
37 դիտում
Չնայած սուպերմարկետներում ամբողջ տարվա ընթացքում մրգերի եւ բանջարեղենի առկայությանը, մասնագետները խորհուրդ են տալիս մրգեր եւ բանջարեղեն ուտել այն սեզոնին, երբ դրանք պարունակում են սննդանյութերի առավելագույն քանակ: Եվ չնայած ձմեռը սեզոնային մրգերով այնքան էլ հարուստ չէ, որքան ամառը կամ աշունը, սակայն կան մրգեր, որոնք հասնում են նաեւ ցուրտ սեզոնին։ Դրանք եւս պարունակում են բազմաթիվ վիտամիններ եւ միկրոտարրեր։ Õ†Õ¸Ö'Õ¼ Նուռը սիրտ-անոթային առողջության պահպանման ամենակարեւոր մթերքներից է։ Վիտամին B12-ի բարձր պարունակության շնորհիվ նռան միջուկն օգնում է նորմալացնել արյան ճնշումը (ինչպես բարձր, այնպես էլ ցածր ճնշման դեպքում), ամրացնում է արյան անոթների պատերը, բարձրացնում դրանց առաձգականությունը եւ նպաստում է բջիջների եւ հեմոգլոբինի ակտիվ սինթեզին: Õ"Õ¡Õ¶Õ¤Õ¡Ö€Õ«Õ¶ Մանդարինը ոչ միայն նոր տարվա խորհրդանիշն է, այլեւ օգտակար նյութերի պահեստ։ Այն հարուստ է վիտամին C, B1-ով, որն անհրաժեշտ է նյարդային համակարգի ճիշտ աշխատանքի, լավ հիշողության եւ կենտրոնացման համար, ինչպես նաեւ վիտամին A-ով, որը բարենպաստ ազդեցություն ունի աչքերի առողջության վրա: Մանդարինը հարուստ է նաեւ վիտամին D-ով, որն անհրաժեշտ է հատկապես ցուրտ սեզոնին, երբ մենք արեւ քիչ ենք տեսնում։ Այս վիտամինը բարելավում է ուղեղի եւ սրտանոթային համակարգի աշխատանքը եւ նույնիսկ կարող է դանդաղեցնել ծերացումը: Ô¿Õ«Õ¾Õ« Կիվին 100 գ-ում C վիտամինի պարունակությամբ չեմպիոն է։ Այն պարունակում է ակտինիդին ֆերմենտ, որն անհրաժեշտ է սպիտակուցների քայքայման եւ սննդի մարսողության հեշտացման համար։ Բացի ակտինիդինից, մարսողությանն օգնում են մրգային թթուները, որոնցով նույնպես հարուստ է կիվին։ Սա հատկապես կարեւոր է ստամոքսում աղաթթվի անբավարար արտադրության դեպքում: Չինական բժշկության մեջ կիվին դարեր շարունակ օգտագործվել է մարսողական համակարգի աշխատանքը նորմալացնելու եւ երիկամներում քարերի առաջացման վտանգը նվազեցնելու համար։ Աղբյուրը՝ Thesymbol