
87 views
Համակարգչային շերտագրումը ժամանակակից բարձր տեխնոլոգիաների ախտորոշիչ մեթոդ է, որը թույլ է տալիս ռենտգենի ճառագայթների միջոցով ստեղծել պացիենտի օրգանիզմի ներքին օրգանների համակարգչային պատկեր: Այս անցավ ու անվտանգ ուսումնասիրության մեթոդը ծառայում է բորբոքման, ուռուցքների, աբսցեսների և վնասվածքների տվյալների ախտորոշման համար: mashroom.am -ը ՀՏ-ի մասին խոսել է "Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի" բժիշկ-ռադիոլոգ Հովհաննես Վարդևանյանի հետ: -Ի՞նչ է ցույց տալիս համակարգչային շերտագրումը, ի՞նչ հիվանդությունների դեպքում կարող է այն օգտագործվել և ինչպե՞ս է այն տեղի ունենում: -Պացիենտը հետազոտության ընթացքում պետք է անշարժ պառկի հատուկ սեղանի վրա: Առավել ճշգրիտ պատկեր ստանալու համար երբեմն անհրաժեշտ է լինում շունչը պահել: Բուժաշխատողները հաղորդակցվում են հիվանդի հետ բարձրախոսի օգնությամբ՝ գտնվելով հարակից սենյակում, և հետևում են ընթացքին դիտողական պատուհանի միջոցով: Հիվանդի մարմնի երկայնքով շարժվում է հատուկ օղակ, որն անհրաժեշտ ռադիոհաղորդումների, սենսորների և ռադիատորների միջոցով ուսումնասիրում է պահանջվող տարածքը, այլ դեպքերում շարժվում է սեղանը, որի վրա պառկած է հիվանդը: Բազմասպիրալ համակարգչային շերտագրումն ապահովում է սկանավորման բարձր արագություն և ցածր ռենտգենային ծանրաբեռնվածություն մարմնի վրա: Պատկերի բարձր որակը թույլ է տալիս հայտնաբերել պաթոլոգիաները դրանց առաջացման սկզբնական փուլերում: -ÕˆÖ€Õ¸ÕžÕ¶Ö" Õ¥Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¹Õ¡ÕµÕ«Õ¶ Õ·Õ¥Ö€Õ¿Õ¡Õ£Ö€Õ´Õ¡Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨: -Ուռուցքների, քարերի, այլ պաթոլոգիաների չափերը մենք կարող ենք չափել միլիմետրերի ճշտգրտությամբ, ինչպես նաև որոշել դրանց գտնվելու ճիշտ վայրը: Դրա շնորհիվ բուժող բժշկին պարզ է դառնում, թե ինչպես բուժել հիվանդին: Բացի այդ, մեր սարքը շատ արագ է, ուսումնասիրությունը տևում է ընդամենը մի քանի վայրկյան: -ÕˆÖ€Ö"Õ¡ÕžÕ¶ Õ¡Ö€Õ¡Õ£ Õ¯Õ¡Ö€Õ¥Õ¬Õ« Õ§ Õ¡ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ¥Õ¬ ÕºÕ¡Õ©Õ¸Õ¬Õ¸Õ£Õ«Õ¡ÕµÕ« Õ¡Õ¼Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶ Õ¸Ö' Õ¤Ö€Õ¡ Õ¡Õ¼Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨: -Հետազոտությունից անմիջապես հետո: Իսկ եթե այն կատարվում է համակարգչային շերտագրման սարքի վրա, ապա նույնիսկ ուսումնասիրության ժամանակ: Մինչ հիվանդը գտնվում է ապարատի մեջ, մենք արդեն տեսնում ենք արդյունքը: Մնում է միայն այն տպել և գրել եզրակացությունը: -Արդյո՞ք վտանգավոր է կատարել համակարգչային շերտագրումն ու որո՞նք են դրա հակացուցումները: -Համակարգչային շերտագրումը անվտանգ և անցավ հետազոտություն է, որի բացարձակ հակացուցումը միայն հղիությունն է: "Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի" որակավորված մասնագետները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի համակարգչային շերտագրումն արդյունավետ լինի ձեզ համար կողմնակի բարդություններ չառաջանան: Նյութի աղբյուրը՝ mashroom.am