
130 views
Ներկայումս մոծակների փոխանցվող հիվանդությունները համարվում են գլոբալ խնդիր, որը վերաբերում է առանց բացառության բոլոր երկրներին: Հայաստանում, մասնավորապես, կա 4 ցեղի դասվող մոծակների 24 տեսակ, որոնք տեսականորեն կարող են փոխանցել մի քանիսը այն ինֆեկցիոն հիվանդություններից, որոնց հնարավոր համաճարակի մասին զգուշացրել է Բիլլ Գեյթսը ։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխանցողով պայմանավորված եւ մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը: Ըստ նրա, երկրում տարածված են, օրինակ, կուլեքս ցեղի մոծակներ, որոնք փոխանցում են Արեւմտյան Նեղոսի տենդը: Անցյալում համարվում էր, որ այս հիվանդությունը հիմնականում տարածված է արեւադարձային եւ մերձարեւադարձային տարածաշրջաններում, սակայն այսօր այն ավելի հաճախ է գրանցվում նաեւ ոչ արեւադարձային երկրներում: Իսկ քանի որ վերջին շրջանում Արեւմտյան Նեղոսի տենդի դեպքեր են գրանցվել հարեւան երկրներում, մենք զգոնությունը չպետք է կորցնենք, նշեց մասնագետը: Ô¼Õ¸Ö'Õ½Õ«Õ¶Õ¥ ÕŠÕ¡Ö€Õ¸Õ¶ÕµÕ¡Õ¶Õ« ÕÕ¸Õ½Ö"Õ¸Õ¾` Õ€Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¾Õ¥Ö€Õ¡Õ°Õ½Õ¯Õ´Õ¡Õ¶ Õ¥Ö' Õ¯Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ´Õ¡Õ¶ Õ¡Õ¦Õ£Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¯Õ¥Õ¶Õ¿Ö€Õ¸Õ¶Õ« Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ¥Õ¿Õ¶Õ¥Ö€Õ¨ ÔµÕ¾Ö€Õ¸ÕºÕ¡Õ¯Õ¡Õ¶ Õ€Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¾Õ¥Ö€Õ¡Õ°Õ½Õ¯Õ´Õ¡Õ¶ Õ¥Ö' Õ¯Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ´Õ¡Õ¶ Õ¯Õ¥Õ¶Õ¿Ö€Õ¸Õ¶Õ« Õ°Õ¥Õ¿ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¿Õ¥Õ² Õ¸Ö'Õ½Õ¸Ö'Õ´Õ¶Õ¡Õ½Õ«Ö€Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¢Õ¶Õ¡Õ¯Õ¾Õ¸Õ² Õ¿Õ¡Ö€Õ¡Õ®Õ¾Õ¡Õ® Õ´Õ¸Õ®Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶` ÕºÕ¡Ö€Õ¦Õ¥Õ¬Õ¸Ö' Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Ô±Ö€Õ¥Ö'Õ´Õ¿ÕµÕ¡Õ¶ Õ†Õ¥Õ²Õ¸Õ½Õ« Õ¿Õ¥Õ¶Õ¤Õ« Õ¾Õ«Ö€Õ¸Ö'Õ½Õ« Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¡Õ¼Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡Õ¼Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ´Õ¥Ö€ Õ¥Ö€Õ¯Ö€Õ¸Ö'Õ´: Õ€Õ¥Õ¿Õ¡Õ¦Õ¸Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Ö"Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¡Õ½Õ«Õ¶ Õ°Õ¡ÕµÕ¿Õ¶Õ« Õ¯Õ¬Õ«Õ¶Õ« Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« Õ¸Ö'Õ·: Իսկ առայժմ սահմանային անցման բոլոր կետերում դիտարկումներ են կատարվում`ջերմատեսադիտման սարքերի օգնությամբ, առանձնացվում են բարձր ջերմությամբ մարդիկ: Ցանկացած կասկածի դեպքում այս մարդկանց մեկուսացնում են եւ ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխում: 2015 թվականին, օրինակ, դեպք է պատահել, երբ օդանավակայանում մալարիայով հիվանդ մարդ է հայտնաբերվել: Նրան անմիջապես հոսպիտալացրել են, ինչը հիվանդին արդյունավետորեն բուժելու եւ երկրում հիվանդության տարածումը կանխելու հնարավորություն է տվել: Ինչպես նշեց մասնագետը, Հայաստանում մալարիայով վարակվելու տեղական վերջին դեպքերը գրանցվել են 2005 թվականին: Դրանից հետո եղել են միայն, այսպես կոչված, «բերովի» դեպքեր, երբ այլ երկրում վարակված մարդը Հայաստան է ժամանել: Տեսականորեն, եթե նման մարդկանց չհայտնաբերեն եւ անմիջապես չհոսպիտալացնեն, նրանք կարող են հիվանդության տարածման աղբյուր լինել: Ինչ վերաբերում է մլակների փոխանցած հիվանդություններին, Հայաստանում վերջին տարիներին գրանցվել է միայն լեյշմանիոզը : Երկրում այս հիվանդության ամենամեծ թվով դեպքերը (18) գրանցվել են 2015 թվականին: Նշենք, որ կլիմայական պայմանների փոփոխություններով պայմանավորված մոծակների եւ մլակների պոպուլյացիաները ընդլայնում են իրենց բնակության արեալը`տարածելով ինֆեկցիոն հիվանդություններ, որոնց փոխանցողների դերում են հանդես գալիս: Վերջին տարիներին այնպիսի հիվանդությունները, ինչպիսին են մալարիան, դենգե տենդը, Չիկունգունիան, Զիկա տենդը, ավելի հաճախ են գրանցվում այն երկրներում, որտեղ նախկինում երբեք չեն հանդիպել: Ստեղծված իրավիճակով մտահոգություն են հայտնում ե´ւ գիտնականները, ե´ւ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի նման բարեգործները: Վավերագրական նոր ֆիլմում, որը հուլիսի 6-ին կցուցադրվի Discovery Channel հեռուստաալիքով, նրանք պատմում են այն վտանգների մասին, որոնք կապված են մլակների եւ մոծակների կողմից փոխանցվող հիվանդությունների համաճարակի հետ. նրանց խոսքով` եթե ոչ մի բան չձեռնարկվի, Զիկա, դենգե տենդի, մալարիայի, չիկունգունյայի եւ Արեւմտյան Նեղոսի տենդի նման հիվանդությունները կարող են խլել մոտ 10 մլն մարդու կյանք` ավելի շատ, քան գլոբալ պատերազմը: NEWS.am Medicine