
317 views
Հիրսուտիզմ , հավելյալ մազակալում կանանց և տղամարդկանց մարմնի այն հատվածներում, որտեղ հիմնականում դրանք բացակայում են կամ աննշան են արտահայտված։ Այն բնորոշվում է մազերի աճի « տղամարդկային » տեսակով, որը կարող է որևէ լուրջ հիվանդության պատճառ լինել, հատկապես, եթե այն զարգանում է սեռական հասունացումից հետո։ Ազգային կարծրատիպերն ընդդեմ հիրսուտիզմի կարող են պատճառ հանդիսանալ հոգեբանական հյուծման և սոցիալական դժվարությունների։ Դեմքի հիրսուտիզմը հաճախ հանգեցնում է սոցիալական շփումից խուսափելուն և մղում անհանգստության և դեպրեսիայի։ Հիրսուտիզմը հիմնականում էնդոկրին հավասարակշռության խանգարման հետևանք է, որը կարող է լինել մակերիկամային, ձվարանային և կենտրոնական ծագման։ Այն կարող է նաև անդրոգենների բարձր մակարդակի հետևանք լինել։ Մազերի քանակն ու տեղակայումը գնահատվում է Ֆերրիման-Գալվեի սանդղակով։ Հիրսուտիզմը տարբերվում է հիպերտրիխոզից նրանով, որ երկրորդի դեպքում նկատվում է մազերի ակտիվացած աճ՝ մարմնի ցանկացած մասում։ Õ†Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€ Ö‡ Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€ Հիրսուտիզմը հանդիպում է երկու սեռերի ներկայացուցիչների մոտ։ Անդրոգենների մակարդակի բարձրացումը կարող է կանանց մոտ հանգեցնել մարմնի հավելյալ մազակալմանը, հատկապես այն հատվածներում, որտեղ դրանք սովորաբար չեն աճում սեռահասունացման ընթացքում (կուրծք, որովայն, մեջք և դեմք)։ ÕŠÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€ Հիրսուտիզմը կարող է լինել կամ անդրոգենների՝ արական սեռական հորմոնների բարձր մակարդակի, կամ էլ անդրոգենների հանդեպ մազի ֆոլիկուլների զգայունության բարձրացման հետևանք։ Արական սեռական հորմոններն, ինչպես օրինակ տեստոստերոնը, խթանում և արագացնում են մազերի աճը և նպաստում պիգմենտացիային։ Բարձրացած արական սեռական հորմոնների այլ ախտանիշներ են ակնեն, ձայնի հաստացումը և մկանային զանգվածի ավելացումը։ Այս վիճակն անվանում են հիպերանդրոգենիզմ։ Գնալով ավելի շատ տվյալներ վկայում են առ այն, որ շրջանառու ինսուլինի բարձր մակարդակը կանանց մոտ հիրսուտիզմի զարգացման պատճառներից է։ Այս վարկածը բխում է այն հետազոտությունից, որ կանայք, որոնք ունեին ճարպակալում (հետևաբար ենթադրվում է ինսուլինառեզիստենտային հիպերինսուլինեմիա) պատկանում են հիրսուտիզմի զարգացման բարձր ռիսկային խմբին։ Բացի այդ բուժումը, որն իջեցնում է ինսուլինի մակարդակը հանգեցնում է նաև հիրսուտիզմի մեղմացմանը։ Հիրսուտիզմով հիվանդ պացիենտի մոտ անդրոգեն արտադրող ուռուցքի մասին խոսում է հիվանդության հանկարծակի սկիզբը, վիրիլիզացիան և որովայնի նկատելի մեծացումը։ Մինչ լայնածավալ հետազոտությունները պետք է կատարել ամբողջական ֆիզիկալ զննում։ Հետազոտողը պետք է ճանաչի մարմնի տարածուն մազակալումը և վիրիլացման արական տիպը։ Հիրսուտիզմի գնահատման մեթոդներից մեկը Ֆերրիման-Գալվեի սանդղակն է, որը հիմնված է մազակալված հատվածի տեղակայման և քանակի վրա։ Ֆիզիկալ զննումից հետո կարելի է կատարել լաբորատոր և այլ հետազոտություններ՝ այլ պատճառները հերքելու համար։ Նույնիսկ չափավոր հիրսուտիզմով պացիենտների ախտորոշումը պետք է ներառի օվուլյացիայի գնահատումը և ձվարանների ՈՒՁՀ-ը, ձվարանի պոլիկիստոզային համախտանիշի լայնածավալ տարածման պատճառով, ինչպես նաև 17-ալֆա-հիդրօքսիպրոգեստերոնի ստուգումը (21-հիդրօքսիլազի դեֆիցիտի ատիպիկ ձևը հայտնաբերելու համար)։ Շատ կանանց արյան շիճուկում հայտնաբերվում է դեհիդրոէպիանդրոստերոնի սուլֆատի բարձր մակարդակ։ 700մկգ/դլ-ից ավել ցուցանիշը խոսում է մակերիկամների դիսֆունկցիայի մասին, հատկապես մակերիկամների բնածին հիպերպլազիայի՝ 21-հիդրօքսիլազի դեֆիցիտի պատճառով։ Այնուամենայնիվ, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշով պայմանավորված և իդիոպաթիկ հիրսուտիզմը կազմում են դեպքերի 90%-ը։ Այլ ցուցանիշներ, որոնք կարող են գնահատվել հիրսուտիզմի բուժման ժամանակ. անդրոգեններ՝ անդրոստերոն, տեստոստերոն վահանագեղձի ֆունկցիոնալ թեստեր՝ թիրեոտրոպ հորմոն (TSH/ԹՏՀ), տրիյոդթիրոնին (T3), թիրօքսին (T4) ÕºÖ€Õ¸Õ¬Õ¡Õ¯Õ¿Õ«Õ¶ ÔµÕ©Õ¥ Õ¸Õ¹ Õ´Õ« Õ°Õ½Õ¿Õ¡Õ¯ ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼ Õ¹Õ« Õ°Õ¡ÕµÕ¿Õ¶Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¾Õ¸Ö'Õ´, Õ¡ÕºÕ¡ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ«Õ¤Õ«Õ¸ÕºÕ¡Õ©Õ«Õ¯ Õ®Õ¡Õ£Õ´Õ¡Õ¶Ö‰ Անցանկալի մազեր ունեցող շատ կանայք եղանակներ են փնտրում դրանք վերացնելու համար։ Այնուամենայնիվ, մազերի աճի պատճառը պետք է գնահատվի բժշկի կողմից, որը կարող է արյան մի շարք անալիզներ նշանակել, հստակ պատճառը հայտնաբերելու և բուժման ճիշտ ռազմավարություն մշակելու համար։ Աղբյուրը՝ .wikipedia.