
57 դիտում
Հիլը` կարդամոնը , նուրբ ու հագեցած բույրով, քաղցր, տտպող համով համեմունքը է, որն ունի բավականին լայն դիապազոնով բուժիչ հատկություններ։ Սովորաբար հանդիպում է հիլի 2 տեսակ՝սև և կանաչ:Կանաչ հիլը հիմնականում աճում է Հնդկաստանում և Մալայզիայում: Սև հիլը, որը աչքի է ընկնում ավելի «բարդ» ու ուժեղ բույրով, աճում է Ավստրալիայում և արևադարձային Ասիայում: Հիլի սերմերը պարունակում են՝ 3-8% արժեքավոր եթերայուղեր, ածխաջրեր, սպիտակուցներ ու սննդային մանրաթելեր, վիտամիններ В1, В2, В3 և վիտամին С ,ցինկ, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում, նատրիում, կալիում, պղինձ, մանգան և երկաթ Այուրվեդայի համաձայն (Հին Հնդկաստանի ավանդական բժշկությունը) հիլը զգալիորեն նպաստում է ուղեղի պարզությանն ու ակտիվությանը, բարելավում է ուղեղի արյան շրջանառությունը, խթանում է սրտի աշխատանքն ու առաջացնում է թեթևության ու բարեկեցության զգացողություն, իսկ ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում հիլը դեղագործների կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես մարսողական համակարգի արոմատիկ տոնիկ: Կանաչ հիլը հանդիսանում է շնչառության լավագույն թարմեցնող միջոցը: Թարմ շնչառության համար բավական է ծամել 2-ից 3 հատ սերմ: Դա նաև շատ օգտակար է առավոտյան թուլության, ալարկոտության ու շատակերության հետևանքով առաջացած վիճակի կարգավորման համար, հատկապես, եթե սնունդը ճարպոտ է: Հիլը կամ ինչպես այն անվանում են արևելքում «դրախտային ցորենը» հանդիսանում է ամենարդյունավետ համեմունքներից մեկը, որն օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ և ազատվել անգամ վաղուց կուտակված ճարպերից ու ձեռք բերել հիանալի արդյունք կարճ ժամանակում: Որպեսզի հնարավոր լինի հասնել տեսանելի արդյունքների, հարկավոր է պարզապես այդ սերմերն ավելացնել օրվա ընթացքում օգտագործվող սննդի մեջ: Հիլը ունի սուր և քաղցր համ: Այն սնուցում է պլազման, արյունը,ոսկրածուծը, նյարդային բջիջները և դրական է ազդում, մարսողական, միզասեռական, շնչառական, արյունատար և նյարդային համակարգերի վրա: Այն խթանում է մարսողությունը և ընդգրկվում է հակավիրուսային թեյերի բաղադրության մեջ: Այուրվեդում հիլը օգտագործվում է մրսածության, հազի, բրոնխիտի, ասթմայի, համի կորստի, վատ մարսողության, ստամոքսի խանգարման դեպքում: Այն օգտագործում են շագանակագեղձի բուժման ու փայծաղի ամրացման համար: Հիլի եթերայուղը օգնում է ազատվել փայծաղում ու թոքերում կուտակված լորձից: *Աղացած հիլի, չոր աղացած կոճապղպեղի ու մեխակի հումքից պատրաստված բուրումնավետ թեյը օգնում է ազատվել որովայնի ցավերից (շատ ուտելուց կամ ստամոքսի խանգարումից) ու նպաստում է աղիների լավ աշխատանքին: *Սուրճի մեջ ավելացրած հիլը օգնում է վերացնել սուրճի մեջ առկա տոքսիները: Հիլի մի քանի սերմերը կարող են ազատել սրտխառնոցից ու կանգնեցնել փսխումը և համաձայն բժիշկների վերջերս կատարած հետազոտության, այն հանդիսանում է նաև սրտի համար հիանալի տոնիկ: *Հիլի սերմերը կարող են օգնել ազատվել նաև բերանի տհաճ հոտից, ազատել առավոտյան թուլությունից ու անտարբերությունից: Այն նաև բուժում է ուժեղ թքարտադրությունը: *Հիլի ու դարչինի թուրմով բերանի խոռոչի ողողումը օգնում է ազատվել ֆարինգիտից, կոկորդի չորությունից և հանդիսանում է շատ արդյունավետ պաշտպանիչ միջոց գրիպի դեմ: *Ամեն օր օգտագործեք 4-իվ 5 հատ սև հիլի սերմեր ու 1 թ/գ մեղր և դուք կբարելավեք ձեր տեսողությունը, կամրապնդեք նյարդային համակարգն ու կկանխեք ձեր օրգանիզ վնասակար բակտերիաների թափանցումը: Հիլը նվազեցնում է օրգանիզմում ջրի ու լորձի պարունակությունը: Հիլով թեյը օգնում է միզարձակման պահպանման հետ կապված խնդիրների, ցիստիտի, ուրետրիտի դեպքում և թողնում է հակաբորբոքային ազդեցություն: Թեյի հետ թրմած մի պտղունց աղացած հիլը հաղորդում է թեյին շատ հաճելի թարմ բույր: Այդ բուրումնավետ թեյը կիրառվում է նաև որպես դիզենտերիայի, ստամոքսի խանգարման, ուժեղ սրտխփոցի դեպքում օգտագործվող միջոց: Այն նաև կիրառվում է որպես շատ լավ տոնուսը բարձրացնող միջոց, որը օգնում է ազատվել աշխատանքային օրվա ընթացքում առաջացած դեպրեսիայից ու հոգնածությունից: Մի պտղունց աղացած հիլը եռացրած կաթի մեջ ավելացնելու դեպքում կարող եք ստանալ շատ համեղ, թեթև յուրացվող միջոց, քանի որ հիլը չեզոքացնում է կաթի լորձ առաջացնելու հատկյությունները: Հիլը օժտված է նաև ցավազրկող հատկություններով, այն օգնում է ազատվել ատամի ու ականջի ցավից: Հիլի յուղը օգտագործվում է մարմնի ցավերի դեպքում վանաներ ընդունելու համար։ Այն նաև կիրառվում է ինհալացիայի ու արոմաթերապիայի համար: Հիլի օգտակար հատկությունների մասին կարելի է անվերջ խոսել, քանի որ այն յուրահատուկ համեմունք է: Օրինակ դեղամիջոցների ու արոմատիկ բույսերի ուսումնասիրության համառուսական գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները իրականացրել են հիլի հատկությունների վերաբերյալ հետազոտություն: Նրանք բույսը դրել են փակ խցիկում, որի օդը վարակել են վտանգավոր միկրոօրգանիզմներով: Հետազոտության ավարտից հետո պարզվել է, որ խցիկում, որտեղ որ գտնվում է հիլը, միկրօրգանիզմների քանակությունը զգալիորեն ավելի քիչ է, քան ստուգիչ խցիկում: Աղբյուրը՝ fithacker.ru