
125 views
Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայի, Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կաթվածի կենտրոն լոգոպեդ Մերի Շաբոյանն անդրադարձել է կոկորդի քաղցկեղի թեմային՝ մանրամասնելով, թե երբ է պետք անհանգստանալ և երբ դիմել բժշկական օգնության։ Ամեն տարի մեծանում է կոկորդի քաղցկեղ ունեցող մարդկանց թիվը, ինչը մեծ մասամբ պայմանավորված է շրջակա միջավայրի էկոլոգիական, քիմիական և ճառագայթային տարբեր բացասական գործոններով: Չնայած հաջող ախտորոշմանը՝ հիվանդների մեծամասնությունը բուժումը սկսում է հիվանդության երկրորդ կամ երրորդ փուլում: Նման ախտաբանության դեպքում երբեմն մարդու կյանքը փրկելու համար կիրառվում են մի շարք վիրահատական միջամտություններ, որոնք բարդացնում, երբեմն էլ արգելակում են ձայնառաջացման գործընթացը: Մասնագետի խոսքով՝ կոկորդի հեռացումից հետո հիվանդները կորցնում են լիարժեք կյանք վարելու ընդունակությունը և դադարում են իրենց զգալ հասարակության ակտիվ և լիիրավ անդամներ: Հիվանդների մի մասը, գիտակցելով սեփական անլիարժեքությունը՝ պայմանավորված ձայնի խանգարմամբ կամ բացակայությամբ, աշխատում են ամեն միջոց օգտագործել և հաղթահարել իրենց խնդիրը, մյուսներն էլ իրենց աղավաղված ձայնի հանդեպ մնում են անտարբեր: Կոկորդի հեռացումից հետո հիվանդները դժվարությամբ են համակերպվում ձայնի կորստին, որն էլ տարբեր հոգեբանական խնդիրներ է առաջացնում։ ÔµÖ€Õ¢ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¡Õ¶Õ°Õ¡Õ¶Õ£Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¡Õ¬ ձայնը խրպոտ է, կոկորդում ջերմության զգացողություն, կոկորդում օտար մարմնի զգացողություն, դժվարություն շնչառության ժամանակ, ականջում ցավի զգացողություն, կլման դժվարություններ ÕˆÖ€Õ¸Õ¶Ö" Õ¥Õ¶ Õ¼Õ«Õ½Õ¯Õ« Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨. տարիք (50-70տարեկան), սեռ (հիմնականում տղամարդիկ, ինչպես նաև ծխող կանայք), ծխախոտ, ծխախոտ և ալկոհոլ, մասնագիտություն (ձայնախոսքային,քիմիական հաստատություններ), քիմիական նյութեր, ձայնի գեր ծանրաբեռնվածություն, ժառանգականություն Կոկորդի հեռացումից հետո ձայնի վերականգնման ուղղությունները ձայնային պրոթեզների կիրառում, էսթետիկ-վիրաբուժական միջամտություն, կերակրափողային ձայնի ուսուցում Երբ պետք է կոկորդը հեռացված անձը դիմի լոգոպեդի. վիրահատական միջամտությունից 10-14 օր առաջ, որպեսզի հիվանդին նախապատրաստել սպասվող փորձություններին և մեղմացնել առաջին հետվիրահատական օրերի սթրեսային վիճակը, ինչպես նաև տրամադրել առաջիկա դժվարությունների մասին տեղեկություններ, կոկորդի հեռացումից 14 օր անց (կերակրափողային զոնդի հեռացումից հետո): Կոկորդի ամբողջական հեռացումով հիվանդների մեծամասնությունը կարող է ձայնով հաղորդակցվել: Այցելուների շրջանում բավարար արդյունքներ կարող ենք համարել այն, երբ հիվանդը կարողանա հեռախոսով խոսել, կենցաղում հաղորդակցվել ձայնեղ խոսքով: