
93 views
«100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում հայ մասնագետները բացառիկ վիրահատություն են անցկացրել՝ 43-ամյա կնոջ վերարտադրողական ֆունկցիան պահպանելու համար: Բացի համալսարանական երեք հիվանդանոցից, «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրին միացել է նաև «Բեգլարյան» բժշկական կենտրոնը` կենտրոնի գիտական գծով խորհրդական, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ Արմինե Հարությունյանի գլխավորությամբ: Ծրագրի շրջանակում բժշկական կենտրոն դիմած պացիենտներից մեկին` 43-ամյա Ն. Աղրամանյանին բացառիկ վիրահատություն է կատարվել օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքում: Կինը կլինիկա էր դիմել` գանգատվելով որովայնի ստորին շրջանում ցավերից: Անամնեզում նշված էր 4 ինքնաբեր վիժում: Կատարվել են անհրաժեշտ կլինիկոլաբորատոր հետազոտությունները, փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն, ըստ որի հայտնաբերվել է արգանդի բազմահանգույց միոմա` հանգույցներից մեկի սուբսերոզ տեղակայմամբ (28-30 շբթ. հղիության չափերով, 3 կգ քաշով): Հաշվի առնելով ախտորոշումը մարտի 29-ին պացիենտին կատարվել է որովայնահատում, կոնսերվատիվ միոմէկտոմիա` պահպանելով կնոջ վերարտադրողական ֆունկցիան: «Նախքան մեր կենտրոն դիմելը կինը բազմաթիվ մասնագետների մոտ էր եղել, սակայն վերջնական ախտորոշում չէր տրվել: Մասնագետներիս համար առանձնակի կարևոր էր պահպանել վերարտադրողական տարիքի կնոջ առողջությունը, վերարտադրողական ֆունկցիան», - մանրամասնում է Արմինե Հարությունյանը` հավելելով, որ վիրահատությունը նախաձեռնության շրջանակում կատարվել է 50 տոկոս զեղչով: ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչն ընդգծում է` համալսարանական նախաձեռնությանը միանալը նպատակ ունի նպաստել կանանց առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը, ինչը և տեղի է ունեցել նաև վերոնշյալ բուժառուի դեպքում: Õ†Õ¡ÕÕ¡Õ±Õ¥Õ¼Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´ Ô±Ö€Õ´Õ«Õ¶Õ¥ Õ€Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ÕµÕ¡Õ¶Õ¶ Õ¡Ö€Õ¤Õ¥Õ¶ 4-Ö€Õ¤ Õ¾Õ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ´Õ«Õ»Õ¡Õ´Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶ Õ§ Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¸Ö'Õ´: Հանրությանը դիմելու առիթն օգտագործելով նա կոչ է անում կանանց տարին մեկ անգամ կանխարգելիչ բուժզննում կատարել տեղամասային պոլիկլինիկաներում, կանանց կոնսուլտացիաներում` տարբեր բարդություններից խուսափելու և ժամանակին գրագետ բուժօգնություն ստանալու նպատակով: