
31 դիտում
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թարմացված տվյալների` սկսած մայիսի 7-ից այսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 178 դեպք, և ևս 90 կասկածելի դեպք հետազոտվում է։ Հիվանդության դեպքերը հաստատվել են 17 ոչ էնդեմիկ երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Դանիա, Շվեյցարիա, Իսրայել, Ավստրիա, Սլովենիա)։ Õ€Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¸Õ¿ Õ°Õ¡ÕµÕ¿Õ¶Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¾Õ¥Õ¬ Õ§ Õ¯Õ¡ÕºÕ«Õ¯Õ« Õ®Õ¡Õ²Õ«Õ¯Õ« Ô±Ö€Ö‡Õ´Õ¿ÕµÕ¡Õ¶ Ô±Ö†Ö€Õ«Õ¯Õ¡ÕµÕ« Õ·Õ³Õ¡ÕÕ¸Ö'Õ´Õ¢Õ¨, Õ¸Ö€Õ«` Õ´Õ«Õ¶Õ¹ Õ¡ÕµÕªÕ´ Õ¡Ö€Õ±Õ¡Õ¶Õ¡Õ£Ö€Õ¾Õ¡Õ® Õ´Õ¡Õ°Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨, 1% Õ§: Ô±Ö€Õ±Õ¡Õ¶Õ¡Õ£Ö€Õ¾Õ¡Õ® Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¸Õ¿ Õ´Õ¡Õ°Õ¾Õ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¥Ö€ Õ¹Õ¥Õ¶ Õ¡Ö€Õ±Õ¡Õ¶Õ¡Õ£Ö€Õ¾Õ¥Õ¬: Հիշեցնում ենք, որ հիվանդությունը նախկինում արձանագրվում էր Աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ շփման արդյունքում: Հիվանդության հարուցիչ վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում: Ներկայումս արձանագրվում է վարակի փոխանցումը մարդուց մարդ: Փոխանցումը հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումն օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, ովքեր ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղկի ախտաշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, ովքեր պատվաստվել են բնական ծաղկի դեմ, ունեն որոշակի պաշտպանվածություն նաև կապիկի ծաղկից: Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ նորածինների, երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով: