
58 դիտում
Դեմքի ծերանալը բնական երևույթ է, որը կապված է օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակի հետ: Ծերանալու հետ օրգանիզմում սկսվում են անդառնալի փոփոխություններ, որոնք ուղեկցվում են այսպես կոչված մաշկի ծերունական ապաճմամբ: Ժառանգականությունը կարևոր դեր է խաղում ապաճման ժամանակից շուտ կամ ուշ սկսվելու գործում: Էական նշանակություն ունեն ապրելակերպը և մաշկի ժամանակին և ճիշտ խնամքը: Մաշկի թոռոմելու նշաններն ամենից առաջ հայտնվում են դեմքի և պարանոցի վրա, քանի- որ դրանց վրա ազդում են միջավայրի կողմնակի գործոնները`արևը, քամին, ցուրտը, կոսմետիկական միջոցներից սխալ օգտվելը: Մաշկի ժամանակից շուտ ծերանալու գործում մեծ դեր են խաղում տարբեր օրգան համակարգերի բորբոքային հիվանդությունները, նյութափոխանակության խանգարումը, սննդի մեջ վիտանինների և սպիտակուցների անբավարարությունը, անքնությունը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը և այլն: Մաշկի ծերացման հետ փոխվում է մաշկի գույնը, հաստությունը, ողորկությունը, խոնավությունը:Շատ տաք կամ սառը, կծու, աղի, թթու ուտելիքները, ինչպես նաև ծխելը և ալկոհոլի չարաշահումը վնասում են օրգանիզմի աղեստամոքսային, սիրտանոթային և նյարդային համակարգերը, որոնք նպաստում են մաշկի ծերացմանը: Ծերացման ընթացքը դանդաղեցնելու համար անհրաժեշտ է օգտագործել վիտամիններով , սպիտակուցներով և հանքայի աղերով հարուստ սնունդ, բանջարեղեն, մրգեր, կաթնամթերք: Ô´Õ¥Õ´Ö"Õ« Õ¯Õ¸Õ½Õ´Õ¥Õ¿Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ©Õ¥Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Õ¶ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¡Õ® Õ¬Õ«Õ¶Õ¥Õ¬ Õ´Õ¡Ö€Õ½Õ¸Õ²Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ« ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ´Õ¡Õ´Õ¢ Ö‡ Õ¥Ö€Õ¯Õ¡Ö€ Õ¿Õ¡Ö€Õ«Õ¶Õ¥Ö€Õ« ÖƒÕ¸Ö€Õ¯Õ¡ÕºÕ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢: Սկսվող ծերացման պրոցեսը դանդաղեցելու, մաշկին իր կորցրած հատկությունները վերադարձնելու համար անհրաժեշտ է դիմել կոսմետիկական միջոցների օգնությանը: Ծերացող, ջրազրկված և չոր մաշկի համար օգտակար է հալվեից պատրաստված լոսյոնը: Այս լոսյոնը պարունակում է շատ եթերային յուղեր, վիտամիններ և ֆերմենտներ: Պատրաստման համար անհրաժեշտ է.- 100 գրամ հալվեի լվացված տերևները 15 օր պահել սառնարանում: Դրանից հետո տերևները նորից լվանալ, մանրացնել, վրան լցնել 1-2 լիտր սառը ջուր և թողնել 2 ժամ: Խառնուրդը դնել կրակին, եփել 5 րոպե, սառեցնել, քամել: Այս լուծույթով շաբաթը 3 անգամ դեմքին թրջոց դնել 10 րոպե տևողությամբ, որից հետո խոնավ մաշկին քսել սնուցող կրեմ: Շաբաթը 2-3 անգամ դեմքի և պարանոցի համար կարելի է պատրաստել սնուցող դիմակակներ, օգտագործելով` դեղնուց, բուսական յուղ, մայոնեզ,մեղր և որևէ մրգահյութ: Ô±ÕºÖ€Õ¥Ö" Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»...