
38 views
Երիկամի քաղցկեղը համեմատաբար հազվադեպ հանդիպող ուռուցքներից է և կազմում է մեծահասակների մոտ հայտնաբերվող բոլոր չարորակ ուռուցքների 3%-ը: Ավելի հաճախ երիկամի քաղցկեղ հանդիպում է 50-70 տարիքային խմբում, իսկ տղամարդիկ հիվանդանում են կանանցից 1.5 անգամ ավելի հաճախ: Մարտ ամիսը համարվում է երիկամի քաղցկեղի իրազեկման ամիս և այս շրջանակում «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման ընթացքում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ) Օնկոուրոլոգիական բաժանմունքի ուռուցքաբան-ուրոլոգ Վարդան Առաքելյանի հետ զրուցել ենք երիկամի քաղցկեղի տարածվածության, պատճառների, հետևանքների բուժման մեթոդների և կանխարգելման մասին: Մասնագետը նշեց, որ քաղցկեղի այս տեսակը հիմնականում տարածված է արևմտյան երկրներում, այն ամենամեծ տարածումն ունի Չեխիայում և Լիտվայում: «Հայաստանում՝ ըստ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ռեգիստրի, 2018 թվականին գրանցվել է երիկամի քաղցկեղ 149 առաջնային դեպք, մահացությունը կազմել է 65, իսկ 2023 թվականին հայտնաբերված հիվանդների թիվը կազմել է 176, մահացությունը՝ 59-ը: Ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում դիտվում է հիվանդացության աճ՝ տարեկան մոտ 2 տոկոսի չափով, բայց սկսած 1990-ական թվականներից նկատվում է մահացության ցուցանիշի նվազում»,-ասաց բժիշկ Առաքելյանը: Մասնագետի խոսքով՝ կա երիկամի քաղցկեղի առաջացման մի քանի ռիսկի գործոններ, մասնավորապես՝ ծխելը, ճարպակալումը, զարկերակային գերճնշումը և այլն։ Ըստ տարբեր ուսումնասիրությունների՝ ծխողները երիկամի քաղցկեղով հիվանդանում են ամենաքիչը 2 անգամ ավելի հաճախ, քան չծխողները: Երիկամի քաղցկեղի ախտանշանների, բուժման առաջարկվող մեթոդների և մի շարք այլ կարևոր հարցերի մասին տեղեկատվություն ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը: Ô³Õ¡ÕµÕ¡Õ¶Õ¥ Ô³Õ¡Õ¢Õ¸ÕµÕ¡Õ¶