
105 views
Կնոջ առողջությունը չափազանց կարևոր է ընտանիքի հանգստության ու խաղաղության պահպանման տեսանկյունից: Երբ հիվանդանում է մայրիկը, կյանքը շուռ է գալիս: Սա գիտակցելով՝ կանայք առավել ուշադիր պետք է լինեն իրենց առողջությանը սպառնացող ռիսկերը կառավարելու տեսանկյունից: Օրգանիզմի ամրությունը կարելի է ապահովել նաև բնական միջոցներով: Դրա համար կարևոր է ճանաչել մեզ այնքան հասանելի մթերքներն ու դրանց հատկությունները: Վիտամին A -ն կնոջ համար անփոխարինելի է, երբեմն համարվում է կնոջ օրգանիզմի գանձը: Այն հակաօքսիդանտի հատկություններ ունի: Նպաստում է ոսկրերի, մաշկի, փափուկ հյուսվածքների, ատամների և եղունքգների ամրության վերականգնմանը: Բարելավում է տեսողությունը: Խթանում է դիմադրողականությունը, դանդաղեցնում է ծերացման պրոցեսները: Այս վիտամինով հարուս են սպանաղը, հավկիթը, կաթը, լյարդը, կարմիր պղպեղը, կաղամբը, դեղձը, ամուր հացահատիկները: Խորհուրդ է տրվում օրական գոնե մեկ նման մթերքն օգտագործել՝ որպես հիմնական ուտելիք: Վիտամին D-ն չափազանց կարևոր է կնոջ առողջության համար: Այն կարելի է ընդունել ձկան, կաթի, հավկիթի, լյարդի միջոցով: Այս վիտամինն ակտիվացնում է օրգանիզմում առկա կալցիումն ու ֆոսֆորը: Հենց սրանք են այն հանքանյութերը, որոնք պատասխանատու են ոսկրերի ամրության համար: Այս վիտամինի օգնությամբ նվազում է սկլերոզի ռիսկը: Վիտամին D-ի կիրառությունը նվազեցնում է քաղցկեղային հիվանդությունների, ռևմատոիդ արթրիտի առաջացումը, ինչպես նաև դեպրեսիաների, անքնության առաջացման հավանականությունը: Այս վիտամինի օգնությամբ հնարավոր է հեշտ տանել նախադաշտանային սինդրոմի նշանները: Վիտամին K-ն եմծ նշանակություն ունի մարդու կյանքում: Այսպիսով հնարավոր է ամրացնել ոսկրերը, բարելավել արյան մատակարարումն օրգան-համակարգերին, նվազեցնել սրտային հիվանդությունների ռիսկը, բարձրացնում է իմունիտետը: Այս վիտամինի պաշար են կանաչ տերևավոր բանջարեղենը, սոյայի յուղը, ձկան յուղը, հատիկավորները: Վիտամին B6-ը պիրիդօքսին է դիտարկվում և օրգանիզմի մի քանի կենսական գործունեության հիմնական խթանիչն է: Այն առողջ իմունային համակարգի հենասյունն է, նպաստում է այնպիսի հորմոնների և ուղեղի քիմիական նյութերի արտազատմանը, որոնք օգնում են հաղթահարել դեպրեսիան, հիշողության կորուստն ու մի շարք նյարդահոգեբանական հիվանդություններ: Կարգավորում է արյան մեջ շաքարի քանակությունը: Հղիության ընթացքում Վիտամին B6-ի նվազումը կարող է հանգեցնել անեմիայի և առավոտյան թուլության: Այս ամենից խուսափելու համար կարելի է պարզապես ճիշտ սննդակարգի օգնությամբ լրացնել անհրաժեշտ քանակությունը: Վիտամին B6-ով հարուստ են մսամթերքը, բանանը, վարսակը, սերմերը, ամբողջական հատիկները, ավոկադոն, ձկնամթերքը: Վիտամին E -ն օգնում է պայքարել ծերացման դեմ: Այս վիտամինն օգնում է ապաքինվել վնասվածքներից հետո: Վիտամին E-ն լավագույն աջակից է կատարկտի դեմ, ուռուցքային հիվանդությունների պայքարում: Մասնագետները փաստում են, որ քաշի դեմ պայքարողներն անպայման պետք է սննդակարգում ներառեն նաև Վիտամին E պարունակող մթեքրներ: Մեծ քանակությամբ Վիտամին E կա ծովամթերքում, ընկուզեղենոմ, արևածաղկի սերմերում, սպանաղի տերևներում: Վիտամին B-12 -ը մեկն է չափազանց կարևորներից: Այն նպաստում է նյութափոխանակային գործընթացներին, բջջի կենսունակությանը: Կարևոր է հիշողության պահպանման, ուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի նորմալ կենսագործունեության համար: Այս վիտամինի օգնությամբ եմենք հաղթահարում ենք դեպրեսիաները, անհանգստությունները: Պանիրը, ձկնամթերքը, հավկիթը, մսամթերքը, կաթը Վիտամին B-12-ի հսկայական պաշարներ ունեն: Վիտամին C -ն դիմադրողական համակարգի խթանման մեծագույն