
3 views
Կատարակտը առավել հաճախ առաջանում է վնասվածքի, ժառանգական հիվանդությունների և գլյուկոկորտիկոիդներով երկարատև բուժման արդյունքում: Այն վիրահատում են ֆակոէմուլսիֆիկացիայի մեթոդով, որի ընթացքում աչքի մեջ տեղադրվում է արհեստական ոսպնյակ: Հղիության ընթացքում վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների կամ ուժեղ դեղամիջոցների ընդունման հետևանքով պտուղի մոտ կարող է նկատվել բնածին կատարակտ: Ô±ÕµÕ¶ Õ¬Õ«Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ´Õ«Õ¡Õ¯Õ¸Õ²Õ´Õ¡Õ¶Õ« Ö‡ Õ¥Ö€Õ¯Õ¯Õ¸Õ²Õ´Õ¡Õ¶Õ«:Ô±Õ¼Õ¡Õ¾Õ¥Õ¬ Õ°Õ¡Õ³Õ¡Õ Õ°Õ¡Õ¶Õ¤Õ«ÕºÕ¸Ö'Õ´ Õ§ 2-Ö€Õ¤ Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¯Õ¨: Պաթոլոգիայի առաջացման պատճառներն են • 45 տարեկանից բարձր տարիքը • 2-րդ կամ 1-ին տիպի շաքարային դիաբետը • Հարազատների մոտ կատարակտի առկայությունը • Աչքի վնասվածքների կամ բորբոքային պրոցեսների առկայությունը • Աչքի վիրահատական փոփոխությունները • Գլյուկոկորտիկոիդների բավականին երկարատև ընդունումը • Ծխելը • Իոնացնող ճառագայթումը • Ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատև ազդեցությունը Շատերը կարծում են, որ այս հիվանդությունը կարող է առաջանալ հեռուստացույցի երկարատև դիտման կամ գիրք կարդալու արդյունքում:Սակայն այդ կարծիքը սխալ է: Կլինիկան Կատարակտի դեպքում աչքերից մեկի փակելու արդյունքում առաջանում է իրերի կրկնապատկում: Հիվանդների մոտ առաջանում է տեսողության մթագնում ու լղոզվածություն, որը հնարավոր չի լինում կարգավորել ակնոցների միջոցով: ՀԻվանդները հաճախակի տառապում են կարճատեսությամբ և գիշերային ժամերին վառ լույսեր են տեսնում: Կատարակտով հիվանդների մոտ զգալիորեն վատանում է գունային տեսողությունը և բարձրանում է պայծառ լույսի նկատմաբ զգայնությունը: Եթե այն ժամանակին չբուժել այն կարող է հանգեցնել կուրության: Ô²Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨ Գոյություն ունեն կոնսերվատիվ և վիրաբուժական մեթոդներ:Կոնսերվատիվ թերապիան ներառում է աչքերի մեջ վիտամինային կաթիլների կաթեցումը:Դեղորայքային բուժումը նվազեցնում է ընդամենը ոսպնյակի մթագման արագությունը: Որպեսզի հնարավոր լինի մեկընդմիշտ ազատվել այդ պաթոլոգիայից, հարկավոր է վիրաբուժական միջամտություն, որի ժամանակ կատարվում է մթագնած ոսպնյակի հեռացում և այն փոխարինվում է արհեստական ոսպնյակով: Ոսպնյակը կարող է լինել պլաստիկե կամ սիլիկոնային: https://www.youtube.com/watch?v=WnAVOnEY9e0