
107 դիտում
«ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է TERT.AM –Ը: Ô»Õ¶Õ¿Õ«Õ´ Õ°Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ®Õ« Õ´Õ¡Õ·Õ¯Õ« Õ£Ö€Õ£Õ¼Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€Õ¨ Ինտիմ հատվածի մաշկի գրգռվածությունը կարող է պայմանավորված լինել տարբեր հիվանդություններով: Նման խնդրի առաջացման պատճառ կարող են դառնալ ինչպես ալերգիկ ռեակցիաները, այնպես էլ մակաբուծային հիվանդությունները, վիրուսային վարակներն, հորմոնալ ֆոնի փոփոխությունները և այլն: Շատ հաճախ նման խնդիրներ են առաջանում սնկային հիվանդությունների պատճառով, քանի որ այդ հատվածում շատ բարենպաստ միջավայր է սնկերի առաջացման ու զարգացման համար: Գրգռվածությունը կարող է առաջանալ նաև հերպեսի վիրուսների և պապիլոմավիրուսի ազդեցության հետևանքով: Այդ վիրուսները կան բոլորի օրգանիզմում, շատ տարածված են ու հեշտ փոխանցվող: Բացի այդ, խնդիրը կարող է պայմանավորված լինել նաև մակաբուծային հիվանդությամբ: Հելմինտների և այլ մակաբույծների հետևանքով առաջացած հիվանդություններն ուղեկցվում են մաշկային ուժեղ քորով: Նման դեպքերում հիվանդը պետք է անպայման խորհրդակցի մասնագետի հետ և անցնի համապատասխան բուժումը: Ինտիմ հատվածի մաշկի գրգռվածության ամենատարածված պատճառներից մեկն ալերգիաներն են, որոնք կարող են պայմանավորված լինել. · արհեստական կտորներից պատրաստված ներքնազգեստով կամ հագուստով, · սուր հոտ ու վառ գույն ունեցող հիգիենայի պարագաների մշտական օգտագործմամբ, · անորակ հակաբեղմնավորիչների և քսուքների օգտագործմամբ: Õ€Õ¡Õ³Õ¡Õ Õ¶Õ´Õ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Õ¡ÕÕ¿Õ¡Õ°Õ¡Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¶Õ¡Ö‡ Õ½Õ¥Õ¼Õ¡Õ¯Õ¡Õ¶ Ö…Ö€Õ£Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¸Ö' Õ¡Õ³Õ¸Ö'Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ®Õ¨: Õ€Õ«Õ´Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¥Õ¶ Õ¬Õ«Õ¶Õ¸Ö'Õ´ Ö"Õ¸Ö€Õ¨, Õ¯Õ¡Ö€Õ´Ö€Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶ Õ¸Ö' Õ¡ÕµÕ¤ Õ°Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ®Õ« Õ£Ö€Õ£Õ¼Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨: Ինտիմ հատվածի մաշկի գրգռվածության պատճառ կարող են դառնալ նաև վեներական հիվանդությունները: Բացի այդ, ուումնասիրությունները ցույց են տվել, որ շատ մեծ նշանակություն կարող է ունենալ նաև սթրեսը, որը թուլացնում ու խոցելի է դարձնում օրգանիզմը: Շատ հաճախ այդ հատվածի նուրբ մաշկը գրգռվում է մազահեռացման տարբեր մեթոդների կիրառման հետևանքով: Օրինակ՝ մաշկը կարող է գրգռվել անցանկալի մազերը սափրելուց հետո: Այս դեպքում խնդիրը պայմանավորված է լինում բութ ածելիով, սխալ սափրելով կամ մաշկի գերզգայունությամբ: Ցավոտ ու տհաճ զգացողությունները կարող են բազում տհաճություններ պատճառել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ դառնալ բորբոքային հիվանդության առաջացման պատճառ: Նման դեպքերում պրոցեդուրան կարելի է կրկնել միայն այն ժամանակ, երբ նախորդի հետևանքով առաջացած գրգռվածությունը բուժվի: Եթե սափրելուց հետո մաշկը գրգռվում է գերզգայունության պատճառով, ապա ցանկալի է նախապատվությունը տալ մազահեռացման այլ տեսակներին (օրինակ՝ շուգարինգ կամ հատուկ քսուքներ): Սակայն շատ հաճախ մաշկը գրգռվում է նույնիսկ այս դեպքերում: Մազերն ունենում են ֆոլիկուլներ, որոնք ամրացած են ճարպային ծորաններին ու նյարդային վերջավորություններին: Շուգարինգի կամ մեղրամոմով մազահեռացման դեպքում մազն ամբողջությամբ դուրս է գալիս, իսկ դրանց հետ դուրս եկած ճարպը նպաստում է գրգռմանը: Դեպիլյացիան նույնպես կարող է վնասակար լինել, ուստի խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում հետևել որոշ խորհուրդներին: Առաջին հերթին՝ մինչ դեպիլյացիայի պրոցեդուրան սկսելը հարկավոր է նախապատրաստել մաշկը. գոլորշիով փափկեցնել այն, իսկ այնուհետև՝ վարակազերծել: Բացի այդ, հարկ է հիշել, որ հաջորդ պրոցեդուրան կարելի է անցկացնել միայն նախորդից առնվազն երեք օր անց: Նաև ոչ մի դեպքում չի կարելի մի քանի անգամ ածելին քսել միևնույն հատվածի մաշկին: Մասնագետները խորհուրդ են տալիս չխնայել գումարը դեպիլյացիայի ժամանակ: Ցանկալի է պրոցեդուրայի համար այցելել կոսմետոլոգին՝ գրգռվածությունից խուսափելու համար: Եթե մաշկային խնդիրներից խուսափել չի հաջողվել, ապա հարկավոր է մշակել մաշկը հատուկ հակասեպտիկ քսուքով: Մաշկի գրգռվածությունը շատ հաճախ պայմանավորված է լինում սեռական ակտով: Սա շատ տարածված խնդիր է, և մարդիկ հաճախ անուշադրության են մատնում ախտանշանները, ինչը շատ սխալ է, քանի որ խնդիրը կարող է պայմանավորված լինել ինտիմ հատվածի ախտաբանություններով, որոնցից հարկավոր է հնարավորինս շուտ ազատվել: Բացի այդ, շատ հաճախ ինտիմ հատվածի մաշկը գրգռվում է նաև հակաբիոտիկների ընդունման հետևանքով: Բանն այն է, որ հակաբիոտիկները ճնշում են բակտերիաների աճը: Ընդ որում՝ դրանք ազդում են ոչ միայն վնասակար, այլև օգտակար բակտերիաների վրա՝ առաջացնելով հեշտոցի դիսբակտերիոզ, գրգռվածություն ու քոր: Հարկ է նշել, որ հակաբիոտիկ դեղամիջոցների հետևանքով առաջանում է ոչ միայն հեշտոցային դիսբակտերիոզ, այլև թուլանում է իմունային համակարգը: Ինտիմ հատվածի մաշկի գրգռվածության առաջացման այլ պատճառներ Նշված պատճառներից բացի, գոյություն ունեն նաև մի շարք այլ գործոններ, որոնք նպաստում են մաշկի գրգռմանը: Կանանց մոտ ինտիմ հատվածի մաշկի գրգռման պատճառները Կանանց դեպքում ինտիմ հատվածի մաշկի գրգռվածությունը կարող է պայմանավորված լինել նյարդային վերջավորությունների ոչ ադեկվատ արձագանքով: Այս կերպ օրգանիզմը փորձում է հուշել հնարավոր խանգարումների մասին: Նման դեպքերում քորը կարող է աստիճանաբար ուժեղանալ՝ դառնալով անտանելի: Կինը դառնում է նյարդային և չի կարողանում կենտրոնանալ, իսկ նրա ինքնազգացողությունը վատանում է: Հաճախ նման խնդիրները դառնում են նույնիսկ անքնության պատճառ: Բացի այդ, լինում են դեպքեր, երբ ախտանշանները շատ թույլ են արտահայտված լինում և ի հայտ են գալիս միայն ժամանակ առ ժամանակ, ուստի տարիներով