
91 views
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2023 թվականի ապրիլի 12-ի թիվ 495-Ա/2 հրամանով հաստատվել են 2022-2023 ուսումնական տարվա քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: Ինչպես aroxjblog.am-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից. «Մայրենի» (գրավոր, թեստ) - 08.06.2023 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 13.06.2023 թ. Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում: 9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից. «Հայոց լեզու» (գրավոր, թեստ) - 05.06.2023 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 12.06.2023 թ. Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) - 19.06.2023 թ. «Հայոց պատմություն» (բանավոր) - քննաշրջանի ընթացքում «Գրականություն» (բանավոր) - քննաշրջանի ընթացքում Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) - քննաշրջանի ընթացքում «Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում - քննաշրջանի ընթացքում «Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում: 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից. «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) - 07.06.2023 թ. «Հայոց պատմություն» (գրավոր) - 14.06.2023 թ. «Մաթեմատիկա» (գրավոր) - 21.06.2023 թ. «Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում: