
99 views
Միշտ չէ, որ վատ ինքնազգացողությունը ստիպում է մեզ այցելել բժիշկի: Մեր օրգանիզմը ցանկացած խնդրի դեպքում ահազանգում է, բայց երբեմն ինչ-ինչ պատճառներով մենք կարող ենք անտեսել այդ ահազանգերը: Իհարկե, սովորական գլխացավի դեպքում պետք չէ անմիջապես վազել մոտակա պոլիկլինիկա, սակայն սեփական առողջության նկատմամբ զգոն լինելը կօգնի խուսափել լուրջ հիվանդություններից: Ստորեւ ներկայացնում ենք այն նախանշանները, որոնք երբեք պետք չէ անտեսել: 1. Õ"Õ¡Õ·Õ« Õ¡Õ¶Õ½ÕºÕ¡Õ½Õ¥Õ¬Õ« Õ¯Õ¸Ö€Õ¸Ö'Õ½Õ¿ Ավելորդ կիլոգրամներից ազատվել՝ առանց ջանք թափելու, երազանք է շատերի համար: Բայց եթե Դուք կտրուկ քաշ եք կորցնում եւ դրա համար ոչինչ չեք անում, ապա դա անհանգստանալու, ոչ թե ուրախանալու առիթ է: Օրինակ՝ քաղցկեղի որոշ տեսակներ առաջացնում են քաշի կորուստ, ինչպես նաեւ՝ վահանաձեւ գեղձի խանգարումներ: 2. Ô½Õ¡Õ¬Õ« Õ£Õ¸Ö'ÕµÕ¶Õ« ÖƒÕ¸ÖƒÕ¸ÕÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Երբեք, երբեք չանտեսեք խալերը, որոնք փոխում են իրենց գույնը եւ ձեւը: Պետք է անպայման այցելել մաշկաբանին, քանի որ մաշկի քաղցկեղը բավականին տարածված հիվանդություն է, որի պատճառը երբեմն այն է, որ մարդիկ պարզապես ժամանակին բժշկական ստուգումներ չեն անցնում: 3. Õ"Õ¶Õ¯Õ¸Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Շատ մարդիկ երազում են ավելի երկար քնելու մասին՝ կարծելով, թե դա նորմալ է: Սակայն 9 ժամից ավելի քնելը կարող է դեպրեսիայի, քրոնիկ բորբոքումների, երբեմն՝ տարատեսակ սկլերոզների պատճառ լինել: Այնպես որ, եթե Դուք միշտ հոգնած եք զգում Ձեզ, քնում եք ե ՛ւ ցերեկը, ե ՛ւ գիշերը, ապա մի անտեսեք դա եւ այցելեք բժիշկի: 4. Õ‡Õ¡Ö€Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ¦ Եթե Ձեր հազը շարունակվում է երկու ամսից ավելի, ապա դա նշան է, որ պետք է այցելել բժիշկի: Շարունակական հազը ոչ միայն նյարդայնացնող է, այլեւ կարող է նշան լինել օրգանիզմից, որ ինչ-որ մի բան այն չէ. միգուցե ասթմա է կամ թթվային ռեֆլեքսի խանգարումներ: 5. Õ'Õ¡Õ¾Õ¥Ö€ Õ¸Ö€Õ¸Õ¾Õ¡ÕµÕ¶Õ« Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Որովայնային ցավերը սովորական երեւույթ են, բայց եթե ցավը կրկնվում է մի քանի օր շարունակ եւ հատկապես՝ որովայնի աջ կողմի ստորին հատվածում, պետք է անպայման դիմել բժիշկի: Աղբյուրը՝ doctors.am