
443 դիտում
Արդյոք հղիներին կամ հղիություն պլանավորելիս թուլատրվում է ալկոհոլ
Վերջին հետազոտությունները պարզել են, որ հղիության ժամանակ ալկոհոլի ապահով քանակ գոյություն չունի:
Ալկոհոլի գործածումը հղիության ընթացքում կարող է պտղի մոտ առաջացնել ֆիզիկական, նյարդային համակարգերի և հոգեկան առողջությանն առնչվող անվերադարձ ախտահարումներ՝ մասնավորապես աճի, զարգացման հապաղումներից մինչև արտահայտված արատներ:
Կարևոր է իմանալ հետևալ հինգ փաստը հղիության ընթացքում ալկոհոլի օգտագործման վերաբերյալ`
• Հղիություն պլանավորելիս պետք է դադարեցնել ալկոհոլի ընդունումը:
• Հղիության ժամանակ ցանկալի է ամբողջովին հրաժարվել ալկոհոլի օգտագործումից:
• Հղիների համար հատկապես ռիսկային է հաճախակի և մեծ քանակով ալկոհոլի ընդունումը:
• Ապացուցողական բժշկությունը փաստում է, որ ալկոհոլի անգամ քիչ քանակները, հատկապես առաջին եռամսյակում, կարող են ունենալ երկարատև բացասական ազդեցություն պտղի վրա:
• Ցանկացած հղի և երեխա տարբեր են, ուստի դժվար է կանխորոշել ինչպես կազդի ալկոհոլի ընդունումը պտղի վրա:
Հղիության ընթացքում առողջ կենսակերպի ընտրությունը նպաստում է երեխայի առողջ զարգացմանը։