
121 views
- Պարոն Գրիգորյան, այսօր բավականին մեծ տարածում ունի տիպ 2 ՇԴ հիվանդությունը , և որքան էլ որոշ մասնագետներ պնդում են, որ ՇԴ-ը ապրելակերպ է, մեկ է, այն ժամանակի ընթացքում տալիս է իր բարդությունները, որոնց պետք է հատուկ մոտեցում։ Տիպ-2 ՇԴ –ը հաճախ ընթանում է ճարպակալման հետ զուգահեռ և էլ ավելի ծանրացնում հիվանդի վիճակը: Արդյոք կա՞ն նորություններ այս խնդիրների կարգավորման վերաբերյալ: -Նախ իմ շնորհակալությունն եմ հայտնում aroxjblog.am - ին նման կարևոր, բայց Հայաստանում գոնե վիրաբուժական առումով պրակտիկորեն չքննարկվող թեմային անդրադառնալու համար: Թեման կարևորում եմ հենց նոր մոտեցումների և դրանց մասին մեր հասարակության և բժշկական միջավայրի գերակշիռ զանգվածի անտեղյակության առումով, մինչդեռ, աշխարհում 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժման նոր համակցված՝ կոնսերվատիվ և վիրաբուժական մեթոդը, արդեն ապացուցված է, որ թույլ է տալիս զգալիորեն բարելավել հիվանդության վերահսկողությունը: Չնայած դեղորայքային մեթոդների արդյունավետության մեծացմանը, 2-րդ ՏՇԴ-ին ուղեկցող ճարպակալումը զգալիորեն դժվարեցնում և խանգարում է բուժական գործընթացը: Այսօր ողջ աշխարհում ճարպակալումը ստացել է ոչ վարակային համաճարակի տեսք, և աշխարհում ամեն տարի նվազագույնը 2,8 մլն մարդ մահանում է ճարպակալման կամ մարմնի ավելորդ զանգվածի արդյունքում: Համաձայն ՀԱԿ-ի տվյալների, 2016թ-ին 18 տարեկանից բարձր մարդկանցից 1,9 միլիարդի մոտ դիտվել է ավելորդ զանգված, իսկ դրանցից 650մլն-ի մոտ ճարպակալում: Ամբողջ աշխարհում այսօր մարմնի ավելորդ զանգվածը և ճարպակալումը բերում է ավելի շատ մահերի, քան թերքաշությունը: Մարմնի ավելորդ զանգվածը և ճարպակալումը սերտորեն կապված են 2-րդ տիպի շաքարային դիաբետի հետ: Հենց այս է պատճառը, որ արդեն 2006-2007-թ-ից սկսվեցին կլինիկական հետազոտություններ, որոնք ուսումնասիրում էին ստամոքս-աղիքային տրակտի վիրահատությունների ազդեցությունը դիաբետի ընթացքի վրա: 2008-2015թ-ին արդեն տպագրվեցին բազմաթիվ ռանդոմիզացված հետազոտություններ, որոնք եկան ապացուցելու վիրահատական բուժման նպատակահարմարությունը և առավելությունները 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման համակցման ժամանակ: -Այսօր կան հատուկ մշակված սննդային ցանկեր տիպ-2 ՇԴ ունեցող մարդկանց համար, ինչպես նաև մարդկանց այդ խմբի համար գործում են հատուկ դպրոցներ, որտեղ սովորեցնում են սննդակարգի առանձնահատկությունները։ Արդյո՞ք հնարավոր չէ լուծել խնդիրը այդ մեթոդների միջոցով` հատուկ սննդակարգ, դեղորայք։ -Նախ սննդակարգի պահով: 2-րդ ՏՇԴ-ի ժամանակ սննդակարգ տերմինը գործածելի չէ, քանի որ սննդակարգը առավելապես ենթադրում է սննդային սահմանափակումներ որոշակի ժամանակահատվածի համար: 2-րդ ՏՇԴ-ի ժամանակ ավելի ճիշտ է ասել «առողջ սնունդ» տերմինը և դրա կանոնները հիվանդը պետք է պահպանի ողջ կյանքի ընթացքում: Այժմ ապրելաձևի փոփոխությունը՝ «առողջ սնունդը» և ֆիզիկական ակտիվությունը կամ «առողջ ապրելակերպը» չի դիտվում որպես 2-րդ ՏՇԴ-ի բուժման ինքնուրույն մեթոդ, սակայն առանց այս վերափոխում- ների հիվանդության վերահսկողությունը անհնար է: Խնդիրն այն է, որ կյանքի բնույթի վերափոխումը և դեղորայքա- յին բուժումը կարող են լինել ոչ արդյունավետ, այսինքն անգամ դրանց կիրառման ժամանակ հնարավոր է, որ գլիկեմիան՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չկայունանա և մնա բարձր թվերի վրա, և հատկապես այն հիվանդների մոտ, ովքեր տառապում են նաև ճարպակալումով: Որպեսզի հասկանանք, թե ինչու ՞ է առաջանում վիրահատական բուժման հարցը, պետք է հասկանանք այս հիվանդությունների տակ թաքնված բոլոր ռիսկերն ու բարդությունները ՝ իրավիճակներ, որոնք առաջանում են, երբ մարդու օրգանիզմում դիտվում է երկարատև գերշաքարարյունություն և ճարպակալում: - Ի՞նչ ռիսկեր են թաքնված այս հիվանդությունների տակ: 2-րդ ՏՇԴ-ի ժամանակ դիտվող հիմնական բարդություններն են. -Õ¡Õ©Õ¥Ö€Õ¸Õ½Õ¯Õ¬Õ¥Ö€Õ¸Õ¦, -սրտի իշեմիկ հիվանդություն, ինչը կարող է բերել սրտամկանի ինֆարկի զարգացման, -ուղեղի կաթված՝ ինսուլտ կամ գլխուղեղի արյան շրջանառության խանգարում, -Õ½Õ¿Õ¸Ö€Õ«Õ¶ Õ¾Õ¥Ö€Õ»Õ¸Ö'ÕµÕ©Õ¶Õ¥Ö€Õ« Õ¦Õ¡Ö€Õ¯Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡ÕÕ¿Õ¡Õ°Õ¡Ö€Õ¸Ö'Õ´, Õ«Õ¶Õ¹Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ¡Ö€Õ¿Õ¡Õ°Õ¡ÕµÕ¿Õ¾Õ¥Õ¬ Õ¨Õ¶Õ¤Õ°Õ¡Õ¿Õ¾Õ¸Õ² Õ¯Õ¡Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢, -Õ¤Õ«Õ¡Õ¢Õ¥Õ¿Õ«Õ¯ Õ¼Õ¥Õ¿Õ«Õ¶Õ¸ÕºÕ¡Õ©Õ«Õ¡, Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¿Õ¡, Õ£Õ¬Õ¡Õ¸Ö'Õ¯Õ¸Õ´Õ¡,Õ¶Õ¥Ö†Ö€Õ¸ÕºÕ¡Õ©Õ«Õ¡, -դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ (ոտնաթաթի խոցեր, փտախտ): ÕƒÕ¡Ö€ÕºÕ¡Õ¯Õ¡Õ¬Õ´Õ¡Õ¶ Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢Õ¡Ö€Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¥Õ¶. -սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից՝ զարկերակային գերճնշումը, սրտի իշեմիկ հիվանդությունը, -Õ£Õ¬ÕÕ¸Ö'Õ²Õ¥Õ²Õ« Õ¯Õ¡Õ©Õ¾Õ¡Õ®Õ¨ Õ¯Õ¡Õ´ Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶ Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¡Õ¼Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€ ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Õ¨, -լեղապարկի հիվանդությունները՝ լեղաքարային հիվանդություն, -Ö"Õ¶Õ« Õ·Õ¶Õ¹Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ£Õ¨ Ö‡ Õ·Õ¶Õ¹Õ¡Õ¼Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€Õ¨, -որոշ ուռուցքաբանական հիվանդություններ՝ էնդոմետրիումի, կրծքագեղձի, ձվարանի, շագանակագեղձի, լյարդի լեղապարկի, երիկամի և հաստ աղիքի քաղցկեղները: Այս ոչ վարակային հիվանդությունների զարգացման ռիսկը բարձրանում է ՄԶԻ-ի (մարմնի զանգվածի ինդեքս) մեծացմանը զուգընթաց: -Ինչու՞ է դրվում վիրահատական բուժման հարցը: -Եթե դիտարկենք այս երկու հիվանդությունները իրար հետ, հասկանալի է, որ հիվանդի մոտ առաջանում են ծայրահեղ մեծ ռիսկեր զանազան հիվանդությունների, բարդությունների զարգացման և մահվան համար: Հենց այս պատճառով ես նման համակցությունը անվանում եմ «մահաբեր» և հենց այդ է պատճառը, որ այսօր, չնայած «առողջ ապրելակերպի» և դեղորայքային բուժումների առկայությանը, որոնումները բժշկական հասարակությանը կանգնեցրել են խնդրի լուծման ևս մեկ տարբերակի՝ վիրաբուժական բուժման առաջ: Վիրաբուժական բուժումը դա իմ առաջարկությունը չէ: Այն առաջարկվել է «DSS-II»-ի՝ 2—րդ տիպի շաքարային դիաբետի վիրաբուժական բուժման համագումարի ժամանակ 2015թ-ին Լոնդոնում, խնդրով զբաղվող համաշխարհային առաաջատարների՝ «Դիաբետի ամերիկյան ասոցիացիա» (ADA), «Դիաբետի միջազգային Ֆեդերացիայի» (IDF), «Դիաբետի բրիտանական, հնդկական, չինական ասոցիացիաների» (DUK, CDS, DI), "Ճարպակալման և մետաբոլիկ խանգարումների միջազգային ֆեդերացիայի» (IFSO), որի անդամն եմ հանդիսանում նաև ես և այլ, թվով շուրջ 50 հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից: Ապացուցված է, որ II ՏՇԴ-ի բուժման մեջ կոնսերվատիվ բուժումից բացի և ի լրացումն վերջինիս, բավականին արդյունավետ և լայն կիրառելի է նաև վիրաբուժական բուժումը՝ այսպես կոչված մետաբոլիկ և ճարպակալման վիրահատությունները: Դրանց շարքին են պատկանում ստամոքսի երկայնակի մասնահատումը, ստամոքսը շրջանցող վիրահատությունները: Վիրահատական բուժման արդյունավետությունը ապացուցված է 11 ռանդոմիզացված հետազոտությունների միջոցով և դրանք արդեն ունեն բարձր ապացուցողական մակարդակ : -Ներկայացրեք, խնդրեմ, ի՞նչ է իրենից ներկայացնում բուն վիրահատությունը, ի՞նչ եղանակով է այն կատարվում, և որքա՞ն է դրա տևողությունը : -Վիրահատությունները տարբեր են: Յուրաքանչուր հիվանդի դեպքում այն ընտրվում է հաշվի առնելով հիվանդի անհատական յուրահատկությունները, պահանջները, հիվանդի գիտակցության աստիճանը, ուղեկցող հիվանդությունները և շատ այլ հարցեր: Բոլոր վիրահատությունները կատարվում են լապարոսկոպիկ եղանակով: Կախված կիրառվող վիրահատության տեսակից, ստեղծվում են պայմաններ քիչ սննդի ընդունման, վաղ հագեցման, ուշ սովածանալու, ընդունված սննդանյութերի ոչ ամբողջական յուրացվելու համար, ինչը բերում է ընդունվող կալորիաների նվազման, օրգանիզմի կողմից կուտակ- ված ճարպային հյուսվածքի այրման և մարմնի զանգված նվազման: Իհարկե ընթանում են նաև բարդ հորմոնալ փոփոխություններ, որոնք նույնպես դրական են անդրադառնում մետաբոլիկ ստատուսի վրա: Ոսկե ստանդարտ է համարվում ստամոքսի երկայնակի մասնահատումը (Sleeve Gastrectomy), ինչի արդյունքում ստամոքսի զգալի մասը հեռացվում է: Ստամոքսից մնում է բարակ աղիք հիշեցնող մի հատված: Հեռացվող հատվածի հետ միասին հեռացվում են այդ հատվածում առկա հատուկ բջիջները, որոնք արտադրում են գրելին հորմոնը: Այն կոչվում է նաև «սովի հորմոն» և դրա բարձր կոնցենտրացիան առաջացնում է սովի զգացողություն և բերում է ուտելու ցանկության առաջացման: Այսպիսով վիրահատության արդյունքում ոչ միայն նվազում է ստամոքսի ծավալը, այլ նաև փոխվում է սով առաջացնող հորմոնի կոնցենտրացիան: Այս ամենը բերում է ցանկալի արդյունքի: -Պարոն Գրիգորյան արդյո՞ք բոլոր տիպ-2 ՇԴ ունեցող հիվանդները կարող են ընտրել բուժման վիրահատական մեթոդը, կա՞ն հակացուցումներ։ -Իհարկե ոչ: Համաձայն DDS-II –ի կան վիրահատական բուժման հստակ ցուցումներ: Դրանք են՝ III աստիճանի ճարպակալում (ՄԶԻ ≥40 կգ/մ թ ) ունեցող և 2-րդ ՏՇԴ-ով տառապող բոլոր հիվանդներին, անկախ դեղորայքային կորեկցիայի էֆեկտիվությունից և գլիկեմիայի մակարդակից, պետք է որպես այլընտրանքային բուժման եղանակ խորհուրդ տրվի վիրաբուժական բուժում: II աստիճանի ճարպակալման (ՄԶԻ 35-39,9 կգ/մ թ ) և 2-րդ ՏՇԴ-ի դեպքում, երբ «առողջ ապրելակերպի» և ներքին ընդունման դեղահաբերի կիրառման պարագայում գերշաքարարյունության մակարդակը չի ստացվում կայունացնել: I աստիճանի ճարպակալման (ՄԶԻ 30-34,9 կգ/մ թ ) և 2-րդ ՏՇԴ-ի առկայության դեպքում, վիրահատական բուժում ցուցված է, եթե «առողջ ապրելակերպի», հնարավոր ներքին ընդունման և ներարկումային դեղորայքի կիրառման արդյունքում հնարավոր չի լինում վերահսկել գերշաքարարյունությունը: Հակացուցումները ընդհանուր բնույթի են, պայմանավորված վիրահատական մեթոդի կամ անզգայացման կիրառման հետ և որոշվում են հիվանդների բազմակողմանի հետազոտությունների արդյունքում: -Վիրահատությունից հետո ո՞րքան ժամանակ է անհրաժեշտ ապաքինվելու, առօրյա կյանքինվերադառնալու համար, և որքա՞ն ժամանակ անց է վիրահատված անձը զգում վիրահատության արդյունավետությունը: -Կրկնեմ, որ վիրահատության բոլոր վերը նշված մեթոդները իրականացվում են լապարոսկոպիկ՝ քիչ վնասող եղանակով: Հիվանդները սկսում են ակտիվանալ վիրահատությունից մոտ 2 ժամ անց, նույն օրը խմում են ջուր, 2-3-րդ օրվանից արդեն սկսում են ընդունել հեղուկ սնունդ: 3-7-րդ օրերին դուրս են գրվում գործնականում վերականգնված ակտիվությամբ, սակայն դեռ պահպանում են համապատասխան սննդակարգ: Աշխատանքի բնույթից կախված նրանք կարող են իրենց առօրյա գործունեությանը վերադառնալ մոտ 10-14 օրից: Վիրահատության արդյունքի մասով, այն արդեն զգացվում է առաջին շաբաթվա վերջում, իսկ քաշի անկմանը զուգահեռ այն դառնում է էլ ավելի ցայտուն: -Ի՞նչ կանոններ կան վիրահատված անձի համար, որոնց նա պետք է պարտադիր հետևի։ Հիվանդները շարունակում են իրենց դեղորայքային թերապիան, թե՞ դրա կարիքը չի լինում: -Կանոնները հիմնականում վերաբերում են հետվիրահատական սննդակարգի պահպանմանը, վերքերի խնամքին: «Առողջ ապրելակերպ»-ը, հակադիաբետիկ դեղորայքներ հիվանդը պետք է շարունակի համաձայն մշակված կարգի: Հիվանդները պետք է գտնվեն մեր և էնդոկրինոլոգների մշտական հսկողության տակ, ինչի արդյունքում որոշվում է դեղորայքի դեղաչափերի փոփոխության հարցը: Ցանկանում եմ նշել, որ մենք հնարավորինս փորձում ենք ֆիզիկապես ակտիվացնել հիվանդներին: -Արդյո՞ք վիրահատությունից հետո արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կայունացում է նկատվում: -Վիրահատությունից հետո, ինչպես արդեն ապացուցել են բազմաթիվ ռանդոմիզացված հետազոտությունները. Ô±ÕºÕ¡Õ°Õ¸Õ¾Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶ Õ´Õ¥Õ» Õ£Õ¬ÕµÕ¸Ö'Õ¯Õ¸Õ¦Õ¡ÕµÕ« Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ¤Õ¡Õ¯Õ« Õ¬Õ¡Õ¾Õ¡Õ£Õ¸Ö'ÕµÕ¶ Õ¾Õ¥Ö€Õ¡Õ°Õ½Õ¯Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ†Õ¾Õ¡Õ¦Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ°Õ¡Õ¯Õ¡Õ¤Õ«Õ¡Õ¢Õ¥Õ¿Õ«Õ¯ Õ¤Õ¥Õ²Õ¸Ö€Õ¡ÕµÖ"Õ¶Õ¥Ö€Õ« Õ¨Õ¶Õ¤Õ¸Ö'Õ¶Õ´Õ¡Õ¶ Ö"Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Նվազում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկերը Կրճատում են սրտամկանի և գլխուղեղի կաթվածից, քաղցկեղից մահացությունը Կրճատվում է ընդհանուր մահացությունը Ô±ÕºÕ¡Õ°Õ¸Õ¾Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Ö"Õ¡Õ·Õ« Õ¶Õ¾Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¶ Õ¬Õ¡Õ¾Õ¡Õ£Õ¸Ö'ÕµÕ¶ Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Ö" Ô²Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¡Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¯ÕµÕ¡Õ¶Ö"Õ« Õ¸Ö€Õ¡Õ¯Õ¨ Այսպիսով, ստացվում է, որ մեզ հետաքրքրող մարդկանց շրջանակում կիրառելով համակցված՝ ոչ վիրահատական և վիրահատական բուժումներ, մենք հասնում ենք առողջության լուրջ բարելավման, իսկ որոշ դեպքերում կարող ենք անգամ խոսել ապաքինման մասին: Նշված դրական փոփոխությունները ունեն առաջին –երկրորդ կարգի ապացուցողականություն և հանդիսանում են վիրահատական բուժման համար լուրջ հիմնավորումներ: Հարցազրույցը պատկանում է aroxjblog.am կայքին: Մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ ակտիվ հղումը կայքի պարտադիր է: https://youtu.be/Sqp67gilxME