
209 դիտում
Լեղաքարային հիվանդությունը տարածված հիվանդություն է , այն առավելապես զարգանում է 40 տարեկանից բարձր տարիքի մարդկանց մոտ : Լեղաքարային հիվանդության պատճառ է հանդիսանում լեուղիներում կամ լեղածորանում տարբեր տրամաչափի քարերը : Հաճախ հիվանդանում են կանայք : Ք արագոյացման համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները ` 1. Լեղականգ 2. Նյութափոխանակության խանգարում 3.Բորբոքում Լեղու կանգին հանգեցնող էական գործոններն են լեղապարկի և լեղուղիների անատոմիական փոփոխություննրեը , ինչպես նաև լեղապարկի դատարկմանը խանգարող զանազան պատճառները ` ներորովայնային ճնշման բարձրացումը , ներքին օրգանների իջեցումը , խրոնիկ փորկապությունները , սակավաշարժ կենսակերպը և այլն : Ըստ գույնի քարերը լինում են՝ դեղին կամ խոլեստերինային Õ½Ö‡ Õ¯Õ¡Õ´ ÕºÕ«Õ£Õ´Õ¥Õ¶Õ¿Õ¡ÕµÕ«Õ¶ սպիտակ կամ կալցիումական ÕÕ¡Õ¼Õ¨ Խոլեստերինային քարերը գերանզացապես աաջանում են կանանց մոտ , և այնքան հաճախ, որքան շատ հղիություն է ունեցել կինը : Պիգմենտեյին քարերը հավասար հաճախականությամբ հանդիպում են և տղամարդկանց , և կանանց մոտ : Ճարպակալումը չի ազդում պիգմենտային քարերի առաջացման հաճախականության վրա , ավելին , ովքեր ունեն պիգմենտային քարեր , նրանց 2/3- ն ունի նորմայից քիչ քաշ : Ô¿Õ¬Õ«Õ¶Õ«Õ¯Õ¡ Լեղաքարային հիվանդությունը կարող է ընթանալ անախտանիշ: Քարերը լեղապարկում կարող են հայտնաբերվել այլ հիվանդության կապակցությամբ հիվանդի հետազոտման ժամանակ: Լեղային խիթի նոպայի ծագման պատճառ կարող են լինել երկարատև նյարդային և ֆիզիկական լարումները , ցնցումներով երթևեկելը : Ցավային նոպան առաջանում է , երբ քարով խցանվում է լեղապարկի վզիկը կամ լեղածորանը : Առավել բնորոշ է աջ թուլակողում ցավերի հանկարծակի առաջացումը ,( այսպես կոչված լեղային կամ լյարդային խիթը ) ,այն երբեմն ուղեկցվում է փսխումով, որը հիվանդին թեթևություն չի բերում : Հիմնականում ցավերը առաջանում է առանց նախանշաների : Հիմնականում այս ամենը ռաջանում է առատ սնվելուց 3-4 ժամ անց , կամ ճարպոտ սնունդ ընդունելուց հետո : Բնորոշ է ցավի ճառագայթումը դեպի աջ ուս , աջ թիակ , հազվադեպ կարող է ճառագայթվել դեպի սրտի շրջան , որը նման է լինում ստենոկարդիայի նոպային : Լեղային խիթի նոպայի տևողությունը տատանվում է մի քանի րեպեից մինչև մի քանի ժամ : Ցավերը կարող են ինքնուրույն կամ դեղորայքով դադարել : Լեղու լավագույն արտահոսքի պայմանների ստեղծման և քարագոյացման հանդեպ հակման նվազեցման համար խորհուրդ է տրվում շարժուն կենսակերպ , սննդի հաճախակի ընդունում՝ խոլեստերին պարունակող մթերքների սահմանափակումով: ( նյութը պատրաստելիս օգտվել ենք բժշկական գրականությունից ) Ô±ÕºÖ€Õ¥Ö" Ô±Õ¼Õ¸Õ²Õ»... Պատրաստեց ՝ Ա. Հարությունյան