
55 просмотры
2-3 տարեկան երեխաները սովորաբար իրենց հույզերը շատ յուրահատուկ կերպով են արտահայտում և ծնողների համար բավական բարդ է լինում նրանց հասկանալը: Ժամանակի ընթացքում երեխաները սովորում են խոսել և ճիշտ արտահայտել իրենց մտքերը, սակայն մինչ այդ ծնողները պետք է սովորեն հասկանալ իրենց փոքրիկներին: Փոքրիկները կարողանում են հստակ արտահայտել պարզ մտքերը, սակայն երբ հերթը հասնում է ավելի բարդ հույզերին, նրանց պահվածքը հաճախ տարօրինակ է դառնում: Այնուամենայնիվ՝ փորձագետները վերլուծել են երեխաների տարօրինակ պահվածքը, ինչը կօգնի շատ ավելի լավ հասկանալ երեխաների «լեզուն»: 1. Երեխան խուսափում է տեսողական կոնտակտից Շատ փոքր երեխաների դեպքում սա հոգնածության նշան է, սակայն 2-3 տարեկան երեխան այս պահվածքով ուզում է ցույց տալ, որ ամաչում է: Հնարավոր է՝ նա որևէ արարք է գործել, որի համար, իր կարծիքով, ծնողներն իրեն կարող են պատժել: Այս դեպքում ծնողները պետք է կարճ ու հասկանալի նախադասություններով բացատրեն երեխայի սխալը («Մենք չենք պատռում գրքերը», « Մենք չենք հրում միմյանց» և այլն) և առաջարկեն ճիշտ տարբերակը (սոսնձել գրքի պատռված էջը կամ գրկել վրդովված ընկերոջը): Երեխան պետք է հասկանա, որ սխալներ բոլորն են գործում, սակայն հարկավոր է նաև ուղղել գործած սխալը: 2. Երեխան քնելիս իր հետ է վերցնում բոլոր փափուկ խաղալիքները Սա նշանակում է, որ երեխան վախենում է: Այս տարիքում նրանց պատկերացումը շատ վառ է զարգացած և հաճախ նրանց տանջում են մղձավանջներն ու «պահարանում թաքնված հրեշները»: Ծանոթ ու սիրելի խաղալիքների շնորհիվ երեխայի մոտ ապահովության զգացում է առաջանում: Այս տարիքում երեխաներին բոլոր հրեշներն իրական են թվում և նրանց հնարավոր չի լինի համոզել, որ դրանք գոյություն չունեն, ուստի ծնողները պետք է թույլ տան, որ երեխան շրջապատի իրեն սիրելի իրերով: Եթե անհանգստանում եք, որ դրանք կխանգարեն նրա քնին, ապա առաջարկեք առանձնացնել ամենասիրելի 3 խաղալիքը, որոնք նա միշտ իր մոտ կպահի: 3. Անծանոթի ներկայությամբ երախան բարձրացնում է շապիկն ու թաքցնում դեմքը Նման պահվածքը խոսում է հուզվածության մասին: Երեխաներն այդ տարիքում դեռ չեն կարողանում կառավարել իրենց հույզերը և տարբեր կերպ են արտահայտում հուզմունքը: Շատերը գրկում են ծնողներին, շատերը պառկում են գետնին ու թաքցնում դեմք, շատերն էլ բարձրացնում են վերնաշապիկը: Այս դեպքում հարկավոր է զգուշորեն դուրս բերել փոքրիկին իր «կաղապարից»: Հարկ է հիշել, որ երեխաները միշտ ընդօրինակում են իրենց ծնողներին, ուստի աշխատեք հանգստանալ, ժպտալ, ազատ շփվել ծանոթների հետ՝ միևնույն ժամանակ ամուր բռնելով փոքրիկի ձեռքը: Նա պետք է հասկանա, որ իրեն շրջապատող մարդիկ չեն վնասի իրեն: 4. Երեխան թքնվում է կահույքի ետևում, երբ «տակն է անում» Ô±ÕµÕ½ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡Õ¶Õ¡Õ¬Õ¸Ö' Õ¯Õ¡Ö€Õ«Ö" Õ¸Ö'Õ¶Õ«: Ô±ÕµÕ½ ÕºÕ¡Õ°Õ¾Õ¡Õ®Ö"Õ¨ Õ¾Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ´ Õ§, Õ¸Ö€ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶ Õ¦Õ¸Ö'Õ£Õ¡Ö€Õ¡Õ¶ Õ§ Õ¸Ö'Õ¦Õ¸Ö'Õ´ Ö‡ Õ¶Õ¡ Õ£Õ«Õ¿Õ«, Õ¸Ö€ Õ¶Õ´Õ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Õ´Õ¥Õ®Õ¡Õ°Õ¡Õ½Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶: ÔµÕ©Õ¥ ÖƒÕ¸Ö"Ö€Õ«Õ¯Õ¶ Õ¡Õ¶Õ´Õ«Õ»Õ¡ÕºÕ¥Õ½ ÕÕ¶Õ¤Ö€Õ¸Ö'Õ´ Õ§ ÖƒÕ¸ÕÕ¥Õ¬ Õ«Ö€ Õ¯Õ¥Õ²Õ¿Õ¸Õ¿ Õ¿Õ¡Õ¯Õ¤Õ«Ö€Õ¨, Õ¡ÕºÕ¡ Õ½Õ¡ Õ¤Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ¦Õ¤Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶ Õ§ Ö‡ ÕÕ¸Õ½Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¡ÕµÕ¶ Õ´Õ¡Õ½Õ«Õ¶, Õ¸Ö€ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶ ÕºÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿ Õ§ Õ´Õ¡Õ¶Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ£Õ«Õ·Õ¥Ö€Õ¡Õ¶Õ¸Õ© Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Õ¬: ÔµÕ©Õ¥ Õ¶Ö€Õ¡ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ´Õ«Ö‡Õ¶Õ¸Ö'ÕµÕ¶ Õ§, Õ¸Ö€ Õ¿Õ¡Õ¯Õ¤Õ«Ö€Õ¨ Õ¯Õ¥Õ²Õ¿Õ¸Õ¿ Õ§, Õ¡ÕºÕ¡ Õ£Õ«Õ·Õ¥Ö€Õ¡Õ¶Õ¸Õ©Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¤Õ¥Õ¼ Õ´Õ« ÖƒÕ¸Ö"Ö€ Õ¾Õ¡Õ² Õ§: Õ†Õ´Õ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Õ®Õ¶Õ¸Õ²Õ¶Õ¥Ö€Õ¨ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ«Õ¶ Õ´Õ¥Õ¶Õ¡Õ¯ Õ©Õ¸Õ²Õ¶Õ¥Õ¶ Ö‡ Õ¸Ö'Õ²Õ²Õ¸Ö€Õ¤Õ¥Õ¶ Õ¬Õ¸Õ£Õ¡Ö€Õ¡Õ¶ Õ¯Õ¡Õ´ Õ¦Õ¸Ö'Õ£Õ¡Ö€Õ¡Õ¶: ÕƒÕ«Õ·Õ¿ Õ½Õ¥Õ¶ÕµÕ¡Õ¯Õ¶ Õ«Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¬Õ¶ Õ¡Ö€Õ¤Õ¥Õ¶ Õ«Õ½Õ¯ Õ³Õ«Õ·Õ¿ Ö"Õ¡ÕµÕ¬ Õ§: ÕŠÕ¥Õ¿Ö" Õ¹Õ§ Õ½Õ¿Õ«ÕºÕ¥Õ¬ Õ¶Ö€Õ¡Õ¶ Õ£Õ«Õ·Õ¥Ö€Õ¡Õ¶Õ¸Õ© Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Õ¬: 5. Երեխան շատ վատ է իրեն պահում, նետում է սնունդը կամ կոտրում խաղալիքները Սա նշանակում է, որ նա անտրամադիր է: Եթե սովորաբար շատ հանգիստ երեխան սկսում է իրեն անկարգ պահել, ապա նա պարզապես ուզում է հասկացնել, որ հոգնել է, ձանձրանում է կամ ունի ուշադրության կարիք: Ծնողները պետք է փորձեն հասկանալ, թե ինչ է պատահել: Եթե փոքրիկը պարզապես ձանձրանում է, ապա հարկավոր է որևէ զբաղմունք գտնել նրա համար կամ գնալ զբոսանքի: Երեխան պետք է հասկանա, որ գոյություն ունեն հիստերիայից շատ ավելի լավ միջոցներ ծնողի ուշադրությունը գրավելու համար: Հարկավոր է մի քանի րոպե նրան միայնակ թողնել, որպեսզի նա հասկանա, որ ծնողը չի հաշտվի իր ոչ ադեկվատ պահվածքի հետ, այնուհետև որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել նրա համար: 6. Երեխան զայրանում է, երբ ծնող կտրատում է իր իսկ խնդրած միրգը Նման պահվածքը խոսում է անհամբերության մասին, ինչն էլ վկայում է, որ նա դեռ շատ փոքր է: Ինչպես արդեն նշվել է՝ այս տարիքում երեխաները դեռ չեն կարողանում կառավարել իրենց հույզերը, ինչի պատճառով էլ անհամբեր են լինում: Պետք չէ հանդուրժել երեխայի բոլոր կամակորությունները: Հարկավոր է հասկացնել նրան, որ դուք լսել եք նրա խնդրանքն ու կկատարեք այն, երբ հնարավորություն կընձեռնվի: Ընդ որում՝ ժամանակի ընթացքում հարկավոր է հնարավորինս ձգձգել այդ պահը («Երբ մայրիկը վերջացնի ափսեները լվանալը, նա կչորացնի ձեռքերը, կբացի սառնարանն ու քեզ հյութ կտա»): Համբերատար լինելը շատ կարևոր հմտություն է, և երեխան պետք է հասկանա, որ որևէ բան ստանալու համար հարկավոր է մի փոքր սպասել: 7. Երեխան բղավում է, որ դա միայն իր մայրիկն է, երբ նրանց ուրիշ երեխաներ են մոտենում Սա նշանակում է որ երեխան ունի ուշադրության կարիք: Փոքրիկի «կպչուն» պահվածքը վկայում է, որ նա ունի ծնողների ուշադրության ու ներկայության կարիքը՝ հատկապես, եթե ծնողը երկար ժամանակ է անցկացնում աշխատավայրում կամ տանը մեկ այլ երեխա է հայտնվել: Հարկավոր է հասկանալ, թե ինչպես է երեխան պայքարում մանկական խանդի դեմ: Եթե ժամանակի ընթացքում ոչինչ չի փոխվում, ապա սա երեխայի բնավորության գիծն է: Նման պահվածքը կարող է զայրացնել, սակայն սա իրականում դրական միտում է, ինչը նշանակում է, որ երեխան փորձում է հասկանալ իր «ես»-ը: Հարկավոր է հասկանալ, որ այս ժամանակահատվածում երեխայի համար սեփական անձի ընկալումը սերտորեն կապված է իր սիրելի իրերի հետ, իսկ մայրիկն ամենասիրելին է: Այս դեպքում հարկավոր է գրկել երեխային՝ ցույց տալով, որ նա սիրված է: Այս իրավիճակը կարելի է օգտագործել նաև նրան ուրիշների հետ կիսվել սովորեցնելու համար («Ես քո մայրիկն եմ, այլ ոչ թե նրանց, բայց կարող եմ նրանց լավ վերաբերվել և բարևել»): Õ†ÕµÕ¸Ö'Õ©Õ« Õ¡Õ²Õ¢ÕµÕ¸Ö'Ö€Õ¨ ` med.tert.am