77 դիտում
Մի շարք մասնագետների պնդմամբ՝ կտավատի սերմերն օրգանիզմի համար ամենաօգտակար սննդային հավելումներից են, ուստի հարկավոր է այս սերմերն անպայման ներառել սննդակարգում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 պատճառ հաճախ կտավատի սերմ օգտագործելու համար: Օգնում է ազատվել փորկապությունից և նպաստում է քաշի նվազմանը Կտավատի սերմերը հարուստ են մանրաթելերով, որոնք դեռ չմարսված վիճակում շարժվում են աղիներով՝ դուրս բերելով վնասակար ու տոքսիկ նյութերն օրգանիզմից: Բացի այդ, այս սերմերը կարող են ավելի երկար պահել սնունդը ստամոքսում, ինչը նպաստում է սննդարար նյութերի արդյունավետ կլանմանն ու նվազեցնում է քաղցի զգացումը: Նպաստում են սրտամկանի ու անոթների առողջացմանը Մեկ թեյի գդալ կտավատի սերմերում պարունակվում է մինչև 700 մգ օմեգա-3 ճարպաթթուներ, այդ թվում նաև ալֆա-լինոլենաթթու, որը նպաստում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակի նվազմանն ու կանխում է աթերոսկլերոզի զարգացումը: Ô¿Õ¿Õ¡Õ¾Õ¡Õ¿Õ« Õ½Õ¥Ö€Õ´Õ¥Ö€Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¦Õ¡Ö€Õ¯Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ Õ³Õ¶Õ·Õ¸Ö'Õ´Õ¨ Գիտափորձերը ցույց են տվել, որ ամեն օր երեք ճաշի գդալ կտավատի սերմերի գործածությունն ընդամենը կես տարում կարող է հանգեցնել զարկերակային բարձր ճնշման նվազման մինչև 10 միավորով: Ô±Õ´Ö€Õ¡ÕºÕ¶Õ¤Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ«Õ´Õ¸Ö'Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¨ Բժիշկները խորհուրդ են տալիս նախաճաշին կտավատի սերմերով կեֆիր օգտագործել աղիների միկրոֆլորան առողջացնելու և օրգանիզմը բակտերիաներից ու վիրուսներից ավելի լավ պաշտպանելու համար: Նվազեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը Մեծ քանակությամբ մանրաթելերի շնորհիվ կտավատի սերմերը դանդաղեցնում են շաքարի՝ արյան մեջ ներթափանցելու գործընթացը: Մասնագետների խոսքով՝ արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու համար բավական կլինի մեկ ամիս շարունակ օրական 1-2 ճաշի գդալ կտավատի սերմ օգտագործել: Պաշտպանում են կրծքագեղձի քաղցկեղից Կտավատի սերմերը պարունակում են հսկայական քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ ու լիգնաններ՝ բնական հորմոններ, որոնք արգելակում են կրծքագեղձի քաղցկեղ առաջացնող անորակ էստրոգենների ակտիվությունը: Ô²Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¡Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Ö"Õ¶Õ« Õ¸Ö€Õ¡Õ¯Õ¨ Կտավատի սերմերը կարող են շատ օգտակար լինել քնելուց որոշ ժամանակ առաջ օգտագործելու դեպքում: Դրանք օգնում են նվազեցնել լարվածության ու սթրեսի մակարդակը՝ դրանով իսկ բարելավելով քնի որակն ու քուն մտնելու գործընթացը: Նյութի աղբյուրը՝ med.tert.am