Saturday, February 7, 2026
Մանկան ԱնկյունՆորություններ

Լիարժեք մանկություն` առանց գաջեթների

Լիարժեք մանկություն` առանց գաջեթների

Առողջ մեծանալու գրավականը` քիչ նստել և շատ շարժվել:

📍Վերջին շրջանում ճիշտ հակառակն է, երեխաներն օրվա մեծ մասն էկրանների դիմաց են, ինչն ուղիղ հարված է նրանց առողջությանը` ընդհուպ հոգեկան:

Մասնագետները փաստում են` վտանգները մի քանիսը չեն`

☑️ հոգեկան առողջության խնդիրներ,

☑️ քնի խանգարումներ,

☑️ տեսողության վատթարացում,

☑️ կեցվածքի խանգարումներ,

☑️ շփման և սոցիալիզացիայի խնդիրներ,

☑️ կախվածություն էկրաններից:

Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան (AAP) խորհուրդ է տալիս`

• մինչև 18 ամսական երեխաներին չզբաղեցնել գաջեթներով և թույլ չտալ ժամանակ անցկացնել էկրանի առջև (բացառություն կարող են լինել միայն կարճ տեսազրույցները մտերիմ անձանց հետ),

• 2 տարեկանից բարձր երեխաներին թույլատրելի է էկրանների առջև մնալ առավելագույնը 1 ժամ,

• նախադպրոցական տարիքի երեխաների համար սահմանափակել էկրանային ժամանակահատվածը` օգտագործելով այն միասին դիտելով, խոսելով և բացատրելով,

• բոլոր երեխաներին, այդ թվում` դեռահասներին, անհրաժեշտ է լիարժեք քուն` կախված տարիքից 8-12 ժամ, ֆիզիկական ակտիվություն (1 ժամ) և մեդիայից հեռու անցկացվող ժամանակահատված (օրինակ` ընտանեկան ընթրիք, այց թատրոն, զբոսանք և այլն),

• երեխաները չպետք է քնեն իրենց ննջասենյակներում տեղադրված սարքերով, ներառյալ հեռուստացույցները, համակարգիչները և սմարթֆոնները:

Ծնողները պետք սահմանափակեն ոչ միայն էկրանների առջև երեխաների անցկացրած ժամանակը, այլև` հենց իրենցը:

📣Հիշե՛ք` Ձեր վարքն ամենաօրինակելին է երեխայի համար: Բացի այդ, էկրանների առջև անցկացվող Ձեր ժամանակը կարող է բացասական մի շարք ազդեցություններ ունենալ երեխայի համար, այդ թվում` ուշադրության պակասի պատճառով երեխայի անվտանգության լրջագույն խնդիրներ կարող են առաջացնել: Եթե Դուք երկար ժամանակ ենք անցկացնում էկրանների դիմաց, անխուսափելի է երեխայի հետ հոգեհուզական կապի խարխլումն ու ուշադրության պակասի զգացումը երեխայի մոտ:

x Close

Like Us On Facebook