
133 views
Երբեմն կրծքագեղձի քաղցկեղի բուժման շրջանակում մաստէկտոմիա է կատարվում` կրծքագեղձի հեռացման վիրաբուժական միջամտություն: Նախկինում այս վիրահատությունը կանանց մոտ մի շարք հոգեբանական խնդիրներ էր առաջացնում, սակայն այսօր այդ խնդիրներից մասամբ հաջողվում է խուսափել մեկ այլ վիրահատության` կրծքի վերականգնման շնորհիվ, որը թույլ է տալիս վերականգնել կրծքի ձեւը եւ արտաքին տեսքը: Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում պարզաբանեց Cleveland Clinic-ի պլաստիկ վիրաբույժ Ռաֆֆի Գուրունլուօղլուն, այսօր կրծքի վերականգման վիրահատությունների մեծ մասը կատարվում է մաստէկտոմիայի ժամանակ կամ դրանից կարճ ժամանակ անց: Տարբերակում են կրծքի վերականգնման մի քանի տեսակներ` պլաստիկ վիրաբույժը կարող է կրծքի անհրաժեշտ ձեւը ստեղծել արհեստական իմպլանտ օգտագործելու միջոցով, կարող է օգտագործել մարմնի այլ հատվածից վերցրած հուսվածքի կտոր (աուտոլոգիկ վերականգնում) կամ անել թե´ մեկը, թե´ մյուսը: Կրծքի վերականգնման վիրահատությունն ինքնին միանգամայն անվտանգ է համարվում, եւ ինչպես բազմաթիվ հետազոտություններն են ցույց տվել, չի գերազանցում կրծքագեղձի քաղցկեղի ռեցիդիվի վտանգից: Սակայն դեպքեր են պատահում, երբ վիրաբույժները նախընտրում են այս վիրահատությունը չկատարել. Եթե հիվանդն արդեն մետաստազներ ունի: Հարցը միայն այն չէ, որ նման հիվանդների ողջ մնալու հավանականությունն ավելի ցածր է, քան նրանց, ում մոտ քաղցկեղն ավելի վաղ է հայտնաբերվել, այլ նաեւ այն է, որ նման հիվանդներն ունեն նաեւ ուրիշ, առավել առաջնահերթ հոգսեր: Ճիշտ է, ինչպես նշեց բժիշկ Ռաֆֆի Գուրունլուօղլուն, որոշ դեպքերում կրծքի վերականգնում է կատարվում նաեւ մետաստազներ ունեցող հիվանդներին, եթե վիրահատությունն անհրաժեշտ է հիվանդի հոգեբանական վիճակի բարելավման համար: Եթե հիվանդը ներկա պահին ծխում է: Ինչպես պարզաբանեց բժիշկը, ծխելը մեծացնում է ցանկացած վիրահատությունից հետո բարդությունների առաջացման հավանականությունը, այդ թվում` նաեւ կրծքի վերականգնումից հետո: «Իմ պրակտիկայում, եթե հիվանդը ծխում է, ես նախընտրում են նրան չվիրահատել, քանի որ նրա մոտ բարդությունների հավանականությունը մեծ է, իսկ հետվիրահատական վերքերը դանդաղ կապաքինվեն»,- խոստովանեց բժիշկը: Իհարկե, սա չի նշանակում, որ ծխող կանայք միանշանակ հետվիրահատական խնդիրներ կունենան, սակայն բարդությունների հավանականությունը նրանց մոտ ավելի բարձր է, քան չծխողների: Բժշկական գրականության համաձայն` ցանկալի է, որ հիվանդ կանայք ծխելուց հրաժարվեն վիրահատությունից 69 շաբաթ առաջ: ÔµÕ©Õ¥ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¨ Õ³Õ¡Ö€ÕºÕ¡Õ¯Õ¡Õ¬Õ¸Ö'Õ´, Õ¡Õ¶Õ¾Õ¥Ö€Õ¡Õ°Õ½Õ¯Õ¥Õ¬Õ« Õ¤Õ«Õ¡Õ¢Õ¥Õ¿, Õ¡Õ¶Õ¾Õ¥Ö€Õ¡Õ°Õ½Õ¯Õ¥Õ¬Õ« Õ°Õ«ÕºÕ¥Ö€Õ¿Õ¸Õ¶Õ«Õ¡ Õ¯Õ¡Õ´ Õ¡ÕµÕ¬ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ¸Ö'Õ¶Õ«: Ô±ÕµÕ½ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡Õ¼Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢, Õ«Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¶Õ¡ÕÕ¸Ö€Õ¤ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´, Õ°Õ¥Õ¿Õ¾Õ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢Õ¡Ö€Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ¾Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ¢Õ¡Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ«Õ¶ Õ¢Õ¡Ö€Õ±Ö€ Õ§: Եթե հիվանդը պետք է ճառագայթային թերապիա անցնի: Ճառագայթային թերապիան կարող է իմպլանտները ու փոխպատվաստված հյուսվածքները վնասել եւ վատթարացնել վերականգնված կրծքի արտաքին տեսքը, ուստի այն դեպքերում, երբ հիվանդը պետք է նման թերապիա ստանա, սովորաբար խորհուրդ են տալիս վերականգնումը հետաձգել մինչեւ այն ավարտելը: