
81 views
Հաճախ ծնողները երազում են մի միջոցի մասին, որի շնորհիվ իրենց երեխաներն ավելի լավ կսովորեն դպրոցում: Իրականում նման միջոց կա. պարզապես հարկավոր է զրուցել երեխայի հետ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեխաները, խաղալիքներից բացի, այլ բաների կարիք էլ են ունենում: Մտավոր, հուզական ու ֆիզիկական բնականոն զարգացման համար՝ նրանք ունենում են խոսքերի կարիք (երգեր, գրքեր, օրորոցայիններ, պատմություններ կամ պարզապես զրույց): Զրույցները զարգացնում են ոչ միայն երեխայի խոսքը, այլև նրա ընդհանուր մտավոր կարողությունները: Ամեն անգամ, երբ երեխայի հետ զրուցում են, նրա զարգացող գլխուղեղում ամրանում են նեյրոնային կապերը: Հետաքրքրական է, որ ռադիոյով, հեռուսատցույցով կամ հեռախոսով լսված խոսքը նույն ազդեցությունը չի ունենա, քանի որ հարկավոր է կենդանի շփում: Խորհուրդներ նախադպրոցական տարիքի երախաների ծնողներին 1. Երեխային հարկավոր է ծննդյան իսկ օրվանից շրջապատել գրքերով: Գրքերը պետք է լինեն նրա անկողնու մոտ, մեքենայում և նույնիսկ լոգարանում: Բացի այդ, անհրաժեշտ է ամեն օր պարտադիր կարդալ նրա համար: 2. Երեխայի հետ շփվելիս հարկավոր է օգտագործել դիմախաղ ու ժեստեր: Սա կօգնի ավելի լավ ընկալել բառերի ու արտահայտությունների իմաստը: 3. Խոսքի մեջ պետք է օգտագործել նոր հետաքրքիր բառեր: Երեխաներն ավելի լավ են հասկանում նոր բառերի իմաստը, եթե դրանք օգտագործվում են որևէ համատեքստում: 4. Բառապաշարն ու հնչերանգը խաղի տեսքով ներկայացնելու համար՝ կարելի է երգել ու բանաստեղծություններ կարդալ: 5. Երեխայի հետ հարկավոր է խոսել, հարցեր տալ նրան ու մեկնաբանություններ անել: Կարելի է հրավիրել այլ երեխաների, որպեսզի նրանք նույնպես շփվեն ու փոխանակվեն իրենց մտքերով: 6. Հարկավոր է միասին այցելել գրադարաններ ու գրախանութներ: Նման հաստատություններում սովորաբար լինում են մանկական խաղահրապարակներ, որտեղ երեխաների համար գրքեր են կարդում ու պատմություններ պատմում: Այս կերպ երեխան կսովորի սիրել գրքերը: 7. Պետք չէ միացնել հեռոստացույցը: Այն շատ վատ է ազդում երեխայի և նրա մտավոր գործունեության վրա: Երեխայի մեջ գրքի և շփման հանդեպ սեր արթնացնելը շատ կարևոր է նրա համար: Աշխատեք այս կերպ զարգացնել նրա մտավոր կարողությունները, և տարիներ անց նա կգնահատի ձեր ջանքերը: Նյութի աղբյուրը՝ lavinfo.com