
129 views
Գործադիրը հերթական նիստին որոշում կկայացնի Հայաստանում պատվաստումների ազգային օրացույցի մեջ փոփոխություններ կատարել: Ըստ տվյալների ; Ըստ փոփոխությունների՝ Մենինգակոկային, հեպատիտ Ա, պնևմակոկային, ԿԿԽ, տուլարեմիայի պատվաստումները կատարվում են միայն 16-17 տարեկան նախազորակոչային տարիքի անձանց,ինչպես նաև 18-27 տարեկան զորակոչվող չպատվաստված անձանց: 15-16 Õ¿Õ¡Ö€Õ¥Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Ô±Ô´Õ"-Õ" ÕºÕ¡Õ¿Õ¾Õ¡Õ½Õ¿Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¢Õ¸Õ¬Õ¸Ö€Õ«Õ¶ 1 Õ¤Õ¥Õ²Õ¡Õ¹Õ¡Öƒ: ԿԿԽ պատվաստումները կատարվում են բոլորին միայն 2 դեղաչափ պատվաստում չունեցողներին: Նախազորակոչային տարիքում հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումները կատարվում են 2 դեղաչափով՝ առաջին դեղաչափը 0.5 մլ, 16 տարեկանում, երկրորդ դեղաչափը՝ 0.5 մլ, 6 ամիս հետո: Զորակոչային տարիքի պատվաստում չունեցող կամ 1 դեղաչափ ունեցող անձանց կատարվում է 1մլ դեղաչափով: Տուլարեմիայի դեմ պատվաստումները կատարվում են պատվաստանյութի առկայության դեպքում: 15-16 տարեկանի պատվաստումից հետո ԱԴՓ-Մ պատվաստումները կատարվում են ըստ օրացույցի, ինչպես նաև վերջին 10 տարվա ընթացքում չպատվաստված անձանց: Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը կատարվում է 2 դեղաչափ՝ առաջին դեղաչափը 13 տարեկանում, իսկ երկրորդը 6 ամիս հետո: Դիֆթերիայի, փայտացման, կապույտ հազի, հեպատիտ Բ-ի, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի և պոլիոմիելիտի պատվաստումներն իրականացվում են նաև տվյալ տարիքի համար նախատեսված պատվաստանյութերով համակցված այլ հակածինների հետ, որոնք ներառված են Պատվաստումների ազգային օրացույցում և առաջարկվում են տվյալ տարիքում՝ առանձին պատվաստանյութի տեսքով: Ինակտիվացված պոլիոմիելիտի բաղադրիչով համակցված պատվաստանյութով առնվազն մեկ դեղաչափ պատվաստման առկայության դեպքում՝ 24 շաբաթականում նախատեսված ԻՊՊ դեղաչափը չի կատարվում: Պատվաստումների ազգային օրացույցում ներառված պատվաստումները կարող են իրականացվել այլ պատվաստանյութերով՝ համակցված այլ հակածինների հետ, որոնք ներառված չեն օրացույցում:Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ © iravaban.net