տառապող կինը սկսում է դա նորմալ համարել: Ô»Õ¶Õ¿Õ«Õ´ Õ°Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ®Õ« Õ´Õ¡Õ·Õ¯Õ« Õ£Ö€Õ£Õ¼Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ°Õ²Õ«Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ Այս դեպքում գրգռվածությունը լինում է մաշկի արձագանքը մեխանիկական, բակտերիալ կամ քիմիական գրգռիչների ազդեցությանը: Հղիության ընթացքում առաջացող նմանատիպ զգացողությունները հաճախ սրվում են գիշերվա ժամերին, ջրային պրոցեդուրաներից կամ սեռական ակտից հետո: Դրանք կարող են պայմանավորված լինել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով: Արտաքին գործոնների շարքին են դասվում. · անձնական հիգիենայի կանոնների խախտումը, · սխալ ընտրված հիգիենիկ միջոցները, · սինթետիկ կտորներից կարված ներքնազգեստը, · բուրավետիչներ պարունակող միջադիրների գործածությունը: Õ†Õ¥Ö€Ö"Õ«Õ¶ Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ©Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶. · արգանդի ու արգանդի կցորդների հիվանդությունները, որոնք ուղեկցվում են բորբոքային գործընթացներով, · սննդամթերքի հետևանքով առաջացած ալերգիկ ռեակցիաները, · շաքարային դիաբետը, · սեռական օրգանների վարակիչ հիվանդությունները, · հեշտոցի դիսբակտերիոզը, որը պայմանավորված է հակաբիոտիկների ընդունումով կամ հղիության ընթացքում հորմոնալ ֆոնի փոփոխություններով, · օրգանիզմում երկաթի պակասը, · հոգեբանական ֆոնի փոփոխությունները (անհանգստություն, սթրես, մտավոր գերլարվածություն և այլն): Տղամարդկանց մոտ ինտիմ հատվածի մաշկի գրգռման պատճառները Տղամարդկանց մոտ նման խնդիրները կարող են պայմանավորված լինել տարբեր պատճառներով: Առհասարակ գրգռվածությունն արդեն իսկ անհանգստանալու պատճառ է, սակայն շատ դեպքերում տղամարդիկ չափազանց ուշ են դիմում մասնագետին: Նման դեպքերում տղամարդկանց մոտ ի հայտ են գալիս հետևյալ ախտանշանները. · ինտիմ հատվածի մաշկի կարմրածություն, · ուժեղ ու չդադարող քոր ինտիմ հատվածում, · որոշ դեպքերում բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, · քայլելիս պարբերաբար ի հայտ են գալիս նաև ցավոտ զգացողություններ: Նման դեպքերում հիմնական պատճառը վարակների ազդեցությունն է կամ հիգիենայի կանոններին չհետևելը: Բացի այդ, խնդիրը կարող է պայմանավորված լինել նաև վիրուսային վարակներով: ÔµÖ€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¸Õ¿ Õ«Õ¶Õ¿Õ«Õ´ Õ°Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ®Õ« Õ´Õ¡Õ·Õ¯Õ« Õ£Ö€Õ£Õ¼Õ´Õ¡Õ¶ ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€Õ¨ Երեխաների մոտ նման խնդիրները հիմնականում պայմանավորված են լինում սխալ խնամքով ու հիգիենայի կանոններին չհետևելով: Սխալ ընտրված տակդիրը նույնպես կարող է գրգռել նուրբ մաշկը, քանի որ խոնավության հետևանքով ծակոտիները լայնանում են և այս ամենի հետրանքով էլ խցանվում են ճարպագեղձերը, խանգարվում է դրանց աշխատանքը, մաշկը սկսում է կարմրել, իսկ այնուհետև՝ գրգռվածությունը դառնում է մշտական: Մաշկի