Wednesday, March 11, 2026
Մանկան ԱնկյունՆորություններ

Կրծքով կերակրումը կարևոր ընթացք է, որն ուղեկցվում է սիրով, կապվածությամբ և անհավանական օգտակարությամբ ինչպես մոր, այնպես էլ` երեխայի համար

Կրծքով կերակրումը կարևոր ընթացք է, որն ուղեկցվում է սիրով, կապվածությամբ և անհավանական օգտակարությամբ ինչպես մոր, այնպես էլ` երեխայի համար:

Մայրական կաթը ոչ միայն սննդարար է, այլև նպաստում է երեխայի իմունային համակարգի ձևավորմանը և նյարդային համակարգի զարգացմանը:

Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք`

🔹 մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակը, նրա առողջ աճի և զարգացման գրավականը մայրական կաթն է,

🔹 կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական ցուցումներով պայմանավորված շատ փոքրաթիվ դեպքերի,

🔹 երեխային բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսականը,

🔹 երեխան կրծքով պետք է կերակրվի` ըստ պահանջի, առանց ռեժիմի,

🔹 կերակրումները շարունակել մինչև 2 տարեկան և ավելի,

🔹 6 ամսականից ներմուծել տարիքին համապատասխան հավելյալ սնունդ:

Կրծքով կերակրումը օգտակար է նաև կանանց առողջության համար`

🔸 նվազում է կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի,

🔸 սակավարյունության,

🔸 հետծննդաբերական դեպրեսիայի և այլ խնդիրների հավանականությունը:

Շատ մայրեր անհանգստանում են, որ կեսարյան հատումից հետո կաթ չեն ունենա կամ կրծքով չեն կարողանա կերակրել, բայց այդպես չէ: Թեև հետվիրահատական շրջանը կարող է ավելի երկար տևել, սակայն այն կրծքով կերակրելու համար խոչընդոտ չէ:

Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ. ձևավորում է սեր և ջերմություն մոր և մանկան միջև, մայրը հոգեպես առավել բավարարված է, երեխան ավելի քիչ է լաց լինում և իրեն ավելի պաշտպանված զգում:

x Close

Like Us On Facebook