
73 views
Շատ հաճախ կանանց մոտ, ում առաջարկվում է կեսարյան հատում, հարց է առաջանում. որքանո՞վ է դա անհրաժեշտ: Որպեսզի կասկածներ չառաջանան, բավական է համոզվել` բացարձակ ցուցումներ կա՞ն կեսարյան հատման համար, թե` ոչ: Եթե վիրահատությունը նշանակված է ներքոնշյալ պատճառներով, ապա բնական ճանապարհով ծննդաբերությունը բացառվում է, քանի որ ծննդկանի ու երեխայի կյանքին իրական վտանգ է սպառնում, այսինքն, կեսարյան հատումն անհրաժեշտ է: Վիրահատական միջամտության հիմնական բացարձակ ցուցումն արգանդի պատռվածքի վտանգն է: Դրա պատճառ կարող են լինել նախկիում տարած վիրահատություններից հետո արգանդի սպին (այն որոշվում է ՈՒՁՀ օգնությամբ), բազմաթիվ ծննդաբերությունները և այլն: Եվս մեկ բացարձակ ցուցում է համարվում նեղ կոնքը, որի դեպքում պտուղը չի կարողանում ծննդաբերական ուղիներով անցնել, ինչն ախտորոշվում է ՈՒՁՀ օգնությամբ` դասակարգված աղյուսակին համապատասխան: Հաջորդ ցուցումը պտղի ծննդաբերական ուղիներով անցման արգելակող խնդիրներն են: Եթե կնոջ մոտ կա արգանդի միոմա, ձվարանների ուռուցք կամ կոնքի ոսկրերի ձևախախտում, ապա այս գործոններից յուրաքանչյուրն արգելակում է երեխայի ծնվելուն և պահանջում է վիրահատական միջամտություն: Բացարձակ ցուցում է համարվում նաև ընկերքի շերտազատումը կամ դրա ամրացումն արգանդի վզիկին, որոնք կարող են փակել ծննդաբերական ուղիները և առատ արյունահոսություն հրահրել: Այս պաթոլոգիան ախտորոշվում է հղիության յուրաքանչյուր փուլում, և նշանակվում է պլանային կեսարյան հատում` հղիության 38-րդ շաբաթում: Ընկերքի վաղաժամ շերտազատումը հանգեցնում է արյունահոսության, որի պարագայոմ անհապաղ վիրահատություն է կատարվում: ÕŠÕ¬Õ¡Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¯Õ¥Õ½Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ´ Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¶Õ¡Ö‡ ÕºÕ¿Õ²Õ« Ö"Ö€Õ¸Õ¶Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ«ÕºÖ…Ö"Õ½Õ«Õ¡ÕµÕ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´, Õ¸Ö€Õ¨ Õ°Ö€Õ¡Õ°Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ°Õ²Õ« Õ¯Õ¶Õ¸Õ» Õ´Õ¸Õ¿ Õ¡Õ¼Õ¯Õ¡ Õ£Õ¥Õ½Õ¿Õ¸Õ¦Õ¸Õ¾: Բացարձակ ցուցումներից զատ, գոյություն ունեն նաև հարաբերական և զուգակցված ցուցումներ, երբ բնական ճանապարհով ծննդաբերել հնարավոր է, սակայն մոր և մանկան կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում: Նման պատճառներ են շաքարային դիաբետը, աչքի, երիկամների և այլ հիվանդությունները, որոնք ծննդաբերության դեպքում կարող են սրանալ և մոր մոտ առողջական խնդիրներ հրահրել: Գեստոզը մոր և մանկան մոտ հանգեցնում է լուրջ բարդությունների: Թույլ ծննդաբերական գործընթացը դեղորայքային միջամտության արդյունքի բացակայության դեպքում նույնպես պատճառ է անհապաղ վիրահատության: Կլինիկորեն նեղ կոնքը կամ ուշացած առաջին ծնունդը (35 տարեկանից հետո) մոր մոտ առկա պաթոլոգիաների դեպքում նույնպես կեսարյան հատման ցուցում են: Ընկերքի կոնքային կամ հորիզոնական դիրքը, կամ չափից ավելի մեծ քաշը վիրահատական միջամտության հարաբերական ցուցում են: Երկու և ավելի գործոնների զուգակցումը (օրինակ, 30-ամյա ծննդաբերողի մոտ արգանդի վրա սպիների առակայություն, նեղ կոնք, պտղի մեծ քաշ և այլն) ևս պատճառ են կեսարյան հատման: Ծննդաբերության գործընթացում կարող են նաև առաջանալ կամ բացահայտվել բարդություններ, որոնք նույնպես կարող են հանգեցնել անհապաղ վիրահատական միջամտության` մոր և պտղի կյանքը փրկելու համար: Եթե կեսարյան հատման բացարձակ ցուցումներ կան, ապա վիրահատությունն իրականացվում է նույնիսկ հակացուցումների առկայության դեպքում: Ինֆեկցիաների մնացած դեպքերում, անհասությունը, պտղի զարգացման արատները կամ պտղի մահը կարող են վիրահատական միջամտության հակացուցումներ լինել: Բոլոր դեպքերում հղի կինը պետք է տեղյակ լինի, որ կեսարյան հատումն իրականացվում է միայն ցուցումների առկայության դեպքում, երբ ֆիզիոլոգիական ծննդաբերությունն անհնար է և վտանգավոր մոր ու պտղի առողջության համար: Դրա հետ մեկտեղ, կինը (կամ նրա հարազատները) պետք է գրավոր համաձայնություն տան վիրահատության համար: Նման վիրահատությունները կատարում են բարձրակարգ վիրաբույժները հատուկ սարքավորումնեով հագեցած վիրահատարաններում: Վիրահատությունից հետո, վերականգնողական ժամանակաշրջանում հակացուցված են ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, լոգանքների ընդունումը և սեռական հարաբերությունները: Իսկ կրծքով կերակրելն, ընդհակառակը, օգնում է մորն ու երեխային ավելի արագ վերականգնվել սթրեսից հետո: Եթե անգամ առաջին ծննդաբերությունը կատարվել է կեսարյան հատման օգնությամբ, մեծ է հանավանականությունը, որ երկրորդ հղիության դեպքում ցուցումներ չեն լինի և, կինը կարող է ինքնուրույն ծննդաբերել: /armeniamedicalcenter.am/arm/for.patient.a