
5 views
Õ€Õ¥Õ¿Õ¿Õ¸Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Ö…Ö€Õ¥Ö€Õ«Õ¶ Õ¬Õ¡Õ¢Õ¸Ö€Õ¡Õ¿Õ¸Ö€ Õ°Õ¥Õ¿Õ¡Õ¦Õ¸Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ°Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¥Õ¬Õ«Õ½ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¶Õ¡ÕÕ¡ÕºÕ¥Õ½ ÕºÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿Õ¾Õ¥Õ¬ Ամանորյա տոները արդեն վաղուց ասոցացվում են ծանր և բազմազան ուտեստների համադրությունների և ալկոհոլի մեծ քանակի հետ։ Այլ կերպ ասած, ամանորյա տոները լուրջ սթրես են օրգանիզմի համար։ Եթե պլանավորում եք տոներից անմիջապես հետո հետազոտվել՝ պետք է իմանաք մի քանի կարևոր կանոն: Որպեսզի անալիզների արդյունքները ներկայացնեն իրական պատկերը՝ անհրաժեշտ է որոշակի նախապատրաստություն։ Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար, Արյունաբանական կետի պատասխանատու Գայանե Պետրոսյանի փոխանցմամբ` լաբորատոր հետազոտությունները մեծ զգայունությամբ ցույց են տալիս ախտաբանական փոփոխությունները: Սակայն արդյունքների վրա որոշակի ազդեցություն ունեն նաև մի շարք գործոններ՝ սնունդ, ալկոհոլ, դեղեր, զգացմունքայնություն: Ալկոհոլի չվերահսկվող օգտագործումը կարող է հանգեցնել ֆերմենտների ակտիվության և սուբստրատների խտության փոփոխության: Հաճախակի ծխելը՝ որոշ օնկոմարկերների մակարդակի բարձրացման։ Մեծաքանակ ճարպոտ սնունդը, առաջին հերթին, ազդում է արյան կենսաքիմիական և մեզի անալիզների վրա: Լաբորատոր հետազոտության նախապատրաստական կանոններին չհետևելու դեպքում կարող է հեմոլիզ դիտվել՝ արյան շիճուկում էրիթրոցիտների քայքայում, որը անհնարին է դարձնում հետազոտությունների իրականացումը։ Մեծաքանակ և շարունակական սննդի ընդունումից հետո՝ մի քանի օրվա ընթացքում, հետազոտության արդյունքները կարող են ցույց տալ խոլեստերինի, բիլիռուբինի, ամիլազի բարձր քանակներ, որոնք որպես կանոն ցուցում են ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարման մասին: Լաբորատոր հետազոտություններին պատրաստվելու համար, խորհուրդ է տրվում սնվել ոչ տոնական ռեժիմով մի քանի օրերի ընթացքում, 24 ժամ չօգտագործել ալկոհոլ և 12 ժամ՝ սնունդ: Տոնական օրերին՝ մինչև հետազոտությունը, ցանկալի է նախորդող 3-4 օրերին անցնել առողջ սննդակարգի: