
61 views
ÔµÕ©Õ¥ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¨ Õ¹Õ« Õ£Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¢ÕªÕ·Õ¯Õ« Õ´Õ¸Õ¿, Õ¡ÕºÕ¡ Õ¢ÕªÕ«Õ·Õ¯Õ¶ Õ§ Õ£Õ¶Õ¸Ö'Õ´ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ« Õ´Õ¸Õ¿Ö‰ Ô±Õ¼Õ¸Õ²Õ» Õ¡ÕºÖ€Õ¥Õ¬Õ¡Õ¯Õ¥Ö€ÕºÕ« Ö"Õ¡Ö€Õ¸Õ¦Õ¹Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ ÖƒÕ¸Ö€Õ±Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ®Ö€Õ¡Õ£Ö€Õ« Õ¯Õ¡Ö€Ö‡Õ¸Ö€Õ¡Õ£Õ¸Ö'ÕµÕ¶ Õ¢Õ¡Õ²Õ¡Õ¤Ö€Õ«Õ¹Õ¶ Õ§Ö‰ ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Ինֆարկտը, շաքարային դիաբետը և կրծքագեղձի քաղցկեղը վաղաժամ մահվան հանգեցնող հիվանդություններ են։ Եթե դրանք ժամանակին ախտորոշվեն, հնարավոր կլինի փրկել մարդուն և խուսափել հետևանքներից։ Այդ նպատակով Արմավիրի և Արարատի մարզերում գործարկվել է «Առողջ ապրելու իմ քայլը» փորձնական ծրագիրը։ «Արդեն մեկ ամիս է` ծրագիրը գործում է։ Պոլիկլինիկաների և հիվանդանոցների բժիշկները սկսել են այցելել բնակիչներին` չսպասելով, որ նրանք գանգատներով դիմեն մեզ», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Պետրոսյանը։ Նրա խոսքով` հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այդ մարզերի բնակչության 25 տոկոսը տառապում են հիպերտոնիայով, նույնքանը`քրոնիկ երակային հիվանդությամբ, 8 տոկոսի մոտ արյան մեջ շաքարի պարունակությունը գերազանցում է նորման, և նրանք մոտ առկա է շաքարային դիաբետ։ Հետաքրքիր է, որ այդ մարդիկ նույնիսկ չեն կասկածել իրենց հիվանդությունների մասին և չեն պատրաստվել այցելել բժշկի։ «Այդ մարդիկ այնքան ժամանակ չէին դիմի բժշկի, մինչև հիվանդությունը չսկսեր զարգանալ, և այդ ժամանակ գործընթացը, հնարավոր է, անդառնալի լիներ», – ասաց Պետրոսյանը։ Նա նաև նշեց, որ զարկերակային ճնշման բարձրացումը նորմա չէ, և հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում պետք է իսկույն դիմել բժշկի։ Ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ 2015թ–ին Հայաստանում ներդրվել է երեք առավել տարածված հիվանդությունների` սրտամկանի ինֆարկտի, կրծքագեղձի քաղցկեղի և շաքարային դիաբետի մշտադիտարկումների համակարգ։ 2015թ–ի տվյալներով` Հայաստանում ինֆարկտների 61 տոկոսը տեղի է ունենում ցածր ֆիզիկական ակտիվության, 37 տոկոսը` ծխելու, 24,6 տոկոսը` ավելորդ քաշի պատճառով։ 2018թ–ին ցուցանիշները փոխվել են. ինֆարկտների 46 տոկոսն առաջանում է ծխելու հետևանքով, 84 տոկոսը` ավելորդ քաշի, 53,8 տոկոսը` անբավարար ֆիզիկական ակտիվության։ Նա նշեց, որ պիլոտային ծրագրերը գործարկվել են Արմավիրի և Արարատի մարզերում։ Բժշկի մոտ առաջին խորհրդատվության ժամանակ մարդկանց պատմում են առողջ կենսակերպի օգուտի մասին։ Նյութը՝ armeniasputnik.am