ֆունկցիայով է օժտված: Այն նպաստում է բոլոր տեսակի ապաքինման գործընթացներին, խթանում է հյուսվածքների աճը, նվազեցնում է քաղցկեղային հիվանդությունների ռիսկը, նշանակալի դեր ունի արյունային բջիջների ձևավորման գործում: Բրոկոլին, կիվին պղպեղը, նարինջը, լոլիկը, հատապտուղները մեծ քանակությամբ Վիտամին C են պարունակում: Ուստի խորհուրդ է տրվում դրանք հաճախ ընդգրկել սննդակարգ: Վիտամին B9 -ի շնորհիվ տեղի են ունենում կանանց բնորոշ մի շարք նոյւթափոխանակային գործընթացներ: Այս վիտամինի պատշաճ մակարդակը նպաստում է արյան ճնշման կարգավորմանը, Ալցհեյմերի հիվանդության կանխարգելմանը, սրտամկանի և կենտրոնական նյարդային համակարգի, ինչպես նաև մի շարք ուռուցքային հիվանդությունների կանխմանը: Այս վիտամինի պատշաճ քանակը կարևոր է հատկապես հղիության ժամանակ, հակառակ պարագայում մեծանում է վիժումների հավանականությունը: Վիտամին B9-ի պաշարները կարելի է լրացնել կանաչ բանջարեղենի, ծնեբեկի, սեխի, հատապտուղների, նարնջի հյութի, հավկիթի կիրառման շնորհիվ: Վիտամին B7 - նյութափոխանակության կազմակերպիչներից է: Այն գլյուկոզայի և ճարպաթթուների ձևովորմանն է նպաստում: Այն ամրացնում է եղունգները, մազերն ու առողջացնում է մաշկը: Նպաստում է խոլեստերոլի արտադրությանը՝ որպես ոսկրի և ոսկրածուծի արտադրման կարևորագույն գործոն: Այն պարունակվում է ձվի դեղնուցում, սոյայի հատիկներում, հատիկավորներում, վարսակի հատիկներում, սև բրնձի մեջ, պանրի, կաթի բաղադրությունում, դեղին մրգերում, պղպեղներում: Վիտամին B2 –ը ևս կարևոր է նորմալ կենսագործունեության ու նյութափոխանակության համար: Այսպիսով հնարավոր է օրգանիզմում Վիտամին B2-ի հավասարակշռությունը պահելով ունենալ անհրաժեշտ էներգիա, նորմալ իմունային համակարգ: Մսամթերքը, տերևներ ունեցող բանտջարեղենը, ձուն, սունկը, պանիրը, կաթնամթերքը մեծ քանակությամբ Վիտամին B2 են պարունակում: Վիտամին B3-ը՝ նիացինը օգնում է կանանց ավելի թարմ ու երիտասարդ երևալ: Այն ամրապնդում է մաշկը, նպաստում խոնավությանը: Օգնում է հիվանդություններից զերծ մնալ, քանի որ յուրօրինակ պատնեշ է բակտերիաների ու վիրուսների դեմ: Ô¹Õ«Õ¡Õ´Õ«Õ¶Õ¨ Õ¯Õ¡Õ´ B1 Õ¾Õ«Õ¿Õ¡Õ´Õ«Õ¶Õ¨ Õ¶ÕºÕ¡Õ½Õ¿Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¶ÕµÕ¸Ö'Õ©Õ¡ÖƒÕ¸ÕÕ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ§Õ¶Õ¥Ö€Õ£Õ«Õ¡ÕµÕ« Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Õ¾Õ´Õ¡Õ¶Õ¨, Õ¡Õ´Ö€Ö€Õ¡ÕºÕ¶Õ¤Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¶ÕµÕ¡Ö€Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¨: Ô±ÕµÕ¶ Õ£Õ¸ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¸Ö'Õ¶Õ« Õ´Õ½Õ«, Õ¨Õ¶Õ¯Õ¸Ö'Õ¦Õ¥Õ²Õ¥Õ¶Õ«, Õ°Õ¡Õ¿Õ«Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¥Õ»: Կնոջ օրգանիզմի չափազանց անհրաժեշտ նյութերից է ֆոլաթթուն: Այն նպաստում է ԴՆԹ-ի ձևավորման գործընթացին, նոր բջիջների ստեղծմանը, օրգանիզմում նյութափոխանակային գործընթացների պատշաճ իրականացմանը: Այն կարելի է ստանալ բնական ճանապարհով՝ ավելի հաճախ կերակրացնակում ներառելով լյարդ, ծովամթերք, հատիկավորներ: Ô±ÕµÕ½ÕºÕ«Õ½Õ¸Õ¾ Õ°Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ§ Õ³Õ«Õ·Õ¿ Õ¸Ö' Õ°Õ¡Õ¾Õ¡Õ½Õ¡Ö€Õ¡Õ¯Õ·Õ¼Õ¾Õ¡Õ® Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ« Ö…Õ£Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ Õ¯Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¥Õ¬ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ¶ÕµÕ¸Ö'Õ©Õ¥Ö€Õ« Õ´Õ¸Ö'Õ¿Ö"Õ¨ Õ´Õ¥Ö€ Ö…Ö€Õ£Õ¡Õ¶Õ«Õ¦Õ´ Ö‡ Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Õ¾Õ¥Õ¬ Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« Õ¸Ö€Õ¡Õ¯ÕµÕ¡Õ¬ Õ¯ÕµÕ¡Õ¶Ö": Նյութի աղբյուրը ՝ healthmag.am