
71 views
ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատորիայում միջազգային փորձագետների մասնակցությամբ ընթանում է Հակամանրէային կայունության (ՀՄԿ) ‹‹Սկզբունքի ապացուցում›› հետազոտության վերաբերյալ եռօրյա դասընթացը: ՀՀ առողջապահության նախարարությունն այն կազմակերպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Նիդերլանդների հանրային առողջապահության և շրջակա միջավայրի ինստիտուտի, ինչպես նաև՝ Անգլիայի հանրային առողջության ինստիտուտի հետ համատեղ: Դասընթացին մասնակցում են տարբեր բուժհաստատությունների համաճարակաբաններ, կլինիկական մասնագետներ, մանրէաբաններ, բուժքույրեր: ՀՀ առողջապահության նախարար Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ այս դասընթացն ապացույցն է այն բանի, որ մենք փոքր փորձերից անցում ենք կատարում դեպի մեծ քայլեր: «Հաջորդիվ կա հակաբիոտիկների կայունության վերաբերյալ տվյալների հավաքագրման և վերլուծության անհրաժեշտություն: Ստացված արդյունքները միտված են դաշտը բարելավելուն, առավել անվտանգ դեղաքաղաքականություն իրականացնելուն»,-ասել է փոխնախարարը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը շեշտել է, որ հակաբիոտիկների պատշաճ կիրառությանն ուղղված աշխատանքը Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարության համագործակցության հիմնական ուղղություններից մեկն է, իսկ բավարար արդյունքներ ապահովելու համար կան անհրաժեշտ ռեսուրսներ: Նիդերլանդների Հանրային առողջապահության և շրջակա միջավայրի ինստիտուտի Վարակիչ հիվանդությունների հսկողության կենտրոնի բժշկական համաճարակաբան Չալինգ Լենստրան անդրադարձել է հակամանրէային կայունության սպառնալիքին, «Սկզբունքի ապացուցում» հետազոտության նպատակներին և այլ հիմնախնդիրներին: Անգլիայի հանրային առողջապահության ծառայության Վարակիչ հիվանդությունների ազգային ծառայության, ՀՄԿ և բուժօգնության միջամտությունների հետ կապված վարակների հետազոտությունների և ռեֆերենտային կենտրոնի ԱՀԿ համագործակցող Նանդինի Շեթին են հակամանրէային միջոցների վերահսկումը և հիվանդանոցներում բազմադիսցիպլինար թիմային մոտեցման կարևորությունը, ինչպես նաև վարակի կանխարգելման և հսկողության սկզբունքները: Նիդերլանդների Հանրային առողջապահության և շրջակա միջավայրի ինստիտուտի Վարակիչ հիվանդությունների հսկողության կենտրոնի բժշկական համաճարակաբան Ինգե Վագենարը ներկայացրեց հիվանդանոցներում տվյալների հավաքագրման սկզբունքները: Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Նիդերլանդների հանրային առողջապահության և շրջակա միջավայրի ինստիտուտի աջակցությամբ 2017 թվականին Երևանի 4 բժշկական կազմակերպությունում իրականացվելու է Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության պլանային ախտորոշիչ համաճարակաբանական հսկողության մեխանիզմների ապացուցման»հետազոտություն: Հետազոտության ընթացքում ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի լաբորատորիայի ռեֆերենս մասնաճյուղը գործելու է որպես ռեֆերենս լաբորատորիա: Õ€Õ€ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¶Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