վրա սկսում են ակտիվորեն զարգանալ ախտածին սնկեր ու բակտերիաներ, որոնք անհանգստություն են պատճառում փոքրիկին: Ինչպես ազատվել ինտիմ հատվածի մաշկի գրգռվածությունից Գրգռվածությունից խուսափելու համար հարկավոր է հետևել հիգիենայի կանոններին, իսկ մազահեռացումից հետո մշակել մաշկը սպիրտի լուծույթով թրջած բամբակով: Զգայուն մաշկի դեպքում գրգռվածությունը կարող է էլ ավելի խորանալ, սակայն շատ արդյունավետ կարող է լինել հատուկ քսուքը, որը հարկավոր է օգտագործել մազահեռացումից հետո: Գրգռվածությունից ազատվելու համար կարելի է մինչ սափրելն ու այդ պրոցեդուրայից հետո լվանալ մաշկը կուպրով օճառով: Սակայն այս օճառն այդքան էլ հարմար չէ չոր մաշկ ունեցողներին, ուստի այդ դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել խոնավեցնող քսուքները: Ô²Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨ Ինտիմ հատվածի մաշկի գրգռվածությունը բուժելու համար հարկավոր է հաշվի առնել խնդրի առաջացման պատճառն ու դրա ինտենսիվությունը: Կարելի է օգտագործել հատուկ բուժիչ քսուքներ, որոնցից շատերը կարելի է օգտագործել նույնիսկ հղիության ժամանակ: Շատ արդյունավետ են նաև հորմոններով քսուքները, սակայն դրանք առանց բժշկի ցուցումներին հետևելու օգտագործելու դեպքում կարող են առաջանալ ալերգիկ ռեակցիաներ մաշկային թարախակույտերի տեսքով: Շատ տարածված ու արդյունավետ միջոց է ցինկի քսուքը, որը կարելի է օգտագործել ոչ միայն ինտիմ հատվածի, այլև մարմնի մյուս հատվածների մաշկի գրգռվածությունը բուժելու համար: Գրգռվածությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել նաև ասպիրինի հաբեր, որոնք հարկավոր է մանրացնել, խառնել ջրին և օգտագործել մաշկի պիլինգի համար: Այս պրոցեդուրայից հետո մաշկը հարկավոր է մշակել ջրածնի պերօքսիդի լուծույթով: Ժողովրդական միջոցներ Գոյություն ունեն նաև մի շարք ժողովրդական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել ինտիմ հատվածի մաշկի գրգռվածությունից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից երկուսը. Տնային պայմաններում կարելի է պատրաստել ակնամոմով քսուք: Հարկավոր է մոտ 15 գրամ չոր ակնամոմին ավելացնել 100 գրամ դեղատնային գլիցերին և լավ խառնել: Ստացված զանգվածն անհրաժեշտ է տաքացնել տաք գոլորշու վրա, այնուհետև պահել սառնարանում: Երբ խառնուրդը սառի, հարկավոր է անհրաժեշտության դեպքում դրանից մի կտոր կտրել և օգտագործել ինտիմ հատվածի ախտահարված մաշկին քսելու համար: Շատ օգտակար կարող է լինել նաև դեղաբույսային թուրմը, որը հարկավոր է ընդունել օրական երեք անգամ 200-ական գրամ ուտելուց կես ժամ առաջ: Թուրմը պատրաստելու համար հարկավոր է խառնել հավասար քանակությամբ գայլուկի (хмель) կոները, կեչու տերևները, սրոհունդը (зверобой), եղերդակը (цикорий), կատվալեզուն (череда) և վաղենակի (календула) ծաղիկները, այնուհետև ստացված խառնուրդի 4 ճաշի գդալին ավելացնել 1 լիտր եռացրած ջուր (ցանկալի է ոչ թե 100°C այլ 90°C ջերմության) և թրմել: Խառնուրդը հարկավոր է թրմել մի քանի ժամ: Նյութի աղբյուրը՝ sblpb.ru