախտանշան: Սակայն ամեն դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Õ‡Õ¡Õ£Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ£Õ¸Ö'ÕµÕ¶ Õ´Õ¥Õ¦ Շագանակագույն մեզը պայմանավորված է լինում որոշ դեղամիջոցների ընդունմամբ: Ô¿Õ¡ÕºÕ¸Ö'ÕµÕ¿ Õ¯Õ¡Õ´ Õ¯Õ¡Õ¶Õ¡Õ¹ Õ¥Ö€Õ¡Õ¶Õ£ Մեզի կապույտ կամ կանաչ երանգը վկայում է օրգանիզմում մեծ քանակությամբ արհեստական գունանյութերի առկայության մասին: Բացի այդ, այս ախտանշանը կարող է պայմանավորված լինել կապույտ միթիլեն պարունակող դեղորայքի ընդունմամբ և այնպիսի սննդամթերքով, ինչպիսին է, օրինակ, դոնդողը: Մեզի նման երանգը չի վկայում որևէ լուրջ խնդրի մասին և դրանից կարելի է ազատվել օրվա ընթացքում ավելի շատ հեղուկ օգտագործելով: Նյութի աղբյուրը՝ shkarec.ru