
139 views
Թլպատումը Հայաստանում, ընդունված տարբերակ չէ, դրա մասին հայերը ոչ այնքան մեծ պատկերացում ունեն: Ներկայացնում ենք հարցազրույց Ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Կ. Ֆանարջյանի հետ: - Ô»ÕžÕ¶Õ¹ Õ§ Õ©Õ¬ÕºÕ¡Õ¿Õ¸Ö'Õ´Õ¨ Ö‡ Õ¥ÕžÖ€Õ¢ Õ§ Õ¡ÕµÕ¶ Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¾Õ¸Ö'Õ´: Թլպատումը վիրաբուժական վիրահատություն է, որի ժամանակ հեռացվում է առնանդամի ծայրամաշկը՝ թլիպը: Առհասարակ այն համարվում է աշխարհի ամենահին վիրահատություններից մեկը, որն ունեցել է կրոնական նշանակություն և իրականացվել է կրոնական ծիսակատարությունների շրջանակում: Իսկ ժամանակակից աշխարհում, այն հիմնականում իրականացվում է բժշկական ցուցումների հիման վրա` եթե առկա են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ ֆիմոզը, պարաֆիմոզը և թլիպի ուռուցքային հիվանդություններ: - ÕƒÕ«ÕžÕ·Õ¿ Õ§ Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö", Õ¸Ö€ Õ°Õ¡Õµ Õ¿Õ²Õ¡Õ´Õ¡Ö€Õ¤Õ«Õ¯ Ö‡Õ½ Õ©Õ¬ÕºÕ¡Õ¿Õ´Õ¡Õ¶ Õ´Õ¥Õ©Õ¸Õ¤Õ«Õ¶ Õ¥Õ¶ Õ¤Õ«Õ´Õ¸Ö'Õ´Ö‰ Իհարկե, դրանում արտասովոր ոչինչ չկա և հայ տղամարդիկ ևս դիմում են թլպատման մեթոդին, հատկապես, եթե կա նման ցուցում: Ավելին՝ տարեց տարի աճում է նաև այլ նպատակներով թլպատվող տղամարդկանց թիվը: - Կմատնանաշե՞ք այդ դրդապատճառները, և առհասարակ, որոնք են թլպատման դրական ու բացասական կողմերը։ -Ընդգծված բացասական կողմ չունի, թերևս միայն վիրահատությունից հետո մոտ 3 ամիս տևող տհաճ զգացողությունները և անդամի գերզգայնությունը, եթե վիրահատությունն արվել է հասուն տարիքում: Փոխարեն ունի մի շարք առավելություններ, որոնք էլ դրդում են ժամանակակից տղամարդկանց դիմելու այս վիրահատական միջամտությանը: Դրանցից են անդամի քաղցկեղով հիվանդանալու ցածր հավանականությունը: Հատկապես, եթե վիրահատությունն արվել է մինչև մեկ տարեկան հասակում, ապա քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը հասնում է մինիմալի: Ինչը պայմանավորված է, ոչ թե բուն վիրահատությամբ, այլ անդամի հիգիենայի պահպանման հանգամանքով: Անհամեմատ ցածր է նաև թլպատված տղամարդկանց զուգընկերուհիների մոտ արգանդի վզիկի քաղցկեղային հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչի մասին փաստում են նաև վիճակագրական տվյալները: Տարածված է նաև այն կարծիքը, որ թլպատումը նպաստում է սեռական հարաբերության տևողության ավելացմանը: - ÕˆÖ€Ö"Õ¡ÕžÕ¶ Õ¡Ö€ÕªÕ¥ Õ¡ÕµÕ¤ Õ¾Õ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ´Õ«Õ»Õ¡Õ´Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨: Իրականում այն թանկ վիրահատություն չէ՝ կախված բուժ. հաստատությունից և վիրահատող բժշկի փորձից: - Ô´Õ¸Ö'Ö" Õ¸Ö€ÕºÕ¥Õ½ Õ¢ÕªÕ«Õ·Õ¯ ÕÕ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ Õ¿Õ¡Õ¬Õ«ÕžÕ½ Õ¥Ö", Õ©Õ¥ Õ¸Õ¹Ö‰ -Եթե կա ցուցում՝ միանշանակ, մանավանդ, որ ինչպես արդեն նշեցի, թլպատումն ունի նաև մի շարք առավելություններ: